Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակու (այլ կիրառումներ)

Մակու, 'Զանգիմար', գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վասպուրականի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 125 կմ է։ Վերին հոսանքում հոսում է V-աձև հովտով, ստորինում՝ հարթավայրով՝ առաջացնելով գալարներ։ Սնումը խառն է, վարարումը՝ մարտի վերջին։ Մակուի ափին է Մակու քաղաքը։

Մակու
Բնութագիր
Երկարությունմոտ 125 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎասպուրականի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղչայ
Երկիր Իրան
ԵրկրամասԱրևմտյան Ադրբեջան

Նույնացվում է Տղմուտ գետի հետ. ենթադրվում է, որ դա ներկայիս Աղչայ գետն է, թարգմանաբար՝ «սպիտակ գետ»[1]։ V դարի պատմիչներ Եղիշեն ու Ղազար Փարպեցին, Տղմուտ գետ ասելով, նկատի են ունեցել Մակու գետը, որն ամենայն հավանականությամբ այդպես է կոչվել տղմոտ լինելու պատճառով։ Նրա հովտում է Ավարայրի դաշտը, որտեղ 451-ի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը՝ հայկական և պարսկական զորաբանակների միջև։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 22  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։