Էդուարդո Բառոն Գոնսալես (իսպ.՝ Eduardo Barrón González, ապրիլի 2, 1858, Մորալեխա դել Վինո, Սամորա, Իսպանիա - նոյեմբերի 23, 1911, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի քանդակագործ[6]։ Ամենահայտնի քանդակը Վիրիատոյի արձանն է՝ տեղադրված Սամորա քաղաքի Վիրիատոյի հրապարակում։ Քանդակագործի կյանքի շատ մանրամասնություններ հայտնի են իր որդու՝ Էդուարդո Բառոն Կասանովայի գրած կենսագրական գրքի շնորհիվ։

Էդուարդո Բառոն
իսպ.՝ Eduardo Barrón González
Էդուարդո Բառոնը 1898 թվականին
Ծնվել էապրիլի 2, 1858(1858-04-02)[1][2]
ԾննդավայրՄորալեխա դել Վինո, Zamora Province, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[3]
Մահացել էնոյեմբերի 23, 1911(1911-11-23)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրըՄադրիդ, Իսպանիա[3]
Քաղաքացիություն Իսպանիա[4]
ԿրթությունReal Academia de España en Roma?
Ստեղծագործություն(ներ)Monument to Viriato, Zamora?
Մասնագիտությունքանդակագործ և conservator
Գործունեության տարիներ1883-1910
Պարգևներ և
մրցանակներ
Իզաբելլա I-ի (Կաստիլիայի թագուհի) մի քանի շքանշանների ասպետ
ԱնդամությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Eduardo Barrón Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուարդո Բառոն Գոնսալեսը ծնվել է 1858 թվականի ապրիլի 2-ին Իսպանիայի Սամորա պրովինցիայի Մորալեխա դել Վինո բնակավայրում համեստ ընտանիքում։ Հայրը կոշկակար էր, ով երազում էր, որ որդիները շարունակեն իր գործը, այդ իսկ պատճառով հակադրվում էր Էդուարդոյի՝ արվեստի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածությանը, «կռվում և պատժում էր» նրան[7]։ Էդուարդոյի հայրը մահացավ, երբ նա 14 տարեկան էր։ 1875 թվականին՝ 17 տարեկան հասակում, բանկիր Անաստասիո դե լա Կուեստա Սանտիագոն, ով բնիկ Մորալեխայից էր, Բառոնի մեջ արվեստի տաղանդ տեսավ և նրան օգնություն առաջարկեց․ օրական 3 ռեալ՝ որպեսզի Էդուարդոն կարողանա սովորել Սամորայի միակ արհեստանոցում՝ Ռամոն Ալվարեսի մոտ։ Էդուարդոն այստեղ մնաց 2 տարի, որի ընթացքում Instituto Provincial de Segunda Enseñanza ինստիտուտում (այժմ՝ Կլաուդիո Մոյանոյի անվան ինստիտուտ) և Sociedad Económica de Amigos del País միությունում սովորում էր գծանկարչություն։

1877 թվականին Սամորայի պատգամավորության կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվեց և կրթաթոշակ ստանալով՝ տեղափոխվեց Մադրիդ։ Սովորում էր Մադրիդի Նկարչության, քանդակագործության և փորագրության դպրոցում, որտեղ ծանոթացավ Էլիաս Մարտինի և Ֆրանսիսկո Բելվերի հետ, ում արհեստանոցներում էլ աշխատանքի անցավ՝ որպեսզի կարողանա իր և ընտանիքի ծախսերը հոգալ։ 1881 թվականի վերջերին Բառոնը տեղափոխվում է Հռոմ, որտեղ սովորում է Վիսենտե Պալմարոլիի և Ֆրանսիսկո Պրադիլյայի հետ։ Այնտեղ էլ քանդակում է Վիրիատոյի արձանը, որը նրան մեծ հռչակ է բերում։ Արձանն իրենից ներկայացնում է դասական, մերկ քանդակ՝ տեղադրված Սամորայի Վիրիատոյի հրապարակում։ 1884 թվականին Գեղարվեստի ազգային ցուցահանդեսում Բառոնն արձանի համար առաջին կարգի պլատինե մեդալ ստացավ։ Վերադառնալով Իսպանիա՝ հաստատվեց Մադրիդում, սկզբնական շրջանում Ատոչայի խաչմերուկում գտնվող մի արհեստանոցում, այնուհետև իր արհեստանոցը բացեց Ֆեռաս փողոցի վրա։ 1898 թվականին ամուսնացավ Մարիա Կասանովայի հետ և ունեցան 2 զավակ՝ Մարիա Կոնսեպսիոնը և Էդուարդո Վիսենտեն։

1892 թվականին նշանակվեց Նկարչության և քանդակագործության ազգային թանգարանի (այժմ՝ Պրադո թանգարան) քանդակագործության բաժնի ֆոնդապահը։ 3 տարի անց՝ 1895 թվականին ընդլայնեց գործունեության իր շրջանակը՝ դառնալով ֆոնդապահ-ռեստավրատոր։ Վերականգնեց մի շարք քանդակներ, հատկապես մարմարից և փղոսկրից, բացի այդ 1907 թվականին խմբագրեց թանգարանի քանդակների հավաքածուի առաջին կատալոգը՝ «Քանդակագործության կատալոգը»։ 1910 թվականին դարձավ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ակադեմիկոս։ Անդամակցում էր նաև Կադիսի արվեստի և գիտությունների իսպանոամերիկյան թագավորական ակադեմիային։

1911 թվականի նոյեմբերի 23-ին՝ 53 տարեկան հասակում հանկարծամահ եղավ կաթվածից, երբ Գեղարվեստի թագավորական ակադեմիայից գնում էր Պրադո թանգարան։

Քանդակներ խմբագրել

 
Խոսե Վիլյեգասի անավարտ կտավը, Սամորայի թանգարան

Ազդվելով դասական քանդակագործությունից՝ Բառոնն իր էկլեկտիկ քանդակներին ազնվական և առեղծվածային երանգ է հաղորդում։ Մյուս կողմից նա միակ սամորացի արվեստագետն է, ում աշխատանքը ցուցադրված է Պրադո թանգարանում[8]։

Բառոնի աշխատանքների մեծ մասը պահվում են Սամորայի թանգարանում՝ ի շնորհիվ որդու նվիրատվության 1963 թվականին, գիպսե աշխատանքների մեծ մասն էլ 2004 թվականին թանգարանին նվիրեցին նրա խորթ աղջիկը և թոռները։ Ընդհանուր առմամբ թանգարանը համալրվեց 11 քանդակով և 6 կտավներով, որոնց թվում՝ 2 ինքնադիմանկար և Խոսե Վիլյեգասի անավարտ կտավը։

Բառոնի հայտնի աշախատանքներից են՝

  • Վիրիատոյի հուշարձանը, Սամորա, 1883 թ․։ 1884 թվականին Գեղարվեստի ազգային ցուցահանդեսում արժանացել է առաջին կարգի պլատինե մեդալի։ Արձանի բրոնզե փոքր կրկնօրինակներից մեկը դրված է Սամորայի թանգարանում, մյուսն էլ Մադրիդի Ռոմանտիսիսմո թանգարանում։
  • Ադամը մեղքից հետո, Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական թանգարան, Մադրիդ, 1885 թ․
  • Santa Eulalia ante Daciano, Սան Ֆրանսիսկո էլ Գրանդեի բազիլիկ, Մադրիդ, 1885 թ․
  • Roncesvalles, 1887-1888 (ավերված)
  • Սան Խոսեն մանուկ Հիսուսի հետ, Cappella di San Giuseppe o Spagnola-ի Լորետոյի ժամատուն, Իտալիա, 1888-1889 թթ
  • Էռնան Կորտեսի հուշարձան, Մեդելյին (Բադախոս), 1890 թ․
  • Քրիստափոր Կոլումբոսի հուշարձան, Սալամանկա, 1893 թ․, գիպսե կրկնօրինակը գտնվում է Սալամանկայի թանգարանում
  • Relieve de la Minería y la Industria, Մադրիդի հանքային ճարտարագետների դպրոց, 1895 թ․
  • Tentación o Las tentaciones de un santo, էսքիզ, Սամորայի թանգարան, մինչև 1897 թ․-ը
  • Արիաս Գոնսալոյի հուշարձան, Սամորա, 1902 թ․, քանդակն անավարտ է, 2 էսքիզ է արվել
  • Ներոնը և Սենական կամ Սենեկայի կրթումը, Պրադո թանգարան (պահ է տրված Սամորայի թանգարանում), 1904 թ․, նույն տարում Գեղարվեստի ազգային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի։ Բրոնզե կրկնօրինակը՝ ժամանակակից ձուլմամբ (2010) գտնվում է Կորդովայում։ Գիպսե 2 կրկնօրինակներից մեկը գտնվում է Սամորայի թանգարանում, իսկ մյուսը՝ Անտոնիո Մաուրայի հիմնադրամում, 2 բրոնզե կրկնօրինակները Ռոմանտիսիսմո թանգարանում։
  • Էմիլիո Կաստելարի հուշարձան, Կադիս, 1905 թ․
  • Մահարձան՝ նվիրված պատերազմի ժամանակ զոհված զինվորական բժիկների հիշատակին, Գոմես Ուլյա հիվանդանոց, Մադրիդ, 1910 թ․։ Քանդակագործի վերջին աշխատանքն է։ Գիպսե էսքիզը գտնվում է Սամորայի թանգարանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Commons Creator page
  2. 2,0 2,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 https://www.diariocordoba.com/noticias/cultura/neron-seneca-eduardo-barron-cumple-cien-anos_144969.html
  4. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
  5. https://web.archive.org/web/20131214063937/http://www.realacademiabellasartessanfernando.com/assets/docs/academicos/relacion_general_de_academicos.pdf — P. 69.
  6. Ramos, S. (27 de noviembre de 2011). «Un moralejano universal». La Opinión-El Correo de Zamora. Վերցված է 28 de agosto de 2014-ին.
  7. Barrón Casanova, 1977, էջ 11
  8. Flecha, Ricardo (11 de septiembre de 2011). «Eduardo Barrón». La Opinión-El Correo de Zamora. Վերցված է 19 de agosto de 2012-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել