Էդուարդ Դեմբովսկի (լեհ.՝ Edward Dembowski, մայիսի 31, 1822(1822-05-31), Վարշավա, Ռուսական կայսրություն և Klementowice, Gmina Kurów, Puławy County, Լյուբլինի վոևոդություն, Լեհաստան - փետրվարի 27, 1846(1846-02-27)[1][2], Պոդգուրզե, Կրակով, Կրակովի Հանրապետություն), լեհ հեղափոխական-դեմոկրատ, մատերիալիստ փիլիսոփա։

Picto infobox auteur.png
Էդուար Դեմբովսկի
Edward Dembowski
Dembowski Edward 1822 dag.2.jpg
Ծնվել էմայիսի 31, 1822(1822-05-31) Վարշավա, Ռուսական կայսրություն և Klementowice, Gmina Kurów, Puławy County, Լյուբլինի վոևոդություն, Լեհաստան
Մահացել էփետրվարի 27, 1846(1846-02-27)[1][2] (23 տարեկան) Պոդգուրզե, Կրակով, Կրակովի Հանրապետություն
ԳերեզմանPodgórze Old Cemetery
ՔաղաքացիությունFlag of Poland (1919–1927).svg Լեհաստան, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Kraków.svg Կրակովի Հանրապետություն
Մասնագիտությունլրագրող, փիլիսոփա և գրական քննադատ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1]
Ամուսին(ներ)Aniela Dembowska?
ՀայրLeon Dembowski?
Commons-logo.svg Edward Dembowski Վիքիպահեստում

«Լեհ ժողովրդի համագործակցության» ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության հեղափոխական թևի ղեկավար։ 1842 թվականին Վարշավայում հիմնել է «Փշեգլյոն նաուկովի» (լեհ.՝ «Przeglad naukowy») ամսագիրը։ Մասնակցել է 1846 թվականի Կրակովի հեղափոխությանը։ Քննադատել է Հեգելի փիլիսոփայական համակարգի էկլեկտիզմը և դիալեկտիկայի վերացական բնույթը, գտնելով, որ դիալեկտիկան պետք է հիմնավորի գյուղացիության ազատագրման և կոմունիստական հասարակության ստեղծման գաղափարը։ Պահանջել է ստեղծել «հասարակ ժողովրդի շահերն արտահայտող փիլիսոփայություն»։ Դեմբովսկին հասարակական երևույթները բացատրել է իդեալիզմի դիրքերից, պատմության հիմնական շարժիչ ուժ է համարել մարդկային բանականությունը։ Դեմբովսկու գեղագիտությունը տոգորված է հեղափոխական ռոմանտիզմի գաղափարներով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internetowy Polski Słownik Biograficzny (польск.)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 340