Զաքար Բաշինջաղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաշինջաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զաքար Գևորգի Բաշինջաղյան (մայիսի 26 (հունիսի 7), 1895[1][2][3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3] - մարտի 2, 1971[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]), հայ տնտեսագետ։ Պրոֆեսոր (1937)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։
Զաքար Բաշինջաղյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26 (հունիսի 7), 1895[1][2][3] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Մահացել է | մարտի 2, 1971[1][2][3] (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2][3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][3], Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1][3] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1917)[1][3], Վրաստանի տեխնիկական համալսարան (1923)[1][3] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[1][3] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1][2][3] (1937) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հայր | Գևորգ Բաշինջաղյան[1][2][3] |
Գևորգ Բաշինջաղյանի որդին, Լևոն Բաշինջաղյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԶաքար Բաշինջաղյանը ծնվել է 1895 թվականին Թիֆլիսում Գևորգ Բաշինջաղյանի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական, 1923 թվականին՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական գիտությունների, 1933 թվականին՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետները։ 1936-1971 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ[4]։ 1949-1950 թվականներին եղել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտոր[5]։
Աշխատանքները վերաբերում են կապիտալիզմի և սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցերին[6]։
Երկեր
խմբագրել- Ֆրիդրիխ Էնգելս։ Երևան։ Հայաստան, 1971 թ., 332 էջ։
- Կարլ Մարքս։ Երևան։ Հայաստան, 1968 թ., 276 էջ։
- Երկեր։ Երևան։ Հայաստան, 1966 թ., 243 էջ։
- 30 лет, отданные Саят-Нова. Ереван: Изд-во Ерев. ун-та, 1963. 82 с.
- Սովետական Վրաստանի 36 տարին։ Վ. Մ. Մոլոտովի անվան Երևանի Պետական համալսարանում կարդացված հրապարակային դասախոսության սղագրություն։ Երևան։ Հայկական ԽՍՀ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1957 թ., 24 էջ։
- Հողային ռենտան և կապիտալիզմի զարգացումը գյուղատնտեսության մեջ։ Երևան։ Ա. հ., 1954 թ., 71 էջ։
- Նկարչի կյանքից։ Երևան։ Հայպետհրատ, 1950 թ., 165 էջ։ Նկ. ծանոթագր., էջ՝ 165-166:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 212.
- ↑ «Զաքար Բաշինջաղյան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքար Բաշինջաղյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 292)։ |