Զբոսանք ծովափին (կտավ)
Զբոսանք ծովափին, Զբոսանք լողափին (իսպ.՝ Paseo a orillas del marl), իսպանացի նկարիչ Խոակին Սորոլյաի (իսպ.՝ Joaquín Sorolla y Bastida, 1863-1923) կտավը՝ ստեղծված 1909 թվականին։ Գտնվում է Մադրիդի Խոակին Սորոլյայի թանգարանում։
Զբոսանք ծովափին Paseo a orillas del marl | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Խոակին Սորոլյա |
տարի | 1909 |
բարձրություն | 205 |
լայնություն | 200 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Խոակին Սորոլյայի թանգարան |
հավաքածու | Խոակին Սորոլյայի թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԽոակին Սորոլյան կտավն ստեղծվել է 1909 թվականի գարնանը՝ ԱՄՆ չորս տարբեր քաղաքներում ունեցած ցուցահանդեսներից վերադառնալուց հետո։ Նյու Յորքում ունեցած նրա հաջողությունը նկատելի է այս կտավի վառ ու կենսունակ գույներում։ Նկարի էսթետիկ դասակարգումը փոքր-ինչ դժվար է, սակայն այդ դիտարկվում է որպես պոստ-իմպրեսիոնիստական՝ պայմանավորված ազատ վրձնահարվածներով, լույսի, գույնի, շարժման աշխատանքներով։
1911 թվականից կտավը գտնվել է նկարչի ստուդիայում, 1932 թվականից համալրել է Խոակին Սորոլյայի թանգարանի հավաքածուն՝ 00834 համարի ներքո։
Նկարագրություն
խմբագրելԱՄՆ-ում ունեցած հաջողություններից հետո Խոակին Սորոլյան Վալենսիայի ափին 1909 թվականին ստեղծել է «Զբոսանք ծովափին» կտավը, որը կոչվում է նաև «Զբոսանք լողափին»։ Կտավում Խոակինը պատկերել է կնոջը՝ Կլոտիլդ Գարսիային՝ հովանոցը ձեռքին և ավագ դստերը՝ Մարիա Կլոտիլդին, որոնք մայրամուտի շողերի ներքո քայլում են Վալենսիայի ծովափով մեղմ զեփյուռի ուղեկցությամբ, որը ծածանում է նրանց հագուստները[1]։