Զոլտան Ամբրուշ

հունգարացի գրող

Զոլտան Ամբրուշ (հունգ.՝ Ambrus Zoltán, փետրվարի 22, 1861(1861-02-22), Դեբրեցեն, Հունգարիա - փետրվարի 28, 1932(1932-02-28)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, քննադատ, թարգմանիչ։

Զոլտան Ամբրուշ
հունգ.՝ Ambrus Zoltán
Ծնվել էփետրվարի 22, 1861(1861-02-22)
ԾննդավայրԴեբրեցեն, Հունգարիա
Վախճանվել էփետրվարի 28, 1932(1932-02-28)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, գրական քննադատ, թատերական քննադատ, արձակագիր և դրամատուրգ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Հունգարիա և  Ցիսլեյտանիա
ԿրթությունՓարիզի համալսարան (1886), Բուդապեշտի համալսարան (1881) և Կոլեժ դե Ֆրանս (1886)
Ժանրերպիես, վեպ, Նովել և էսսե
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՆյուգաթ
ԱմուսինGizella Tormássy? և Etelka Benkő?
ԶավակներGizella Ambrus?
 Zoltán Ambrus (writer) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զոլտան Ամբրուշը ծնվել Դեբրեցենում երկաթուղային ծառայողի ընտանիքում։ Բուդապեշտի համալսարանում ուսումնասիրել է իրավաբանություն։ Ավելի ուշ, արդեն որպես սկսնակ գրականագետ, մեկնել է Փարիզ, որտեղ անցնում է ֆրանսիական գրականության լայն դասընթաց Կոլեժ դե Ֆրանսում և Սորբոնի համալսարանում։ Այնուհետև վերադառնալով հայրենիք՝ Ամբրուշն ամբողջովին նվիրվել է գրական գործունեությանը[2]։

Ստեղծագործությունը խմբագրել

Ամբրուշի գրչին են պատկանում «Միդաս թագավորը», «Կասկած», «Ժիրոֆլեն և Ժիրոֆլյան», «Սեպտեմբեր» և այլ վեպեր։ Հայտնի է նաև որպես դրամատուրգ, գրականագետ, քննադատ, թարգմանիչ, որը հունգար ընթերցողին ծանոթացրել է Գյուստավ Ֆլոբերի, Օնորե դը Բալզակի, Գի դը Մոպասանի, Անատոլ Ֆրանսի երկերին։ Սակայն Ամբրուշի ստեղծագործության մեջ նշանակալից տեղ է գրավում նովելը։ Հենց այս ժանրում ավելի հստակորեն դրսևորվեց Ամբրուշ արձակագրի բոլոր արժանիքները՝ պատմելու կուռ կառուցվածք, մտքի աֆորիստիկ պարզություն, հոգեբանական ստուգություն։

Զոլտան Ամբրուշի նովելները լույս են տեսել գրողի կենդանության օրոք բազմաթիվ ժողովածուներով[2]։

Զոլտան Ամբրուշը հայերեն խմբագրել

  • Պատահար Տենբրինկի հետ։ Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 50-61։ Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 49։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլտան Ամբրուշ» հոդվածին։