Զառա Աբդուլաևա (ռուս.՝ Зара Кемаловна Абдуллаева, նոյեմբերի 4, 1953(1953-11-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոքննադատ, արվեստագետ, կինոյի տեսության և պատմության, թատրոնի, գրականության վերաբերյալ աշխատանքների հեղինակ։

Զառա Աբդուլաևա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1953(1953-11-04) (70 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունկինոքննադատ, կինոգետ, խմբագիր, գրականագետ, արվեստագետ, թատերագետ, film theorist, film historian, գրական տեսաբան, գրականության պատմաբան, բանասեր և լրագրող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաքվում։ Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ է (1975), արվեստագիտության թեկնածու (1982)[1]։

Որպես «սոյուզտեատր» պարբերականի խմբագիր մասնակցել է «Ութ ոչ լավ պիեսներ» դրամատուրգիական ժողովածուի կազմելուն (1990)։ Տպագրվել է գիտական, գրական և արվեստագիտական մասնագիտացված ամսագրերում («Գիտությունների ակադեմիայի լրաբեր», «Գրականության հարցեր», «Ժողովուրդների բարեկամություն», «Նոր գրական թերթ», «Նոր աշխարհ», «Կինոյի արվեստ», «Սեանս», «Տեատր» և այլն), ինչպես նաև` ընդհանուր բնույթի հրատարակություններում («Կոմերսանտ», «Լիտերատուրնայա գազետա», «Նեզավիսիմայա գազետա» և այլն)։ Եղել է «Կինոյի արվեստ» ամսագրի հատուկ թղթակիցը։ Գրել է կինեմատոգրաֆին նվիրված մի քանի գիրք, այդ թվում՝ մենագրություններ Ռոման Բալայանի, Ուլրիխ Զայդլի, Կիրա Մուրատովայի և Օլեգ Յանկովսկու մասին։ Սերգեյ Դովլաթովի, Միխայիլ Զոշչենկոյի, Անտոն Չեխովի ստեղծագործությունների վերաբերյալ հոդվածների հեղինակ է[1]։

Մի շարք մասնագիտական մրցանակների դափնեկիր է, այդ թվում` ստացել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության մրցանակ` Տարվա լավագույն գիրք անվանակարգում («Կենդանի բնություն. Ռոման Բալայանի նկարները», 1989)[1] և Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակ (Միրոն Չերնենկոյի անվան մրցանակ՝ «Իրական կինո» քննադատական հոդվածների գրքի համար, 2003, «Փիղ» մրցանակ՝ «Կիրա Մուրատովա. Կինոյի արվեստը» գրքի համար, 2008, «Պոստդոկ. Խաղարկային-Ոչ Խաղարկային», 2011, Գիլդիայի դիպլոմ «Զայդլ։ Մեթոդ» գրքի համար, (2014)[2]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Абдуллаева Зара Кемаловна». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. «Премия «Слон»». Сайт Гильдии киноведов и кинокритиков России. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել