Էգնատե Նինոշվիլի
Էգնատե Նինոշվիլի (փետրվարի 17, 1859[1], Ղելա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1894[1], Չանչեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի արձակագիր։
Էգնատե Նինոշվիլի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1859[1] |
Ծննդավայր | Ղելա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 12, 1894[1] (35 տարեկան) |
Վախճանի վայր | Չանչեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | արձակագիր և գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Q28026122? |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Q25542283? |
Egnate Ninoshvili Վիքիպահեստում |
Ծնվել է Գուրիայի Ղելա գյուղում։ 1876 թ.-ին ընդունվել է Օզուրգեթի հոգևոր ուսումնարանը, բայց մեղադրվում է աշակերտական ցույցին մասնակցելու մեջ և վտարվում։ 1879 թ.-ին էքստեռն քննություն է հանձնում, ուսուցչի վկայական ստանում և աշխատանքի անցնում հայրենի գյուղում։
Շատ չանցած՝ հեռացվում է հիվանդ լինելու պատճառով։ Ստիպված բեռնակիր է աշխատում Փոթիում, Բաթումում, Օզուրգեթում։ 1884 թ.-ին մեկնում է Թիֆլիս, աշխատում գրաշար, ապա բանվոր։ 1892 թ.-ին Միխա Ցխակայայի հետ հիմնում է «Մեսամե դասի» («Երրորդ դաս») սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը։
Մահացել է 1894 թ.-ի մայիսի 12-ին։ Լանչխութի շրջանի Արչեուլ գյուղում 1950 թվականին բացվել է նրա տուն-թանգարանը։
Ստեղծագործություն
խմբագրելԷգնաե Նինոշվիլիի առաջին երկը տպագրվել է 1887 թ.-ին «Իվերիա» թերթում, այնուհետև լույս են տեսել «Ապստամբություն Գուրիայում» վեպը (1888-1889), «Գոգիա Ուիշվիլի» (1889), «Պալիաստոմի լիճը» (1891), «Սիմոնա» (1891), «Քրիստինե» (1892), «Պարապուտ» (1892), «Կարգադրություն» (1893), «Մեր երկրի ասպետը» (1893), «Գրագիր Մոսեն» (1893) և այլ նովելներ և պատմվածքներ։
Աղբյուրներ
խմբագրել- Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ. գիրք Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, էջ 299-303։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգնատե Նինոշվիլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 303)։ |