Էդուարդ Մակարի Մուրզաև (մայիսի 19 (հունիսի 1), 1908, Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 1, 1998(1998-08-01), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային ֆիզիկաաշխարհագրագետ, տեղանունաբան։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1956), բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի ակադեմիկոս (1961), Մոնղոլիայի ԳԱ պատվավոր պրոֆեսոր (1961), ՌՍՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1970)։

Էդուարդ Մուրզաև
ռուս.՝ Эдуард Макарович Мурзаев
Ծնվել էմայիսի 19 (հունիսի 1), 1908
Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 1, 1998(1998-08-01) (90 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ
Հաստատություն(ներ)Աշխարհագրության ինստիտուտ
Գործունեության ոլորտտեղանվաբանություն, աշխարհագրության պատմություն և Հնէաաշխարհագրություն
ԱնդամակցությունԼեոպոլդինա և Mongolian Academy of Sciences?
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբնապահպանության ֆակուլտետ (1930)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1949)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][3]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

1930 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1948 թվականի Մոնղոլիայի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ 1931 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստիտուտում։ ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան արշավախմբի կազմում զբաղվել է Արագածի ուսումնասիրությամբ։ Մասնակցել է Միջին և Կենտրոնական Ասիայի, Մոնղոլիայի, Վիետնամի արշավախմբերին։ Հիմնական աշխատությունները վերաբերում են չորային տերիտորիաների լանդշաֆտների զարգացման պատմությանը, երկրագրությանը, աշխարհագրական տեղանունների ծագմանը, Ասիայի ժողովուրդների աշխարհագրական տերմինաբանության և աշխարհագրական հետազոտությունների պատմությանը։ Խմբագրել և մեկնաբանել է Լ․ Բերգի, Ն․ Պրժևալսկու և Պ․ Կոզլովի աշխատությունները[4]։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Ն․ Պրժևալսկու անվան ոսկե (1947) և Ա․ Հումբոլդտի անվան (1959) մեդալներով, 2 շքանշանով, մոնղոլական «Բևեռային աստղ» շքանշանով։ Ստալինյան (1951) և ԽՍՀՄ ԳԱ Նախագահության Վ․ Օբրուչևի անվան մրցանակներ (1963)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Мурзаев Эдуард Макарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl
  4. Էդուարդ Մակարի Մուրզաև (Ծննդյան 60-ամյակին)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 98