Զեմֆիրա Դանիելյան

երգչուհի

Զեմֆիրա Ալեքսանդրի Դանիելյան (մայիսի 17, 1961(1961-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգչուհի (սոպրանո

Զեմֆիրա Դանիելյան
Ծնվել էմայիսի 17, 1961(1961-05-17) (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի, Երևանի պետական կոնսերվատորիայի (Տաթևիկ Սազանդարյանի դասարան) երգեցողության բաժինները, ասպիրանտուրան (1994)։

Որպես մեներգչուհի՝ հանդես է եկել Հայաստանի պետական, 1993 թվականից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբերում, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, 1997–1999 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Դասավանդում է ԵՊԿ-ում (դոցենտ՝ 2002 թվականից)։ Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Իռլանդիայում, Հունաստանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ այլ քաղաքներում։

Երգացանկում՝ Ջուզեպե Վերդիի («Ռեքվիեմ»), Անտոնիո Վիվալդիի («Գլորիա»), Ջոակինո Ռոսսինիի («Ստաբատ Մատեր»), Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Հարությունյանի, Գրիգոր Հախինյանի և ուրիշների գործերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։