Մահը վերջում է գալիս

Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպ

«Մահը վերջում է գալիս» (անգլ.՝ Death Comes as the End), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպ, որը հրատարակվել է 1944 թվականին ամերիկյան Dodd, Mead and Company հրատարակչության կողմից[2], իսկ Անգլիայում՝ հաջորդ տարի Collins Crime Club կազմակերպության կողմից[3]։ Սա Քրիստիի միակ աշխատությունն է, որը գրվել է պատմական դետեկտիվ ժանրում․ վեպում գործողությունները զարգանում են Թեբեում մ․ թ․ ա․ 2000 թվականին։

Մահը վերջում է գալիս
անգլ.՝ Death Comes as the End և պորտ.՝ Morrer Não É o Fim[1]
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակդետեկտիվ
Ժանրքրեական վեպ և պատմական դետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԹեբե
ՆախորդAbsent in the Spring?
ՀաջորդՊսպղուն ցիանիդ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1944
Կայքagathachristie.com/stories/death-comes-as-the-end(անգլ.)

Գրելու պատմությունը

խմբագրել
 
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի մագաղաթները

Սա Ագաթա Քրիստիի միակ վեպն է, որում գործողությունները տեղի են ունենում ոչ XX դարում և ոչ եվրոպացի կերպարների մասնակցությամբ։ Վեպի ստեղծման գաղափարն, անկասկած, Քրիստիին այցելել է Մերձավոր Արևելք ճանապարհորդության ժամանակ, որտեղ նա ուղեկցում էր ամուսին-հնէաբան պարոն Մակս Մելլոունին։

Սյուժեի հիմաքում ընած են 1921-1922 թվականների մագաղաթներում զետեղված պատմական աղբյուրները[4], որոնք հնէաբանների շրջաններում հայտնի են որպես «Գրիչ Հեկ-նեխտայի մագաղաթներ» (անգլ.՝ Heqanakht papyri)։ Այդ մագաղաթներն իրենցից ներկայացնում են Հեկ-նեխտայի ընտանիքին ուղղված նամակները, որտեղ նա բողոքում է նրանց հարճի նկատմամբ վարմունքից։ Նախաբանում Ագաթա Քրիստին գրում է․

…վեպի սյուժեն և գործող անձանց բնավորությունը նեշնչվել են XI դինաստիայի ժամանակաշրջանի նամակներից, որոնք գտնվել են 1920-1921 թվականներին Նյու Յորքի «Մետրոպոլիտենից»՝ հայտնաբերված Լուկսորի գետի ափի ժայռոտ դամբարանում և թարգմանված պրոֆեսոր Բատիսկոումբ Գանի կողմից թանգարանի համար։

Վեպի տարբերիչ առանձնահատկությունն է բազմաթիվ մահերի առկայությունը՝ համեմատած «Եվ ոչ ոք չմնաց...» վեպի։ Գլուխներն անվանակոչելու համար Քրիստին օգտագործել է հին եգիպտական գյուղատնտեսական օրացույցը։ Օրինակ՝ վեպի առաջին գլուխը կոչվում է «Հեղեղման երկրորդ ամիս, 20-րդ օր»։

Սյուժե

խմբագրել

Վեպը սկսում է Ռենիսենբի՝ երիտասարդ այրու հիշողություններից, սկսած այն ժամանակներից, երբ նրա ամուսին քուրմ Իմխոտեպը տուն բերեց նոր հարճ Նոֆրետին։ Նրա հայտնվելուց հետո ընտանիքում սկսում են տհաճ դեպքեր տեղի ունենալ։ Նոֆրետն ունի տհաճ բնավորություն և կարողանում է կռվացնել տան բոլոր անդամներին, մասնավորապես՝ տղաներին։ Նա զրպարտում է նրանց, իսկ Իմխոնեպը սպառնում է տղաների հախից գալ։ Ընտանիքը միասնական է հարճի նկատմամբ ատելության հարցում։ Երբ Նոֆրետը հայտնաբերվում է մահացած, ոչ-ոք չի կասկածում, որ դա սպանություն է։ Բոլորն ունեին սպանելու սեփական պատճառները։

  Նոֆրետի մահվան մասին լուրը լսելուց հետո Իմխոնեպին մի քանի շաբաթ
պետք եկավ, որպեսզի տուն հասնի։ Այդ ընթացքում արդեն ամեն ինչ պատրաստ էր թաղման
արարողության համար։ Դիակը երեկար ժամանակ մնացել էր աղի լուծույթում, իսկ հետո քամվել,
փորձել էին նրան պատշաճ տեսքի բերել, դիակն օծել անուշահոտ յուղերով և խոտերով, փաթաթել կտորներով և տեղադրել սարկոֆագի մեջ։
 

Կերպարներ

խմբագրել
  • Ռենինենբ`Ինխոտեպի դուստր։ Չափազանց երիտասարդ և գեղեցիկ՝ երկար ժամանակ այրի մնալու համար, նա ճակատագարական ճամփաբաժանի առաջ էր կանգնած՝ մահ թե կյանք։
  • Յախմոս` Իմխոտեպի ավագ որդին։ Կռվարար կինը և բռնակալ հայրը զրկել են նրան սեփական իրավունքները պաշտպանելու քաջությունից։
  • Սեբեկ` Իմխոտեպի երկրորդ որդին, գեղեցիկ է և գլուխգովան։ Նա նույնպես դժգոհ էր հոր տանը զբաղեցրած իր կամազուրկ դիրքից։
  • Իմխոտեպ` փառասեր և գոռոզ հոգևորական՝ դամբարանի պահապան։ Նա հոգում է տան բոլոր անդամների մասին և, տանը հարճ բերելով, չի մտածում, որ չարիք է բերում ընտանիքի գլխին։
  • Սատիպի՝ Յախմոսի էներգետիկ, բարձր ձայնով կինը։ Նա քամահրում է ամուսնուն և վիրավորում շուրջը գտնվող բոլորին։
  • Քոյթ՝ Սեբեկի կինը։ Նա ունի միայն մեկ կիրք՝ երեխաների հանդեպ սերը։
  • Խենետ՝ Իմխոնետի տնտեսուհին։ Նա միշտ բողոքում է իր բախտից, թաքուն խառնաշփոթ մտցնում ընտանիքի մեջ և հաճույքով ստեղծում ընտանեկան վեճեր։
  • Իզա՝ Իմխոնետի մայրը, ով կարծում է, թե իր որդին հիմար է։ Նա չվախեցավ մարտահրավեր նետել մահին, բայց նա նույնպես զգացել է, թե ինչ է վախը։
  • Խորի՝ Իմխոնետի գրիչն ու օգնականը։ Նա պլաններ է մշակում Ռենիսենբին վտանգից փրկելու շուրջ՝ շարժվելով տրամաբանությամբ և սիրով։
  • Իպի՝ Իմխոնետի կրտսեր որդին։ Միայն հայրն է, որ կարողանում է դիմանալ տղայի երեխայական չարաճճիություններին։
  • Նոֆրետ՝ Իմխոնետի գրավիչ երիտասարդ հարճը։ Նա բոցավառել է կրքերը՝ դամբարանի պահապանի ընտանիքում հասունացող։
  • Կամենի՝ Իմխոնետի բարեկամը։ Թիկնեղ է և գեղեցիկ, երգում է սիրային երգեր, որոնք արձագանք են գտնում Ռենիցենբի սրտում։

Արձագանքներ

խմբագրել

Դասական գրող Ագաթա Քրիստիի համար նմանատիպ դետեկտիվ աշխատությունը բավականին լավ արձագանք ստացավ ընթերցողների և քննադատների կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. American Tribute to Agatha Christie
  3. Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (Page 15)
  4. Allen J. P. The Heqanakht Papyri. — New York: The Metropolitan Museum of Art, 2002. — ISBN 1-58839-070-5.