Բացել գլխավոր ցանկը

Էդուարդ Եդիգարյան

հայ նկարիչ

Էդուարդ Գրիգորի Եդիգարյան (մարտի 26, 1943(1943-03-26), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2019(2019-02-18)), հայ բեմանկարիչ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ:

Էդուարդ Եդիգարյան
Ծնվել էմարտի 26, 1943(1943-03-26)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 18, 2019(2019-02-18) (75 տարեկանում)
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Էդուարդ Եդիգարյանը ծնվել է 1943 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1956-1958 թվականներին սովորել է Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, 1953-1963 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1970-1988 թվականներին եղել է Երևանի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը: 1974 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 2003 թվականից` Չեխիայի նկարիչների միության պատվավոր անդամ: Եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչը, որտեղ ձևավորել է Ուիլյամ Շեքսպիրի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի և այլ հեղինակների շուրջ 40 ներկայացումներ[1]:

1991 թվականից ապրել և ստեղծագործել է Չեխիայում: 1996 թվականին Պրահայում հիմնել է իր արվեստանոցը[2]: Մահացել է 2019 թվականի փետրվարի 18-ին։

Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Հայաստանի և Չեխիայի մասնավոր հավաքածուներում:

ՑուցահանդեսներԽմբագրել

Մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում (1994, 1995, 1998, 2002, 2012), Նիդերլանդներում (1996-2011), Նորվեգիայում (1999-2001), Իտալիայում (1998), Բելգիայում (2002), Քաթարում (2009):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Էդուարդ Եդիգարյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-03-26 
  2. «Eduard Edigaryan – Biography | Art-Shopper.eu»։ www.art-shopper.eu (en-US)։ Վերցված է 2017-03-26 
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-03-26