Էդուարդ Վիլդե
Վիլդե Էդուարդ (էստ․՝ Eduard Vilde, մարտի 4, 1865[1][2][3], Պուդիվեռե, Väike-Maarja Rural Municipality, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - դեկտեմբերի 26, 1933[4][1][2][…], Տալլին, Էստոնիա[4]), էստոնացի գրող։
Էդուարդ Վիլդե էստ․՝ Eduard Vilde | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1865[1][2][3] |
Ծննդավայր | Պուդիվեռե, Väike-Maarja Rural Municipality, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1933[4][1][2][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա[4] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիվանագետ, գրող, լրագրող, երգիծաբան և քաղաքական գործիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Էստոնիա |
Կրթություն | Tallinn Kreis School? |
Կուսակցություն | Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցություն |
Ամուսին | Linda Vilde? |
Ներշնչվել է
| |
Eduard Vilde Վիքիպահեստում |
Վաղ շրջանի գործերը կենցաղային են, հիմնականում՝ հումորիստական պատմվածք ֆելինտոններ են։ Վիլդեի «Դեպի անհյուրընկալ երկիր» (1896) վեպը պատմում է չքավոր գյուղացու ողբերգական ճակատագրի մասին, «Երկաթյա ձեռքեր» (1898) վեպը նկարագրում է պրոլետարիատի տառապանքները։ «Պատերազմը Մահտ բայում» (1902), «Երբ անիյացի գյուղացիները այցելեցին Տալլին» (1903) և «Մարգարե Մալասվետը» (1905—1908) պատմության եռերգության մեջ Վիլդե պատկերել է 19-րդ դարի 50-ական թթ․ վերջերի գյուղացիական շարժումն ընդդեմ ֆեոդ, ճնշման ու շահագործման։ «Բուրժուազիա, պրոլետարիատ և հեղափոխություն» (1905) հոդվածում Վիլդե աշխատավորներին կոչ է արել համախմբվել սոցիալիստական դրոշի տակ՝ ընդդեմ կապիտալիզմի։ Ստիպված տարագրվելով Ֆինլանդիա, շարունակել է պայքարը «Կաակ» («Անարգանքի սյուն», 1906) երգիծական ամսագրում։ 1906—1917 թվականներին եղել է Գերմանիայում, Դանիայում, Ամերիկայում։ 1913 թվականին Էստոնիայում լույս է տեսել «Քմծիծաղներ» պատմվածքների և ակնարկների ժողովածուն, «Տան ոգին» պիեսը, 1916 թվականին՝ «Մյաեկյուլցի կաթնավաճառը» վեպը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է հայրենիք։ Վիլդեն չի հասկացել Հոկտեմբերյան հեղափոխության նշանակությունը։ Գերմանիայում նացիստների իշխանության գլուխ անցնելուց (1933) և էստոնացի ֆաշիստների աշխուժացումից հետո կոչ է արել հակահարված տալ ֆաշիզմին։ Վիլդեի լավագույն գրքերն աչքի են ընկնում կոնֆլիկտների դրամատիզմով, գործողությունների լարվածությամբ, հուզական, կենդանի լեզվով։
Էդուարդ Վիլդեն հայերեն
խմբագրել- Լուսաբացին (վիպակ), Ե., Հայաստան, 1965, 192 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вильде Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 440)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Վիլդե» հոդվածին։ |