Զուզանա Չապուտովա (սլովակ.՝ Zuzana Čaputová, հունիսի 21, 1973(1973-06-21)[1], Բրատիսլավա, Չեխոսլովակիա[2][3]), սլովակ իրավաբան, հասարակական և քաղաքական գործիչ:

Զուզանա Չապուտովա
սլովակ.՝ Zuzana Čaputová
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1973(1973-06-21)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Չեխոսլովակիա[2][3]
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա և Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
ԿրթությունԲրատիսլավայի Յա․ Կոմենսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1996)
Մասնագիտությունիրավաբան, քաղաքական գործիչ, ակտիվիստ, բնապահպան և փաստաբան
ԱմուսինIvan Čaputa?[4]
Զբաղեցրած պաշտոններPresident of Slovakia?
Քաղաքական կուսակցությունProgressive Slovakia? (մայիս 2019)[3]
Պարգևներ և
մրցանակներ
Գոլդմանի բնապահպանական մրցանակ
Zuzana Čaputová Վիքիպահեստում

Սլովակիայի Հանրապետության 5-րդ նախագահ: Պաշտոնավարում է 2019 թվականի հունիսի 15-ից[5]:

ԿենսագրությունԽմբագրել

1996 թվականին Զուզանան ավարտել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Չապուտովա եղել է Պեզինոկ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալ, երկար տարիներ աշխատել է VIA IURIS քաղաքացիական ասոցիացիայում: 2016 թվականին ստացացել է Goldman բնապահպանական մրցանակ:

Նա հանդիսանում է «Առաջադեմ Սլովակիա» սոցիալ-լիբերալ կուսակցության հիմնադիրներից և փոխնախագահներից մեկը:

Չապուտովան ամուսնալուծված է, ունի երկու դուստր:

2019 թվականին ընտրվել է Սլովակիայի նախագահ և Չեխոսլովակիայի փլուզումից հետո կդառնա անկախ Սլովակիայի առաջին կին նախագահը:

ՄրցանակներԽմբագրել

2016 թվականին Պեզինոկի աղբավայրի վերաբերյալ վճռական առաջնորդոության համար Չապուտովան արժանացել է Գոլդման բնապահպանական մրցանակի[6]: Այս մրցանակի դափնեկիրներն ընտրվում են միջազգային ժյուրիի և աշխարհի տարբեր փորձագետների կողմից: Գոլդմանի մրցանակը Չապուտովային հանձնվեց Սան Ֆրանցիսկոյում: Նրա երկար ու հաղթական պայքարը համեմատվել է ամերիկացի Էրին Բրոկովիչի հետ[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 2,2 https://www.prezident.sk/page/zivotopis/ (словацк.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://www.prezident.sk/en/page/biography/
  4. https://www.ktojeto.sk/osobnosti/zuzana-caputova/
  5. Новости Mail.ru։ «Марош Шефчович поздравил Зузану Чапутову с победой на выборах президента Словакии» (ru-RU)։ Новости Mail.ru։ Վերցված է 2019-03-30 
  6. «Zuzana Čaputová»։ Goldman Environmental Foundation (en-US)։ Վերցված է մարտի 16, 2019 
  7. «"Nobelovku" za životné prostredie dostala Slovenka. Za skládku v Pezinku»։ Aktuality.sk։ Վերցված է փետրվարի 26, 2019 

Արտաքին հղումներԽմբագրել