Տեղանվանաբանություն, պոտոնոմիկա, անվանաբանության (օնոմաստիկա) բաժին։ Զբաղվում է աշխարհագրական տեղանունների ուսումնասիրությամբ, քննության առնում տեղանունների իմաստը, կառուցվածքը, ծագումը և տարածման արեալը։ Տեղանվան արժեքավոր նյութ է տալիս պատմությանը, լեզվաբանությանը, ազգագրությանը, աշխարհագրությանը (մասնավորապես բնակչության աշխարհագրությանը), օգնում վերականգնելու հնագույն ցեղերի տարաբնակեցման սահմանները, ժողովուրդների վերաբնակեցման ուղիները, ուրվագծելու անցյալում լեզուների տարածման մարզերը, մշակութային և տնտեսական կենտրոնների, առևտրական ուղիների աշխարհագրությունն և այլն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեղանվանաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 647