Զորան Միլանովիչ, (խորվ.՝ Zoran Milanović; հոկտեմբերի 30, 1966, Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ պետական և քաղաքական գործիչ[3], 2011 թվականի դեկտեմբերի 23-ից Խորվաթիայի վարչապետ։ Նա առաջնորդն է Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԿԶԾ)։

Զորան Միլանովիչ
 
Կուսակցություն՝ Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Զագրեբի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 30, 1966(1966-10-30)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
Քաղաքացիություն  Խորվաթիա
 
Ինքնագիր Изображение автографа

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի իրավագիտության դպրոցը ավարտելուց հետո Միլանովիչը աշխատել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։

Նա ծառայել է որպես խորհրդական, դառնալով Խորվաթիայի ներկայացուցիչը Եվրամիությունում և ՆԱՏՕ1996 թվականի և 1999 թվականի Բրյուսելի (Բելգիա) համաժողովներում։

Նա եղել է սոցիալ-դեկոկրատների համակարգողը 4-րդ ընտրատարածքում։ 2014 թվականին ընտրվել է կուսակցության ղեկավար։ Այն դեպքից հետո, երբ Զորան Միլանովիչը պաշտպանեց Լյուբո Յուրցիցի շահերը, նրա գլխավորած կուսակցությունը դարձավ ամենահզոր դիրքեր ունեցողը խորվաթական խորհրդարանում։

Կենսագրություն խմբագրել

Զորան Միլանովիչը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 30-ին Խորվաթիայում։ Նա սովորել է տեղի միջնակարգ դպրոցում այնուհետը ավարտել Զագրեբի համալսարանի իրավագիտական ֆակուլտետը։ Տիրապետում է գերազանցապես չորս լեզուների (խորվաթերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ուսումը գաջողությամբ ավարտելուց հետո Միլանովիչը աշխատել է Զագրեբի դատարաններում, ապա 1993 թվականին դարձել է Խորվաթիայի պատվիրակը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Այնուհետև 2012 թվականի նոյեմբերի 11-ին կաշառք վերցնելու համար ազատազրկվել է 10 տարի ժամկետով։

Միևնույն ժամանակ Միլանովիչը սկսեց իր քաղաքական կարիերան։ Նա մեծ ներդորում ունի մի շարք սոցիալ-դեմոկրատական հոսանքների ձևավորման գործում։ Վերջապես նա կարողացավ միացորել Խորվաթիայի ողջ կոմունիստներին և ստեղծել իր կուսակցությունը։ Երեք տարի անց նա դառնում է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Տոնինո Պիցուլանի տեղակալը։ Այնուհետև Խորվաթիայի 2003 թվականի ընտրություններից հետո Զորան Միլանովիչը թողնում է իր պաշտոնը։

2004 թվականին Միլանովիչը սկսում է անդամակցել Խորվաթիայի Կենտրոնական կոմիտեի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և երկու տարի անց նա դառնում է կուսակցության մամուլի քարտուղարը։ Կուսակցության նախարարի մահից հետ Միլանովիչը համարվում էր նախագահի թեկնածու։

Խաղաղասիրության նպատակներով, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ այցելել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն[4]։

Ընդիմության առաջնորդ խմբագրել

 
Զորան Միլանովիրը 2011 թվականի հուլիսին 15-ի հանդիպման ժամանակ

2007 թվականին հաղթել է ընտրություններում, քանի որ նրա ղեկավարած կուսակցությունը ուներ իր ուրույն դերը Խորվաթիայի խորհրդարանում։ Նա համարվում է ոչ պաշտոնական ընդիմության առաջնորդ։ Նա կարևորում է իր վարչակազմի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համար գործողությունների ծավալելումը։

2011 թվականի հուլիսի 15-ին պաշտոնաթող է լինում և իր տեղը զիջում նոր վարչապետ Յանդրանկա Կոսերին։ Զորան Միլանովիչի այս քայլը առաջացրել Խորվաթիայի ընդիմադիր ուժերի հավանությանը։

2008 թվականին Խորվաթիան անդամակցում է Եվրոպական Միությանը։ Այդ իրադարձությամբ հակասություններ են սկսում Սլովենիայի հետ։ Տարաձայնությունների լուծումը եղել է արբիտրաժային համաձայնությունը[5], որը ստորագրվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում՝ 2009 թվականի նոյեմբերի 4-ին։ Համաձայնագրի կնքմանը ներկա էին գտնվել երկու երկրների վարչապետները և Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը[6]։

Այս պայմանագրի կնքմանը կողմ էր քվեարկել Զորան Միլանովիչը և Խորվաթիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Սակայն Խորվաթիայի օրենսդիր մարմինը դեմ էր պայմանագրի կնքմանը։

2008 թվականի տնտեսական ճգնաժամը հարված է հասցնում մի շարք եվրոպական երկրների՝ այդ թվում նաև Խորվաթիային։ Ճգնաժամը շարունակում է ողջ հետագա տարիներին։ Տասնյակ հազարավոր աշխատատեղիներ փակվում են և գործազրկության մակարդակը երկրում բարձրանում է։

Վարչապետ խմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած ընտրություններից հետո Միլանովիչը հավաքում է ձայների մեծամասնությունը և դառնում Խորվաթիայի Հանրապետության նոր վարչապետը։ Սուրբ Մարկոսի հրապարակում Խորվաթիայի նախկին վարչապետ Յադրանկո Կոսորը Զորան Միլանովիչին է հանձնում համապատասխան փաստաթղթերը։

Զորան Միլանովիչը իր պաշտոնը ստանձնում է 45 տարեկան հասակում և դառնում է Խորվաթիայի Հանրապետության պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը ( անկախության հռչակագրից հետո)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Munzinger Personen (գերմ.)
  2. Deutsche Nationalbibliothek Record #1027200524 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Milanović: Gay parovima trebamo dati prava kao u Španjolskoj, zbog toga nitko neće ništa izgubiti Արխիվացված 2015-07-15 Wayback Machine, jutarnji.hr; accessed 15 April 2015.
  4. Zoran Milanović profile Արխիվացված 2012-01-24 Wayback Machine, zivotopis.hr; accessed 15 April 2015.
  5. «Premiers Kosor, Pahor say two countries at watershed, politics must find solutions». Croatian Government. 2009 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Croatia, Slovenia open new chapter in their relations, PMs say». Croatian Government. 2009 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել