Մակու (գետ)
(Վերահղված է Աղչայ (Զանգիմարի վտակ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակու (այլ կիրառումներ)
Մակու, 'Զանգիմար', գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վասպուրականի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ մոտ 3000 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 125 կմ է։ Վերին հոսանքում հոսում է V-աձև հովտով, ստորինում՝ հարթավայրով՝ առաջացնելով գալարներ։ Սնումը խառն է, վարարումը՝ մարտի վերջին։ Մակուի ափին է Մակու քաղաքը։
Մակու | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | մոտ 125 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վասպուրականի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղչայ |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Արևմտյան Ադրբեջան |
Նույնացվում է Տղմուտ գետի հետ. ենթադրվում է, որ դա ներկայիս Աղչայ գետն է, թարգմանաբար՝ «սպիտակ գետ»[1]։ V դարի պատմիչներ Եղիշեն ու Ղազար Փարպեցին, Տղմուտ գետ ասելով, նկատի են ունեցել Մակու գետը, որն ամենայն հավանականությամբ այդպես է կոչվել տղմոտ լինելու պատճառով։ Նրա հովտում է Ավարայրի դաշտը, որտեղ 451-ի մայիսի 26-ին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը՝ հայկական և պարսկական զորաբանակների միջև։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 187 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 22)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |