Ռեյչել Բրոսնահեն

ամերիկացի դերասանուհի

Ռեյչել Բրոսնահեն (անգլ.՝ Rachel Elizabeth Brosnahan, հուլիսի 12, 1990(1990-07-12)[1], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Էմմի» և երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների հաղթող։

Ռեյչել Բրոսնահեն
անգլ.՝ Rachel Brosnahan
Ծնվել էհուլիսի 12, 1990(1990-07-12)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Highland Park High School?, Նյու Յորքի համալսարան և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԸնտրանիThe Unborn?, Սև ցուցակ, Manhattan?, Խաղաթղթե տնակ, Black Box? և Զարմանալի տիկին Մեյզելը
Ամուսին(ներ)Ջեյսոն Ռալֆ
Պարգևներ և մրցանակներ

Կյանք ու կարիերա խմբագրել

Բրոսնահենը ծնվել է Միլուոկիում՝ Վիսկոնսին նահանգում, բայց մեծացել է Իլինոյս նահանգի Հայլենդ-Պարկ քաղաքում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը[2]։ Պայուսակների հանգուցյալ մոդելավորող Քեյթ Սփեյդի (1962-2018), որը նրա հոր հարազատ քույրն էր, զարմուհին է։ Նրա հայրական պապը՝ 89-ամյա Էրլ Ֆրանսիս Բրոսնահանը, մահացել է 2018 թվականի հունիսի 20-ին՝ դստեր՝ Քեյթի մահից 15 օր անց և թաղումից մեկ օր առաջ[3]։ 2012 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Թիշ արվեստի դպրոցը[4]։ Դրան զուգընթաց նա սկսել է իր հեռուստատեսային կարիերան՝ խաղալով «Լավ կին», «C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի», «Կրքի անատոմիա» ֆիլմերում։ Նրա բեկումնային դերն է դարձել 2013-2015 թվականներին Նեթֆլիքսի «Թղթե տնակ» սերիալում Ռեյչլ Փոսների դերը[2], որը նրան բերել է անվանակարգ 2015 թվականի «Էմմի» մրցանակաբաշխությունում[5]։

2014 թվականի սկզբին Բրոսնահենը երկրորդական դերեր է ստանձնել «Սև ցուցակ» և «Սև արկղ» հեռուստասերիալներում[6]։ Ավելի ուշ 2014 թվականին նա ստացել է WGN America «Մանհեթեն» սերիալի կենտրոնական դերերից մեկը, իսկ հետո առաջատար դեր CBS «The Dovekeepers» մինի սերիալում[7]։

2018 թվականին «Զարմանալի տիկին Մայզելը» սերիալում Միրիամ Մեյզելի դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսային սերիալում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում կանանցի լավագույն դերի համար[8]։ 2018 թվականի հուլիսին, այս դերի համար ստացել է «Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար[9]։ Նույն սերիալի երկրորդ եթերաշրջանի համար կրկին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն կանացի դերի համար հեռուստասերիալում` կատակերգությունում կամ մյուզիքլում։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականից Բրոսնահանը ամուսնացած է դերասան Ջեյսոն Ռալֆի հետ[10][11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
2009 Չծնվածը The Unborn Լիզա
2011 Վարդեր են բարձրանում Coming Up Roses Էլիս
2013 Հրաշալի էակներ Beautiful Creatures Ժենեվեվա Դյուքեյն
2013 Նոր Յորքի սրտի բաբախումը A New York Heartbeat Թամարա
2014 Ես քեզ կհաղթեմ I’m Obsessed with You Նեյլի Ֆիցպատրիկ
2015 Բարձր, քան ռումբերը Louder Than Bombs Էրին
2016 Լավագույն ժամեր The Finest Hours Բեա Հանսեն
2016 Հայրենասերի օր Patriots Day Ջեսիկա Քենսկի

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 Գթասրտություն Mercy Սամանտա «We’re All Adults» էպիզոդ
2010 Բամբասկոտը Gossip Girl Աղջիկ «It’s a Dad, Dad, Dad, Dad World» էպիզոդ
2010 Լավ կինը The Good Wife Քեյթլին Ֆենտոն «Poisoned Pill» էպիզոդ
2010 Բուժում In Treatment Հիվանդ «Jesse: Week Six» էպիզոդ
2011 C.S.I.: Հանցագործության վայրը Մայամի CSI: Miami Մելանի Գարլանդ «Countermeasures» էպիզոդ
2013 Կրքի անատոմիա Grey’s Anatomy Բրայան Ուեսթոն «The Face of Change» էպիզոդ
2013 Նարնջագույնը նոր սևն է Orange Is the New Black Փոքրիկ Էլի «Bora Bora Bora» էպիզոդ
2013-2015 Թղթե տնակ House of Cards Ռեյչլ Փոսներ Կանոնավոր դեր, 19 էպիզոդ, «Էմմի» մրցանակ անվանակարգ լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական սերիալում (2015)
2014 Սև ցուցակ The Blacklist Ջոլին Փարկեր / Լյուսի Բրուքս 6 էպիզոդ
2014 Սև արկղ Black Box Դալիդա Բյուքենեն 5 էպիզոդ
2014-2015 Մանհեթեն Manhattan Էբի Այզեքս Կանոնավոր դեր
2014 Օլիվիա Քիթերիջ Olive Kitteridge Փաթի Հոու Մինի սերիալ
2015 Աղավնիների պահապանը Dovekeepers Յաել Մինի սերիալ
2016 Ճգնաժամը վեց տեսարաններում Crisis in Six Scenes Էլի Մինի սերիալ
2017  Զարմանալի տիկին Մայզելը The Marvelous Mrs. Maisel Մարիամ «Միջ» Մեյզել Կանոնավոր դեր

«Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստասերիալում կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դերի համար (2018, 2019)

«Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար (2018)[12]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակը տեղադրված է IMDB.com կայքում։

Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Ոսկե գլոբուս 2018 Հեռուստասերիալում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասանուհի Զարմանալի տիկին Մայզելը Հաղթանակ
2019 Հեռուստասերիալում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասանուհի Զարմանալի տիկին Մայզելը Հաղթանակ
2020 Հեռուստասերիալում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասանուհի Զարմանալի տիկին Մայզելը Առաջադրված
Էմմի 2015 Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական սերիալում Թղթե տնակ Առաջադրված
2018 Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում Զարմանալի տիկին Մայզելը Հաղթանակ
2019 Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում Զարմանալի տիկին Մայզելը Առաջադրված
ԱՄՆ դերասանների գիլդիայի մրցանակ 2015 Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Թղթե տնակ Առաջադրված
2019 Լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում Զարմանալի տիկին Մայզելը Հաղթանակ
Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Զարմանալի տիկին Մայզելը Հաղթանակ
2020 Լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում Զարմանալի տիկին Մայզելը Սպասվող
Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Զարմանալի տիկին Մայզելը Սպասվող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Courtney Crowder (2014 թ․ փետրվարի 19). «Rachel Brosnahan, from Highland Park to 'House of Cards'». Chicago Tribune. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. Kate Spade’s Father Died at Age 89 One Day Before Her Funeral
  4. Elaine Doremus (2013 թ․ ապրիլի 2). «Ingénue Rising». Modern Luxur. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Emmy Award Nominations: Full List of 2015 Emmy Nominees». Variety. 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Rachel Brosnahan's career gets a capitol gain with 'House of Cards' role». New York Daily News. 2014 թ․ փետրվարի 20. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Natalie Abrams (2014 թ․ օգոստոսի 20). «'Manhattan' star Rachel Brosnahan joins CBS' 'The Dovekeepers'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Награды и премии: Золотой глобус 2018» (ռուսերեն). www.kinopoisk.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  9. «Nominees/Winners». Television Academy (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Rachel Brosnahan & Jason Ralph Couple Up at New York Theatre Workshop Gala 2018!». Just Jared. 2018 թ․ ապրիլի 17.
  11. Rachel Brosnahan Reveals She and Her Husband Jason Ralph Have Actually Been Married 'for Years'
  12. «Эмми 2018: полный список победителей телевизионной премии» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Բրոսնահեն» հոդվածին։