Զելդա Ֆիցջերալդ
Զելդա Ֆիցջերալդ (Սեյր) (հուլիսի 24, 1900[1][2][3][…], Մոնթգոմերի, ԱՄՆ[4][5] - մարտի 10, 1948[1][2][3][…], Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[5])՝ ամերիկյան հայտնի դեմք, վիպասան, նկարիչ, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կինն է։
Զելդա Ֆիցջերալդ Zelda Fitzgerald | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնթգոմերի, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | մարտի 10, 1948[1][2][3][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[5] |
Գերեզման | St. Mary's Catholic Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրթություն | Sidney Lanier High School? |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծուհի, ինքնակենսագիր, գրող, բարձրաշխարհիկ հեղինակություն, լրագրող, արվեստագետ, նկարչուհի և պարուհի |
Ամուսին | Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ[4] |
Ծնողներ | հայր՝ Anthony D. Sayre?[4], մայր՝ Minnie Buckner Machen?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Frances Scott Fitzgerald?[4] |
Ստորագրություն | |
Zelda Fitzgerald Վիքիպահեստում |
Ծնվել է Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում, որտեղ հայտնի էր իր արտաքինի և կենսուրախության շնորհիվ։ Նրա ամուսինը իրեն անվանել է որպես "Ամերիկայի առաջին ֆլափփեր"։ Նա և Սքոթը մինչ օրս Ջազի դարաշրջանի էմբլեմներն են։ Սքոթի առաջին նովելի (Դրախտի այս կողմը (1920)) արագ հաջողությունը նրանց բերեց բարձր հասարակության հետ կապեր, բայց նրանց ամուսնությունը տուժեց հիմնականում վայրի արբեցողության, անհավատարմության և դաժան մեղադրանքների պատճառով։ Էռնեստ Հեմինգուեյին Զելդան չէր սիրում, Հեմինգուեյը մեղադրում էր նրան Սքոթի՝ ստեղծագործական դադարների համար, սակայն Զելդայի ընդարձակ օրագրերը Ֆիցջերալդի ստեղծագործությունների համար բավականին շատ նյութ են տրամադրել։ Շիզոֆրենիայի ախտորոշումից հետո, Զելդան գտնվում էր մասնագիտացված կլինիկաներում, զույգը առանձին էր ապրում, երբ 1940 թ.-ին Սքոթը հանկարծամահ եղավ։ Զելդան մահացավ յոթ տարի անց՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլլ քաղաքի հիվանդանոցի հրդեհից, որտեղ նա բուժվում էր։
Վաղ կյանքն ու Ընտանիքը
խմբագրելԾնվել է Մոնտգոմերի, Ալաբամայում։ Զելդա Սեյրը վեց երեխաներից ամենակրտսերն է։ Նրա մայրը՝ Միներվա Բաքներ "Միննի" Մեչենը (Նոյեմբերի 23, 1860 - Հունվարի 13, 1958), անվանել է նրան ոչ շատ հայտնի երկու փոքրիկ պատմվածքներից ոգեշնչված (Ջեյն Հովարդի "Զելդա։ Մասսաչուսեթսի գաղութի պատմություն"(1866) և Ռոբերտ Էդվարդ Ֆրանսիլլոնի "Զելդայի բախտը"(1874)): Չարաճճի, անդաստիարակ երեխա՝ Զելդային երես էր տալիս մայրը, բայց հայրը՝ Էնթոնի Դիքինսոն Սեյրը (1858-1931 թթ.)[8] խիստ մարդ էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Zelazko A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 378.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Directory of Southern Women Artists — The Johnson Collection.
- ↑ 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ http://www.awhf.org/inductee.html
- ↑ Anthony Dickinson Sayre (April 29, 1858 – November 17, 1931), Cline 2003, p. 27
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զելդա Ֆիցջերալդ» հոդվածին։ |