Աբիդոզավր
Աբիդոզավր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Abydosaurus mcintoshi
|
Աբիդոզա՛վր (լատ. Abydosaurus, բառացի՝ Աբիդոսի մողես)՝ դինոզավր-զաուրոպոդների դաս բրախիոզավրիդների ընտանիք, ապրել են կավճային ժամանակաշրջանի սկզբում (մ.թ.ա. 109.0 մլն.- մ.թ.ա. 93.5 մլն.[1]) Հյուսիսային Ամերիկայի տարածքում։ Դասի միակ ներկայացուցիչը՝ Abydosaurus mcintoshi[2]:
Բնութագիր
խմբագրելԴինոզավրի առաջին մնացորդները, որոնք պատկանում էին այս դասին, հայտնաբերվել են ԱՄՆ-ում քարհանքի հատակին Dinosaur National Monument ազգային պարկի տարածքում, Կոլորադո և Յուտա նահանգների սահմանին։ 2009 թվականին Աբիդոզավրերի ոսկորները լեռներից դուրս բերելիս օգտագործվել է դինամիտ[3]։ Այս փաստը գրանցվել է 2010 թվականին հնէաբաննների խմբի կողմից՝ Դանիել Չիրիի[4] գլխավորությամբ։ Հնէաբանները հայտնաբերել են 4 աբիդոզավրի կմախքի ոսկորների տարբեր տեսակներ և 4 գանգ, որոնցից 2-ը պահպանվել են գրեթե ամբողջությամբ։
Աբիդոզավր անվանումը նա ստացել է Եգիպտոսի դիցարանի Աբիդոս աստծո անունից, ով եղել է Օսիրիսի երկրպագության կարևորագույն կենտրոնը․ ինչպես ենթադրվում էր այստեղ է թաղված աստծո գլուխը։ Այս տեսակը կոչվել է Abydosaurus mcintoshi Ջեկ Մակինտոշի պատվին (John S. («Jack») McIntosh).
Վիճակագրություն
խմբագրելAbydosaurus տեսակի դինոզավրի ոսկորների հետազոտությունը ցույց են տվել, որ այս տեսակի դինոզավրերը սերտ կապված են ավելի հին ծագում ունեցող՝ Բրանխոզավր տեսակի դինոզավրերի հետ[5]։ Այս փաստից ելնելով Դ. Ջ. Չիրին (2010) այս տեսակը դասեց Բրախիոզավրիդների ընտանիքին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Abydosaurus». Paleobiology Database Classic (անգլերեն).(Ստուգված է 14 Նոյեմբերի 2016).
- ↑ 2,0 2,1 Chure, Daniel; Britt, Brooks; Whitlock, John A.; and Wilson, Jeffrey A. (2010). «First complete sauropod dinosaur skull from the Cretaceous of the Americas and the evolution of sauropod dentition»(չաշխատող հղում). Naturwissenschaften 97(4): 379—391. .
- ↑ Аммонит.ру: «Взрывные работы и поиск динозавров».
- ↑ «BYU: «Abydosaurus: New dinosaur discovered head-first, for a change» (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Dinosaur Central: New dinosaur species of 2010 Արխիվացված 2010-05-26 Wayback Machine.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիդոզավր» հոդվածին։ |