Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զուբեյդա Սենիկի Գեղամյան (հունիսի 25, 1937(1937-06-25), Սարիբաշիյուրդ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 8, 2020(2020-12-08), Վանաշեն, Արարատի մարզ, Հայաստան), մշակութային, հասարակական գործիչ։

Զուբեյդա Գեղամյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1937(1937-06-25)
ԾննդավայրՍարիբաշիյուրդ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 8, 2020(2020-12-08) (83 տարեկան)
Մահվան վայրՎանաշեն, Արարատի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿուսակցությունԽՄԿԿ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի մայրն է։

Կենսագրություն

խմբագրել

Զուբեյդա Գեղամյանը ծնվել է 1937 թվականին, Արարատի շրջանի Այգավան գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Այգավանի 7-ամյա, ապա՝ Ավշարի միջնակարգ դպրոցներում։ Սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետում։ 1954-1955 թվականներին աշխատել է Այգավանի կոլտնտեսությունում, 1956-1958 թվականներին` Այգավանի 7-ամյա դպրոցում։ 1958 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Վեդու շրջկոմի երկրորդ, 1961 թվականին՝ առաջին քարտուղար և այդ պաշտոնում աշխատել մինչև 1963 թվականը։ 1963-1965 թվականներին աշխատել է ՀԿԿ Արտաշատի շրջկոմում որպես հրահանգիչ, 1961 թվականից ԽՄԿԿ անդամ, 1965 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի առաջին քարտուղար։ 1965 թվականի նոյեմբերից մինչև 1966 թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել է «Արարատ» թերթի խմբագրությունում՝ որպես գյուղատնտեսական բաժնի վարիչ։ 1966-1972 թվականներին աշխատել է Արարատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի մշակույթի բաժնի բարիչ, 1973-1975 թվականներին` շրջխորհրդի գործկոմի կազմ-հրահանգչական բաժնի վարիչ։ 1969-1975 թվականներին միաժամանակ վարել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1975-1976 թվականներին աշխատել է մթերումների և որակի Արարատի շրջանային տեսչությունում` որպես պետական տեսուչ։ 1976 թվականից եղել է Արարատի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ։

Բազմիցս ընտրվել է ՀԿԿ Արարատի շրջկոմի անդամ, եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի անդամության թեկնածու, ՀԿԿ շրջկոմի բյուրոյի անդամության թեկնածու, մի քանի գումարումների շրջանային խորհրդի պատգամավոր, կանանց շրջանային խորհրդի նախագահ, կանանց հանրապետական խորհրդի, «Մայրություն» հանրապետական ֆոնդի նախագահության անդամ, մշակույթի աշխատողների արհմիության, պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման ընկերությունների հանրապետական խորհուրդների անդամ[1][2]։

Մրցանակներ

խմբագրել
  • ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգիր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արարատ թերթ, N 10 (28) 17/05/1997.
  2. Արարատ թերթ, N 7-8 (366-367) 26/04/2010.

Արտաքին հղումներ

խմբագրել