Մարին Հինքլ

ամերիկացի դերասանուհի

Մարին Հինքլ (անգլ.՝ Marin Hinkle, մարտի 23, 1966(1966-03-23)[1], Դար-էս-Սալամ, Dar es Salaam Region, Տանզանիա), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Երկուս և կես մարդ» և «Նորից և կրկին» հեռուստասերիալներում խաղացած դերերով։

Մարին Հինքլ
Ծնվել էմարտի 23, 1966(1966-03-23)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԴար-էս-Սալամ, Dar es Salaam Region, Տանզանիա
ԿրթությունԲրաունի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց և Նյուտոն Սաութի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Կյանք և կարիերա խմբագրել

Մարին Էլիզաբեթ Հինքլը ծնվել է Տանզանիայի Դար-էս-Սալամ քաղաքում[2]։ Ավարտել է Պրովիդենսի Բրաունի համալսարանը, իսկ հետո՝ 1991 թվականին՝ «Նյու Յորքի համալսարան»ի արհեստի բաժինը[3]։

Հինքլը 1994 թվականին ոչ մեծ դերով առաջնաելույթ է ունեցել «Էնջի» ֆիլմում, իսկ հետո նկարահանվել է «Ուրիշ աշխարհ» սերիալում։ Վերջին մի քանի տարիներին հիմնականում հայտնվել է անկախ ֆիլմերում և նկարահանվել է այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Սփին-Սիթի» և «Շտապ օգնություն»։ Հինքլը ճանաչում է ձեռք բերել ABC ալիքի «Նորից և կրկին» դրամատիկական ֆիլմում խաղացած Ջուդի Բրուքսի՝ գլխավոր հերոսուհու քրոջ դերով, որտեղ նկարահանվել է 1999-2002 թվականներին։

2003 թվականին «Երկուս և կես մարդ» կատակերգական ֆիլմում ստացել է Ջոն Քրայերի կնոջ՝ Ջուդի Հարպերի դերը։ Նա առաջին մի քանի եթերաշրջաններում եղել է մշտական դերասան և պարբերաբար երևացել է նաև ավելի ուշ։ Սերիալի նկարահանումների ընդմիջումներին Մարին Հինքլը նկարահանվել «Նախկին սիրեկանը», «Կարանտին», «Մոլլի Հարթլի ուրվականները», «Պատկերացրեք որ» ֆիլմերում, ինչպես նաև հյուրի դերում՝ «Բժիշկ Հաուս», «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» և «Քույրեր ու եղբայրներ» սերիալներում։ 2012 թվականին Հինքլը ստացել է առաջին կարևոր դերը «Խաբեություն» դրամատիկական հեռուստասերիալում[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Էնջի Angie երիտասարդ Ջոան
1995 ս Ուրիշ աշխարհ Another World Էլլիսոն Վան Րոհան
1997 ս Սփին-Սիթի Spin City Քերոլին
1999—2002 ս Կրկին և նորից Once and Again Ջուդի Բրուքս
2004 ս Շտապ Օգնություն ER Քեթի
2005 ս Բժիշկ Հաուս House M.D. Նաոմի Ռենդոլֆ
2007—2011 ս Եղբայրներ և քույրեր Brothers & Sisters Քորթնի Մաքքալիսթեր
2011 ֆ Լավ բժիշկը The Good Doctor Բժիշկ Սեյլեր
2016 կֆ Թեյլորի պատմությունը A Taylor Story Րայլի
2014-2015 ս Կարմիր ապարանջանները Red Band Society Քերոլայն Չոտա
2014-2019 ս Տիկին պետքարտուղար Madam Secretary Իզաբել
2017 Ջումանջի։ Ջունգլիների կանչը Jumanji: Welcome to the Jungle Սփենսերի մայր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «Marin Hinkle Biography (1966-)». Film Reference. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  3. «NYU Graduate Acting Alumni». 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Marin Hinkle Made Regular On New NBC Drama Series 'Infamous'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարին Հինքլ» հոդվածին։