Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոփ (այլ կիրառումներ)

Կոփ, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Բուլամա (Բուալն) լճի հյուսասային կողմում, համանուն լեռներից հյուսիս-արևմուտք, Բլեջան լեռան ստորոտում, Կոփ գետի ափին։ Հանդիսանում էր Բուլանըխ գավառակի վարչական կենտրոնը։

Ավան
Կոփ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԲլանուխ, Բունանըգ, Բուլանըխ, Բուլանըղ, Բուլանըղ ղարալըղ, Բուլանլուխ, Բուլանուխ, Բուլանուղ, Գոբ, Գոպ, Գոփ, Կոբ, Կոպ, Կոք, Պուլանըգ, Պուլանըխ, Պուլանըք, Պուլանուխ, Խարալըղ, Քոպ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Տեղաբնականունկոփեցի
Ժամային գոտիUTC+3

Բովանդակություն

ԱվանդապատումԽմբագրել

Ըստ ավանդության Տիրան թագավորի հրամանով սուրբ Դանիել ասորու դիակը սայլով տեղափոխու ժամանակ սայլի կոփն ընկնում է։ Դրա պատճառով էլ գյուղը կոչում են Կոփ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Ավանը գտնվում էր գյուղամիջյան բանուկ խաչմերուկում, որը կապված էր Մանազկերտ և Մուշ քաղաքների հետ։

ՊատմությունԽմբագրել

Կոփ գյուղի մասին առաջին հիշատակությունները եղել են X դարի ձեռագրերում։ Հնագույն ժամանակներում գյուղի մոտ Մենուա թագավորը կառուցել է ոռոգիչ ջրանցք:

1895 թ.-ին Կոփը կողոպտվել է թուրքերի կողմից։ 1915 թ.-ի հուլիսի 13-ին ռուսական զորքերը գրավեցին Կոփը, սակայն շուտով թուրքական զորքը վերագրավեց այն, և Կոփի բնակիչների մեծ մասը զոհվեց, մի մասին հաջողվեց ռուսական զորքի և հայ կամավորների հետ անցնել Արևելյան Հայաստան:

ԲնակչությունԽմբագրել

1890 թ.-ին ուներ 450, 1909 թ.-ին ուներ 500 տուն բնակիչ, որից 340-ը՝ հայեր, մնացածը իսլամ դավանանքի, 1914 թ.-ին՝ 600 տուն հայ և 150 տուն քուրդ բնակիչ։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և առևտրով։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

XIX դարի վերջին Կոփում կար երեք եկեղեցի` Ս. Աստվածածին, Ս. Թուխ Մանուկ և Ս. Գևորգ: Բացի այդ կային 3 կիսավեր մատուռ և մի մզկիթ: Ավանից մոտ 1 կմ հարավ–արևելք կար վանք՝ Ս. Դանիել անունով:

Հասարակական կառույցներԽմբագրել

Ավանն ուներ վարժարան, որը 1871 թ.-ին կառուցվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով: Վարժարանում ուսանում էր 55 աշակերտ:

Անվանի մարդիկԽմբագրել

Կոփում են ծնվել.[1]

  • Սողոմոն Տարոնցին (1905-1971) - գրող
  • Քրիստափոր Թափալցյանը (1911-1967) - գրող
  • Զարզանդ Դարյանը (1912-1984) - գրող
  • Մկրտիչ Ասլանյանը (1906-անհայտ) - գրող
  • Սահակ Մովսիսյանը` Բենսե (1867-անհայտ) - բանահավաք

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 239
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 665