Էդեր Խոսե Ֆարիաս Մարտինես (իսպ.՝ Edder José Farías Martínez, ապրիլի 12, 1988(1988-04-12)[1][2], Մատուրին, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, «Օնսե Կալդաս» ակումբի և Վենեսուելայի հավաքականի հարձակվող։

Էդեր Ֆարիաս
Քաղաքացիությունը  Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 1988(1988-04-12)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Մատուրին, Վենեսուելա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆարիասն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Միներոս Գուայանա» ակումբում։ 2007 թվականին իր նորամուտն է նշել վենեսուելական առաջնությունում։ 2013 թվականի սկզբին Էդերը տեղափոխվել է «Կարակաս»։ Փետրվարի 9-ին «Սուլիա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել նոր ակումբում[3]։ Մարտի 29-ին «Պորտուգեսա» ակումբի դեմ խաղի ժամանակ Ֆարիասը դարձել է հեթ-տրիկի հեղինակ` խփելով իր առաջին գոլերը «Կարակաս» ակումբում[4]։ Լիբերտադորեսի գավաթի բրազիլիական «Գրեմիո» ակումբի դեմ խաղում նա գոլ է խփել[5]։ 2014 թվականին Էդերը «Կարակաս» ակումբին օգնել է հաղթել Վենեսուելայի գավաթը։

2015 թվականի ամռանը Ֆարիասին վարձել է պորտուգալական «Ունիան Մադեիրա» ակումբը։ Սեպտեմբերի 13-ին «Մորեյրենսե» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ Սեպտեմբերի 27-ին «Էշտորիլ-Պրայա» ակումբի դեմ խաղում Էդերն իր առաջին գոլն է խփել «Ունիան Մադեյրայի» դեմ կազմում[7]։ Պայմանագրի ավարտին նա վերադարձել է «Կարակաս»։ 2017 թվականի մարտի 3-ին, Լիբերտադորեսի գավաթի ժամանակ «Սերո Պորտենիո» ակումբի դեմ խաղում Ֆարիասը գոլ է խփել։

2017 թվականի ամռանը Էդերը տեղափոխվել է կոլումբիական «Օնսե Կալդաս» ակումբ։ Հուլիսի 20-ին «Դեպորտիվո Կալի» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մուստանգի գավաթի խաղարկության ժամանակ[8]։ Հուլիսի 31-ին «Սանտա-Ֆե» ակումբի դեմ խաղում Ֆարիասը իր առաջին գոլն է խփել «Օնսե Կալդաս» ակումբի կազմում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

2010 թվականի փետրվարի 2-ին Ճապոնիայի դեմ ընկերական խաղի ժամանակ Ֆարիասն իր նորամուտն է նշել Վենեսուելայի հավաքականի կազմում։ Մայիսի 10-ին Արուբայի հավաքականի դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել ազգային ակումբում[10]։

Գոլեր Վենեսուելայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2010 թվական, մայիսի 20 Տրինիդադ ստադիոն, Օրանեստադ, Արուբա   Արուբա 0:3 0:3 Ընկերական խաղ
02. 2015 թվական, փետրվարի 4 Օլիմպիկո Մետրոպոլիտանո, Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս   Հոնդուրաս 0:3 2:3 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Каракас VS. Сулия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 9.
  4. «Португеса VS. Каракас 3:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 29.
  5. «Каракас VS. Гремио 3:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 13.
  6. «Морейренсе VS. Униан Мадейра 3:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 13.
  7. «Эшторил-Прая VS. Униан Мадейра 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 27.
  8. «Серро Портеньо VS. Каракас 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 3.
  9. «Санта-Фе VS. Онсе Кальдас 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 31.
  10. «Venezuela venció a domicilio 2–4 al campeón de Aruba en partido preparación» [Venezuela win 2–4 against champion of Aruba in preparation match] (Spanish). Terra. 2010 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել