«Դայլես թատրոն» (լատիշ․՝ Dailes teātris), պրոֆեսիոնալ լատվիական թատրոն, հիմնադրվել է 1920 թվականին Ռիգայում։ 1940 թվականից հետո մինչև 1980 ական թվականը թատրոնը կոչվել է գեղարվեստական։ 1954 թվականին կոչվել է հայտնի վիպասան Ռայնիսի անունով, 1966 թվականին ստացել է ակադեմիական կոչում։

Դայլես
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Լատվիա
Գտնվելու վայրըՌիգա
Հիմնադրման ամսաթիվ1920 թվականի նոյեմբերի 19
Նախկին անվանումներԼատվիական ԽՍՀ-ի պետական ակադեմիական գեղարվեստական թատրոն
Գլխավոր ռեժիսորՋ․ Ջիլինջեր
Կայքdailesteatris.lv
 Dailes Theater Վիքիպահեստում

Թատրոնի պատմություն

խմբագրել

Թատրոնի անձնակազմի առաջին ներկայացումը եղել է Ռայնիսի ողբերգություններից՝ «Ինդուլիս ի Արիա»ն (լատիշ․՝ «Indulis un Ārija»)։ Թատրոնի հիմնադիրը և մինչև 1965 թվականը գլխավոր ռեժիսորը եղել է Էդուարդ Սմիլգիսը։ 1929 թվականից սկսած թատրոնի խաղացանկում ոչ միայն դասական և դրամատիկական ներկայացումներ էին, այլ նաև երաժշտական համարներ՝ մյուզիքլներ[1]։

1963 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը անցավ Փիթեր Փիթերսոնին։ 1971 թվականին թատրոնի տնօրեն դարձավ Արնոլդ ինինշը։ 1987 թվականից թատրոնը ացավ Կարլի Աուշկապսի ղեկավարության տակ։ 2002 թվականի սեպտեմբերի 16-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար դարձավ Միհաիլ Գրուզդովը, իսկ 2010 թվականի մայիսից թատրոնի նախկին սցենարիստ Մարտին Վիլկիսիս։ 2010 թվականին թատրոնի գլխավոր ռեիժիսոր դարձավ Ջիլինջերը։

Թատրոնի շինություն

խմբագրել

Թատրոնի նոր շինության ծրագրի հեղինակը Ստանյանն է, վորջինս մասնագիտությամբ ճարտարապետ էր։ Թատրոնը կառուցվել է 1966 թվականից մինչև 1976 թվականը։ Բացումը կայացել է 1977 թվականի նոյեմբերի 30-ին։

Շինության կառուցման աշխատանքներում մասնակցություն են ունեցել ճարտարապետեր Յակոբսոնը, Կանդերսը, Ստանյան, Ինժեներ Բրիեդիսը։ Շինության նախագծի հեղինակը ճարտարապետեր Մ․ Ստայան և Վեցիլիսն էին, դիզայները՝ Ռամթսը, իսկ նկարիչը Վիլբերգսը։

Թատրոնի գլխավոր ռեժիսոներ և գեղարվեստական ղեկավարներ

խմբագրել
  • Էդուարդ Սմիլիգս (1920-1964 թվականներին)
  • Փիթերիս Փաթերսոն (1964-1969 թվականներին)
  • Արնոլդ Լինինշ (1971-1987 թվականներին)
  • Կարլիս Աուշկապս (1987-2002 թվականներին)
  • Միհաիլ Գրուզդով (2002-2009 թվականներին)
  • Մարտինշ Վիլկարսիս (2010-2011 թվականներին)
  • Ջ․ Ջ․ Ջիլինջեր (2011 թվականից)

Թատրոնի անձնակազմ

խմբագրել

Դերասաններ

Լավագույն ներկայացումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tеатр Дайлес
  2. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. - Rīga : Preses nams, 1999-. - (Latvija un latvieši). 1.sēj. A-J. - 1999. - 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0(լատիշերեն)

Գրականություն

խմբագրել
  • Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 762-764. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայլես թատրոն» հոդվածին։