Զարմանահրաշ տիկին Մեյզելը

հեռուստասերիալ

«Զարմանահրաշ տիկին Մեյզելը» (անգլ.՝ The Marvelous Mrs. Maisel), ամերիկյան պատմական կատակերգական դրամա վեբ սերիալ, որը ստեղծել է Էմի Շերման Պալադինոն։ Սերիալի պիլոտը ցուցադրվել է 2017 թվականի մարտի 17-ին։ Այն ստացել է քննադատների դրական արձագանքները, և սերիալը միանգամից երկու եթերաշրջանի պատվեր է ստացել նույն տարվա ապրիլի 10-ին[2]։ Առաջին եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին[3][4]։

Զարմանահրաշ տիկին Մեյզելը
Изображение логотипа
Ժանրպատմական դրամա և հեռուստադրամա
ՍտեղծողԷմի Շերման-Փալադինո
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ռեյչել Բրոսնահեն, Մայքլ Զեգեն, Ալեքս Բորշտեյն, Թոնի Շալուբ և Մարին Հինքլ
Գործադիր պրոդյուսերԷմի Շերման-Փալադինո, Դենիել Պալադինո և Matthew Shapiro?
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ43
Էկրաններին էմարտի 17, 2017-ից մայիսի 26, 2023
ՀեռուստաալիքPrime Video
Պաշտոնական կայքէջ

Երրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին[5]։

Սերիալը 2017 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ, իսկ 2018 թվականին՝ «Էմմի»։

2019 թվականի դեկտեմբերի 13-ին սերիալը երակացվել է չորրորդ եթերաշրջանով[6]։

Սյուժե խմբագրել

Դեպքերը տեղի են ունենում 1958 թվականին Նյու Յորքում։ Միրիամ «Միջ» Մեյզելին լքում է նրա ամուսինը՝ Ջոելը։ Միջը գնում է ծնողների մոտ և նրանք հիասթափվում են իրենց դստեր ընտրությունից։ Այնուհետև նա գնում է մի ակումբ, որտեղ Ջոելը երեկոները փորձել է վարել սթենդ ափ (ըստ էության, միայն կարդալ այլ մարդկանց անեկդոտներ), և անսպասելիորեն նրա հանպատրաստից խոսքը դուր է գալիս մարդկանց։ Այսպիսով, Միջը սկսում է նոր կյանք։

Դերերում խմբագրել

  • Ռեյչել Բրոսնահեն՝ Միրիամ «Միջ» Մեյզել, տնային տնտեսուհի
  • Մայքլ Զեգեն՝ Ջոել Մեյզել, Միրիամի ամուսինը
  • Ալեքս Բորշթեյն՝ Սյուզի Մայերսոն
  • Տոնի Շալուբ՝ Էյբ Բայսման, Միրիամի հայրը
  • Մարին Հինքլ՝ Ռոուզ Բայսման, Միրիամի մայրը
  • Քևին Պոլակ՝ Մոյշե Մեյզել, Ջոելի հայրը
  • Քերոլայն Ահարոն՝ Շիրլի Մեյզել, Ջոելի մայրը
  • Լյուք Կյորբի՝ Լեննի Բրյուս, հայտնի կոմիկ

Սերիաներ խմբագրել

Եթերաշրջան Սերիաներ Ցուցադրման բնօրինակ ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 8 17 Մարտի 2017 (2017-03-17) 29 Նոյեմբերի 2017 (2017-11-29)
2 10 5 Դեկտեմբերի 2018 (2018-12-05)
3 8 6 Դեկտեմբերի 2019 (2019-12-06)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Ausiello, Michael (2017 թ․ ապրիլի 10). «Gilmore Girls Creator Amy Sherman-Palladino's Marvelous Mrs. Maisel Snags 2-Season Order at Amazon». TVLine. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Amy Sherman-Palladino & Daniel Palladino Ink Amazon Studios Overall Deal». Deadline. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. Highfill, Samantha (2017 թ․ հոկտեմբերի 10). «Amazon reveals premiere date for Amy Sherman-Palladino's 'The Marvelous Mrs. Maisel'». EW.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. Rebecca Iannucci, Rebecca Iannucci (2019 թ․ օգոստոսի 19). «Marvelous Mrs. Maisel Season 3 Premiere Date Announced — Plus: Watch the Globe-Trotting Trailer» (անգլերեն). TVLine. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. SpoilerTV. «The Marvelous Mrs. Maisel - Renewed For Season 4». SpoilerTV. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարմանահրաշ տիկին Մեյզելը» հոդվածին։