Էդուարդ Պապյան

հայ ճարտարապետ

Էդուարդ Արմենակի Պապյան (նոյեմբերի 23, 1924(1924-11-23), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1995, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Էդուարդ Արմենակի Պապյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1924(1924-11-23)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1995
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ
Աշխատավայրնախագծային կազմակերպություններ, Երևանի գլխավոր ճարտարապետ, «Երևաննախագիծ» ինստիտուտ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը (1949)։ Աշխատել է նախագծային կազմակերպություններում, 1964-1971 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, 1971 թվականից «Երևաննախագիծ» ինստիտուտում է։ Հիմնականում քաղաքաշինարար է, աշխատանքներից են՝ Արարատ քաղաքի գլխավոր հատակագիծը և կառուցապատման նախագիծը (1951), Վայքի գլխավոր հատակագիծը (1957, ճարտարապետներ՝ Ն․ Շաքարյանի և Ա․ Շաքարյանի հետ), Երևանի մետրոպոլիտենի տեխնիկատնտեսական հիմնավորումը (1967, թեմայի ղեկավար), Երևանի գլխավոր հատակագիծը (1971, ճարտարապետներ՝ Մ․ Մազմանյանի, Գ․ Մուրզայի և Ց․ Չախալյանի հետ) և այլն։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1962-1967 թվականներին եղել է խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 132