Զոլտան Տիլդի (հունգ.՝ Tildy Zoltán, նոյեմբերի 18, 1889(1889-11-18)[2][3], Lučenec, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա - օգոստոսի 3, 1961(1961-08-03)[3], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի ազդեցիկ առաջնորդ, ով հետպատերազմյան շրջանում, նախքան դրածո կոմունիստների կողմից իշխանության գրավումը, 1945-1946 թվականներին եղել է Հունգարիայի վարչապետ, 1946-1948 թվականներին՝ նախագահ։

Զոլտան Տիլդի
 
Կուսակցություն՝ Անկախ փոքր տերերի, գյուղաշխատողների և քաղաքացիների կուսակցություն[1]
Կրթություն՝ Pápa Reformed Theological Seminary? (1910)
Մասնագիտություն՝ reformed pastor և քաղաքական գործիչ
Դավանանք Կալվինականություն[1]
Ծննդյան օր նոյեմբերի 18, 1889(1889-11-18)[2][3]
Ծննդավայր Lučenec, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Վախճանի օր օգոստոսի 3, 1961(1961-08-03)[3] (71 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Թաղված Ֆարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
Ամուսին Erzsébet Gyenis?
Զավակներ Zoltán Tildy?

Կենսագրություն խմբագրել

Զոլտան Տիլդին ծնվել է Լոչոնցում (այժմ Լուչենեց, Սլովակիա) Ավստրո-հունգարական կայսրության հունգարացի տեղական կառավարման մարմինների պաշտոնյայի ընտանիքում։ Սովորել է Պապա քաղաքի բարեփոխված Աստվածաբանական ակադեմիայում՝ ստանալով աստվածաբանության աստիճան, այնուհետև մեկ տարի սովորել է Իռլանդիայի Բելֆաստ ակադեմիական քոլեջում։ 1921 թվականից եղել է Հունգարիայի բարեփոխված եկեղեցու առաջնորդ, խմբագրել է եկեղեցու Keresztény Család (Քրիստոնեական ընտանիք) օրաթերթը, ինչպես նաև այլ պարբերականներ։ 1929 թվականին Տիլդին հունգարացի հայտնի այլ քաղաքական գործիչների,այդ թվում նաև Ֆերենց Նադիի հետ, միացել է Անկախ փոքր հողատերերի կուսակցությանը (FKgP) և շուտով դարձել կուսակցության գործադիր փոխնախագահը։

1916 թվականին ամուսնացել է Էլիզաբեթ Գենիշի (1896-1985) հետ, ունեցել են երեք երեխա՝ Զոլտան Տիլդի կրտսեր (1917-1994), Էլիզաբեթ Տիլդի (1918-2012), Լացլո Տիլդի (1921-1983)։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1933 թվականին Տիլդին ընտրվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր, 1936 և 1939 թվականներին վերընտրվել է։ Նա ճնշում է գործադրել Միկլոշ Հորթիի կառավարության վրա՝ դուրս գալու Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Երբ գերմանացիները գրավեցին Հունգարիան, Տիլդին ստիված էր անցնել ընդհատակ։ Երբ Խորհրդային միությունը Հունգարիան ազատագրեց գերմանացիներից, Տիլդին դարձավ Անկախ փոքր հողատերերի կուսակցության առաջնորդ։ 1945 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1946 թվականի փետրվարի 1-ը զբաղեցրել է Հունգարիայի վարչապետի պաշտոնը, այնուհետև ընտրվել Հունգարիայի նախագահ։ 1945 թվականի դեկտեմբերի 7-ից 1946 թվականի փետրվարի 2-ը եղել է Ազգային բարձրագույն խորհրդի նախկին պաշտոնյա անդամ։

Մինչև 1948 թվականի հուլիսի 31-ը եղել է Հունգարիայի Հանրապետության առաջին նախագահը, երբ նա հարկադրված հրաժարական տվեց այն բանից հետո, երբ փեսային մեղադրանքներ առաջադրեցին և ձերբակալեցին կոռուպցիայի համար։ Տիլդին մինչև 1956 թվականի մայիսի 1Բուդապեշտում եղել է տնային կալանքի տակ։ 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ Տիլդին նշանակվել է կոալիցիոն կառավարության պետնախարարի պաշտոնում։ Հեղափոխության ճնշումից հետո ձերբակալվել է։ 1958 թվականի հունիսի 5-ին Գերագույն դատարանը Իմրե Նադիի և համախոհների դատավարության ժամանակ Տիլդիին դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Սակայն 1959 թվականի ապրիլին անհատական համաներմամբ ազատ է արձակվել (հիվանդության պատճառով)։ Մահացել է 1961 թվականի օգոստոսի 4-ին Բուդապեշտում։

Նախորդող
Բելտրան Դելանոե
Հունգարիայի վարչապետ
Զոլտան Տիլդի

1945-1946
Հաջորդող
Ֆերենց Նադ
Նախորդող
Բարձրագույն ազգային խորհուրդ
Հունգարիայի նախագահ
Զոլտան Տիլդի

1946-1948
Հաջորդող
Արպադ Սակաշիչ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել