Զաուրոպոդներ
Զաուրոպոդներ
Ամարգազավրի կմախքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Զաուրոպոդներ
Վերնակարգ Դինոզավրեր
Լատիներեն անվանում
Sauropoda



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Զաուրոպոդներ կամ Զավրոպոդներ (լատիներեն - Sauropoda՝ բառացի «մողեսաոտային դինոզավրեր»), մողեսակոնքային դինոզավրերի կարգին պատկանող չորսոտանի խոտակեր դինոզավրերի մեծ խումբ, որոնք ապրել են յուրային ժամանակաշրջանից մինչև կավճի ժամանակաշրջանը (մոտ 200-85 միլիոն տարի առաջ[1])։ Ապրել են բոլոր մայրցամաքներում և ընդգրկում են մոտ 130 տեսակներ, 13 ընտանիք և մոտ 70 ցեղեր։ Զաուրոպոդների համեմատաբար հայտնի ներկայացուցիչներն են դիպլոդոկները, բրախիոզավրերը, ապատոզավրերը։

Նկարագրություն խմբագրել

Բրախիոզավրերը իրենցից ներկայացնում էին հսկայական չորսոտանի դինոզավրեր և ունեին մարմնի համեմատ փոքր գանգ, հսկայական մարմին և երկար վիզ, որը որոշ տեսակների մոտ հասնում էր 9-11 մետրի։ Քթանցքերը ուղղված են աչքերի կողմը։ Ատամները մանր են և ունեն մածկաթիակի տեսք։ Այս հսկաների քաշը տատանվում է 15-ից մինչև 35 տոննայի[1] սահմաններում։ Այս խմբի խոշորոգույն ներկայացուցիչներից մեկն է սեյսմոզավրը, որը հասնում էր 36 մետր երկարության։

Գանգը խմբագրել

Զաուրոպոդները առանձնանում ենհարաբերականորեն ոչ մեծ գանգով, 1/200 հարաբերակցությամբ ընդհանուր չափերի հետ։ կմախքի մյուս մասերի հետ համեմետած զաուրոպոդների գանգը հնէաբանների համար հանդիսանում է հազվագյուտ գտածո։ Զաուրոպոդների ընդհանուր քանակի միայն 1/3-ի գանգերն են հայտնաբերված։ Աբիդոզավրի կմախքի հայտնաբերումը(հիանալի պահպանված գանգով) նպաստեց ատամների փոքրացման տեսության ապացուցմանը(վաղ յուրայից մինչև կավճի շրջան[2]

Ոտքերը խմբագրել

Վերջույթների կառուցվածքով նման ոչ թե մողեսներին, այլ փղերին(ունեն ընդհանուր գիգանտիզմային հատկանիշներ)։ Առջվի վերջույնթերը ավելի երկար են քան հետինները, որը վկայում է, որ սնունդը հավաքել են իրանից վերև՝ սնվել են ծառերի թփերով (որոշ տեսակներ կարող էին սնվել ջրային և մերձջրային բուսականությամբ կամ թփերով)։

Սրբոսկրային ուղեղ խմբագրել

Ողնաշարի սրբոսկրային հատվածի ողերը ձևափոխվել են և առաջացրել գանգի նման մի գոյացություն։ Սրբոսկրային ուղեղը չափերով գլխուղեղին գերազանցում էր 20 անգամ։

Պոչը խմբագրել

Պոչը օգտագործվում էր բազմացման ժամանակ։ Արուները պոչով խփում էին գետնին առաջացնելով մարդու համար խլացնող ձայն և էգը ընտրում էր այս արուին, ում առաջացրած ձայնը ամենաուժգինն էր։ Պոչի այն մասը, որտեղ արագությունը գերազանցում էր ձայնի արագությունը ողերը սերտաճում և ավելի կարծրանում։ Պոչով հարվածները կարող էին օգտագործվել նաև գիշատիչնեչից պաշտպանվելու համար։

Զարդարանքները խմբագրել

Շատ զաուրպոդներ իրենց վրա կրում էին ամենատարբեր ձևերի փշեր և այլ գոյացություններ, որը վիզուալ կերով մեծացնում էր նրանց չափերը և հավանաբար օգնում էր շփում հաստատել նույն տեսակի առանձնյակների հետ՝ ցույց տալով տեսակային պատկանելիությունը։ Նաև ցույց էին տալիս առանձնյակի սեռահասուն լինելը, բայց այս գոյացությունների հիմնական մասը պիտանի չէին գիշատիչներից պաշտպանվելւ համար։

Ապրելակերպը խմբագրել

Զաուրոպոդները բուսակեր կենդանիներ էին։ Երկար ժամանակ նրանք համարվում էին կիսաջրային ապրելակերպ վարող կենդանիներ[3], несмотря на полное отсутствие в скелете признаков, специфичных для водных животных[4] չնայած այն հանգամանքին, որ կմախքում բացակայում էին ջրային կենդանիներին բնորոշ հարմարանքներ։ Վզի տեսականորեն օգտագործումը, որպես շնորկել անհնար է, քանի որ այդ դեպքում կրծքավանդակը չէր կարող պահել ջրի ճնշումը[5]։ Ներկայիս տեղեկություններ համաձայն զաուրոպոդների երկար վիզը հարմարողականութուն է բարձր ծառերից սնվելու համար[6]։ Այդպիսի տեսության հակափաստարկ է համարվում Ռ․ Սեյմուրի կողմից կատարված հաշվարկները, որոնցում ցույց է տրված, որ արյան ճնշումը օրգանիզմում պետք է լինի այնքան մեծ որպեսզի գլուխը ուղղահայց վիճակում պահվի և այդ պրոցեսի համար կծախսվի օրգանիզմի կենսագործունեության համար պահանջվող էներգիայի կեսը։

Առաջացումը և էվոլյուցիան խմբագրել

Գիտնականները կարծում են, որ զաուրոպդները առաջացել են Գոնդվանայի տարածքում և այնուհետև ցրվել են բոլոր մայրցամաքներում (ինչպես տերոպոդները)։ Բրածո մնացորդների շնորհիվ հայտնի է, զաուրոպոդները 200 միլիոն տարի առաջ արդեն գոյություն են ունեցել Երկրի վրա և պրոզաուրոպոդներին զուգահեռ զարգացել[7]։ Ամենահին և պրիմիտիվ զաուրոպոդներից են Իսանոզավրերը (հայտնաբերված Թայլանդում) և Վուլկանոդոնը (հայտնաբերված Զիմբաբվեում), որոնք ապրել են հին տիրասյան ժամանակաշրջանում՝ Թետիս օվկիանոսի տարբեր հատվածներում։ Դա ապացուցում է, որ զաուրոպոդները ունեցել են երկար էվոլյուցիոն պատմություն ուշ տիրասի ժամանակաշրջանի ընթացքում։ Մոտ 190 միլիոն տարի առաջ զաուրոպոդները բնակեցրել են Հնդկաստանի տարածքը (Barapasaurus, Kotasaurus), որը այն ժամանակ հանդիսանում էր Գոնդվանա մայրցամաքի մաս։ Մոտավորապես այդ ժամանակահատվածում նրանք սկսեցին բնակեցնել նաև այլ տարածքներ՝ մասնավորապես ներկայիս Հարավային Աֆրիկայի տարածքը[7]։ Բրածո մնացորդները ցույց են տալիս, որ մոտ 190-180 միլիոն տարի առաջ զաուրոպոդները արդեն գոյություն ունեին Չինաստանում (Zizhongosaurus, Kunmingosaurus), Եվրոպայում (Ohmdenosaurus) և Մարոկկոյում (Tazoudasaurus)։ Հյուսիսային Ամերիկայի տարածք զաուրոպոդները գաղթել են ավելի ուշ։ Հայտնի է, որ ուշ տիրասյան ժամանակահատվածում տերոպոդները արդեն զբաղեցրել էին Հյուսիսային Ամերիկայի տարածքը, բայց զաուրոպոդների հետքեր այդ ժամանակահատվածում չեն հայտնաբերվել։ Միասնական կարծիք այս հարցի շուրջ չկա։ Գիտկականների մի խումբ կարծում է, որ պատճառը ոչ բարենպաստ կլիմատն էր հանդիսանում[8]։ Մեծ բազմազանության զաուրոպոդները հասել էին միջին յուրայ շրջանում՝ տալով մեծաքանակ տեսակներ։ Յուրայի ժամանակաշրջանի վերջում տեսակային բազմազանությունը սկսեց նվազել։ Կավճի ժամանակաշրջանի սկզբում արդեն զաուրոպոդները բնակեցրել էին համարյա բոլոր մայրցամաքների տարածքները՝ Բրախիոզավր - Աֆրիկա , Ադապտոզավր և Դիպլոդոկ - Հյուսիսային Ամերիկա , Քսենոպոսեյդոն - Եվրոպա և Qiaowanlong - Ասիա[9]։ Ուշ կավճի ժամանակաշրջանում տեղի է ունենում իսկական բռնկում (հատկապես հարավային մայրցամաքներում, որտեղ օրնիտոպոդների հետ մրցակցությունը մինիմալ էր)։ Հիմնական բազմազանությունը այդ ժամանակահատվածում տիտանոզավրերի խումբն էր։

Գտածոներ խմբագրել

Ավստրալիայում 2004 թվականին հատվնաբերվել էին ամենամեծ զաուրոպոդի կմախքի ոսկորները, որի երկարությունը հասնում էր 30 մետրի։ Ավելի ուշ գիտնականները նրան դասեցին տիտանոզավրերի խմբին։ Գիտնականները հավաստիացնում են, որ այս դինոզավրը նոր տեսակի ներկայացուցիչ է, որին դեռ չեն անվանակոչել[10]։ 2011 թվականին Բրազիլիայի գիտությունների ակադեմիայում(Anais da Academia Brasileira de Ciências) հրապարակված հոդվածը[11] նվիրված էր 2005 թվականին միջազգային հնէաբանական գիտարշավի ժամանակ կատարված հայտնագործությանը։ Այդ գիտարշավում հայտնաբերվել էին բուսակեր զաուրոպոդ դինոզավրի(մոտ 13 մետր երկարություն ունեցող դինոզավր) առջևի վերջույթների մնացորդներ, (Անգոլա, Լուանդայից մոտ 70 կիլոմետր հյուսիս) որը ստացավ Angolatitan adamastor անվանումը (Angolatitan - ալգոլյան տիտան, adamastor - առասպելական հսկա Ադամաստոր, որը հիշատակվել է Լյուիս դե Կամոենսի «Լուզիադներ» հերոսապատումում)։

Դասակարում խմբագրել

Ստորև ներկայացված դասակարգումը վերցված է հետևյալ աշխատանքներից՝ Wilson & Sereno, 1998 Yates, 2003 Galton, 2001[12], Wilson 2002[13] և Benton, 2004[14]։

Տաքսոնոմիա խմբագրել

Ուրիշ ներկայացուցիչներ

Ֆիլոգենիա խմբագրել

Հետևյալ կլադոգրամման իրենից ներկայացնում է պարզեցված սխեմա, որը ներկայացված է Ուիլսոնի աշխատանքում։ (Wilson, 2002[13]).

Sauropoda
Vulcanodontidae

Վուլկանոդոն

Eusauropoda

Shunosaurus

unnamed

Barapasaurus

unnamed

Patagosaurus

unnamed

Omeisaurus

Mamenchisaurus

unnamed

Jobaria

Neosauropoda

Haplocanthosaurus

Diplodocoidea

Macronaria

Camarasaurus

Titanosauriformes

Brachiosaurus

Somphospondyli

Euhelopus

Titanosauria

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ամենամեծ զաուրոպոդները ապրել են ներկայիս Ֆրանսիայի տարածքում։ Հսկայական հետքեր էին հայտնաբարվել հնէաբաններ Մարի Էլեն Մարկոյի և Պատրիս Լանդրիի կողմից Լիոն քաղաքի մոտակայքում 2009 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Травоядные динозавры умели поднимать шею :: Статьи :: InterRight». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. Chure, Daniel; Britt, Brooks; Whitlock, John A.; and Wilson, Jeffrey A. (2010). «First complete sauropod dinosaur skull from the Cretaceous of the Americas and the evolution of sauropod dentition». Naturwissenschaften 97 (4): 379–391. doi:10.1007/s00114-010-0650-6 [1](չաշխատող հղում).
  3. И. А. Ефремов. Вопросы изучения динозавров
  4. Кэрролл Р. Палеонтология и эволюция позвоночных: В 3-х т. Т. 2. Пер. с англ. М.: Мир, 1993. 283 с
  5. Шмидт-Ниельсен К. Размеры животных: почему они так важны? Пер. с англ. М.: Мир, 1987. 259 с
  6. Seymour, R. S., 2009, Sauropods kept thier heads down: Science, v. 323, p. 1671.
  7. 7,0 7,1 «Найдено переходное звено от двуногих к четырёхногим динозаврам». Lenta.ru. 11 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  8. «Прояснены начальные моменты эволюции динозавров — Наука и техника — История, археология, палеонтология — Палеонтология — Компьюлента». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Палеонтологи нашли новый вид зауроподов». Lenta.ru. 2009 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  10. Титанозавры из Австралии
  11. Octávio Mateus, Louis L. Jacobs, Anne S. Schulp, Michael J. Polcyn, Tatiana S. Tavares, André Buta Neto, Maria Luísa Morais and Miguel T. Antunes. Angolatitan adamastor, a new sauropod dinosaur and the first record from Angola. Anais da Academia Brasileira de Ciências (Annals of the Brazilian Academy of Sciences), 2011, 83(1): 1-13. ISSN 0001-3765
  12. «Re: YEAH!!! Sauropodomorph Phylogeny!». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  13. 13,0 13,1 Wilson, J. A. (2002). «Sauropod dinosaur phylogeny: critique and cladistic analysis.» Zoological Journal of the Linnean Society, 136: 217—276.
  14. Benton, M.J. (2004). Vertebrate Palaeontology, Third Edition. Blackwell Publishing, 472 pp.

Հղումներ խմբագրել