Կուրբան Բայրամ
Կուրբան Բայրամ[4] կամ ’Իդ ալ Ադհա (արաբ․՝ عيد الأضحى` զոհաբերության տոն), մուսուլմանական տոն, որով ավարտվում է հաջը։ Այն տոնվում է Ուրազա Բայրամ տոնից 70 օր անց Զուլ հիդջա ամսվա 10-րդ օրը` ի նշան Իբրահիմ մարգարեի զոհաբերության։
Կուրբան Բայրամ արաբ․՝ عيد الأضحى | |
---|---|
Տոնական ճաշատեսակներ | |
Տեսակ | մուսուլմանական տոն և պետական տոն |
Ենթադաս | Eid? |
Ամսաթիվ | 10 Dhu al-Hijjah? |
Տոնվում է | Արաբական աշխարհ, Թուրքիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա |
Հաստատված | Մուհամմադ մարգարե |
Տոնում | մզկիթ |
Ավանդույթներ | Իդ նամազ, Իդ մուբարաք, Կուրբան (զոհաբերություն) |
Տոնական կերակուր | գառան միս, Տավարի միս և seviyan?[1][2][3] |
Կրոն | իսլամ |
Անվանված է | զոհաբերություն |
Ի հիշատակ | Ibrahim? և Ismail? |
Նախորդ | Day of Arafat? |
Ծագում
խմբագրելՀամաձայն Ղուրանի` Ջաբրայիլ հրեշտակապետը երազում հայտնվել է Իբրահիմ մարգարեին և հայտնում Ալլահի կամքը` զոհաբերելու իր որդուն։ Ղուրանում որդու անունը չի հիշատակվում, սակայն մուսուլման պատմիչները մշտապես կիրառում են Իսմայիլ անունը։ Ի հակադրումն իսլամական ավանդության` հուդակայական ավանդության մեջ նշվում է Իբրահիմի մյուս որդու` Իսհակի (Իսահակի) անունը։ Իբրահիմը մեկնում է Մինայի հովիտը, այն վայրը, որտեղ ներկայումս գտնվում է Մեքքան։ Իբրահիմը այնտեղ սկսել է պատրաստվել։ Նրա որդին, իմանալով այդ մասին, չի ընդվզել, քանի որ հավատարիմ էր Ալլահին և իր հորը։ Սակայն դա փորձություն էր Ալլահի կողմից, և մինչ Իբրահիմը պատրաստվում էր զոհաբերել որդուն, Ալլահը արեց այնպես, որ դանակը չկտրի։ Որդու փոխարեն Իբրահիմը զոհաբերում է մի գառ, իսկ Ալլահը նրան տեղեկացնում է, որ ունենալու է ևս մեկ որդի` Իսհակին։
Տոնակատարություն
խմբագրելԿուրբան Բայրամ տոնի ժամանակ մուսուլմանները պետք է ինքնամաքրվեն և հագնեն մաքուր և տոնական հագուստներ։ Նրանք կրկնում են տոնական աղոթքը` թաքբիրը ասելով` «Ալլահու ակբար, Ալլահու ակբար, Ալլահու ակբար լյա իլահա իլլյա Լլահու վա Լլահու ակբար, Ալլահու ակբար վա լի Լլահի լը խմադ։ Ալլահու ակբար, Ալլահու ակբար, Ալլահու ակբար։ Ալլահու ակբար քաբիրան վա լհամդու լի Լլահի քասիրան վա սուբհանա Լլահի բուկրատան վա ասիլա»[5]։ Թաքբիրը անհրաժեշտ է կրկնել առավոտյան մզկիթ գնալու ճանապարհին։
Մզկիթում տեղի է ունենում տոնական աղոթք, որից հետո ընթերցվում է խուտբա։ Այն սովորաբար սկսվում է Ալլահի և Մուհամմադ մարգարեի հիշատակումից, այնուհետև բացատրվում է հադջի ծագումը և զոհաբերության կարգը։ Ավագ մոլլան հաճախ ընթերցում է մարգարեությունը հանգավորված քառյակներով։
Իսլամադավան երկրներում Կուրբան Բայրամը համարվում է ոչ աշխատանքային օր։ Կան երկրներ, որտեղ այն տոնվում է երեք օր։
Շնորհավորանքներ
խմբագրելԿուրբան Բայրամի օրը ընդունված է այցելել բարեկամներին և շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ։ Թուրքերը, օրինակ, ասում են Iyi bayramlar` Բարի տոներ, իսկ արաբախոս մուսուլմանները ավանդաբար միմյանց շնորհավորում են հետևյալ բառերով`
- Իդ Մուբարաք (արաբ․՝ عيد مبارك)` Թող օրհնվի այս տոնը,
- Իդի քում մուբարաք (արաբ․՝ عيدكم مبارك)` Թող օրհնվի Ձեր տոնը
- Իդ ալ Ադհա մուբարաք (արաբ․՝ عيد الأضحى مبارك)` Թղ օրհնվի զոհաբերության տոնը
- Թաքաբբալյա Լլահու միննա վա մին կում (արաբ․՝ تقبل الله منا ومنكم)` Թող Ալլահը ընդունի մեզնից և ձեզնից։
- Թաքաբբալյա Լլահու միննա վա մին կում սյալիհու լյա մալ (արաբ․՝ تقبل الله منا ومنكم صالحالاعمال) Թող ընդունի Ալլահը մեզնից և ձեզնից ճշմարտացի գործեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dry Meethi Saviyan Khoye Wali Eid Special (Sweet Vermicelli)
- ↑ Sugar-Laced Sweet Pakistani Vermicelli/ Qawami Seviyan
- ↑ EID UL ADHA 2021SPECIAL SEVIYAN (VERMICELLI) RECIPE IN PUNJABI LANGUAGE @CITYFOODSPUNJAB
- ↑ Русский орфографический словарь Российской академии наук. Отв. ред. В. В. Лопатин.
- ↑ Ամեն ինչ Կուրբան Բայրամ տոնի մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- О жертвоприношении в Исламе и положениях, связанных с ним Արխիվացված 2013-08-15 Wayback Machine
- Праздник жертвоприношения
- Адха Исмаила или Акеда Ицхака?
- Правила жертвоприношенияԱրխիվացված 2022-06-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրբան Բայրամ» հոդվածին։ |