Էդմոնդ Տիգրանյան

հայ ճարտարապետ

Էդմոնդ Արմենի Տիգրանյան (մարտի 9 (22), 1911, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1994(1994-12-21), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1984), ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1953

Էդմոնդ Տիգրանյան
Ծնվել էմարտի 9 (22), 1911
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 21, 1994(1994-12-21) (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1937)
Ուշագրավ աշխատանքներԱրմեն Տիգրանյանի հուշարձան
 Edmond Tigranian Վիքիպահեստում

Կոմպոզիտոր, հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանի որդին, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Էդմոնդ Տիգրանյանը ծնվել է 1911 թվականին, Ալեքսանդրապոլում[1]։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1937-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիում՝ Գ. Մ. Տեր-Միքելյանի գլխավորած «Կավտրանսպրոեկտ» ճարտարապետության արվեստանոցում, 1940-1960 թվականներին՝ Երևանի տարբեր նախագծային ինստիտուտներում։ 1960 թվականից դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, (պրոֆեսոր՝ 1985 թվականից)։

Էդմոնդ Տիգրանյանի նախագծերով Վրաստանում կառուցվել են Սևծովյան երկաթուղային (Գագրա, Փոթի, Քոբուլեթ ) կայարանների շենքերը, կամուրջներ, բնակելի տներ, ակումբներ։

Հեղինակ է Երևանի երկաթուղային կայարանի (1949-1955), ԵՊՀ (1949-1965, 1971, 1982), Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (1958-1965) համալիրների, Արևմտյան օդանավակայանի (1958), բնակելի և հասարակական շենքերի (1947-1956), Ջերմուկի թիվ 1 առողջարանի (1962) և այլն։

1987 թվականին Երևանում տեղադրված Արմեն Տիգրանյանի հուշարձանի ճարտարապետն է[2]։

Երկեր խմբագրել

  • Հասարակական շենքերի և կառուցվածքների ճարտարապետական նախագծման հիմունքները։ Դասագիրք ճարտարապետաշինարարական ինստիտուտի ուսանողների համար։ Լույս, 1989, 390 էջ[3]։
  • Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում XIX դարի վերջ - XX դարի սկիզբ, Ոսկան Երևանցի, 2003, 263 էջ[4]։
  • Մաքառման և արարման ուղիներով։ Արմեն Տիգրանյանի կյանքը, գործունեությունը, ստեղծագործությունը։ Ոսկան Երևանցի, 2004, 147 էջ[4]։

Կառույցներ[5] խմբագրել

  • ԵՊՀ բնակելի շենք Երևանի Աբովյան փողոցում,
  • Արմխիմստրոյի բնակելի շենք Երևանի Աբովյան փողոցում,
  • Կարբիդի գործարանի բնակելի շենք Երևանի Բաղրամյան պողոտայում,
  • Երքաղխորհրդի բնակելի շենք Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի անկյունում,
  • Բնակելի շենք Երևանի Կայարանային հրապարակում,
  • Գրոմովի արշավախմբի բնակելի շենք Երևանի Այգեստան փողոցում,
  • ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի շենք Երևանում,
  • Երևանի պետական համալսարանի համալիր,
  • Երկաթուղային կայարան Երևանում,
  • Ավիակայան երևանում,
  • Ավտոկայան Երևանում,
  • Տուբերկուլյոզի դիսպանսեր Երևանում,
  • Արյան փոխներարկման կայան Երևանում,
  • Քիմիական կոմբինատի բնակելի շենք Կիրովականում,
  • Կլինիկական առողջարան Ջերմուկում,
  • Ավիակայան Ջերմուկում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Тигранян Эдмонд Арменович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Տիգրանյան, Էդմոնդ Արմենի (1989). Հասարակական շենքերի և կառուցվածքների ճարտարապետական նախագծման հիմունքները։ Դասագիրք ճարտարապետաշինարար. ին-տի ուսանողների համար. Լույս. ISBN 9785545003686.
  4. 4,0 4,1 Տիգրանյան, Էդմոնդ Արմենի (2003). Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում XIX դարի վերջ - XX դարի սկիզբ. Ոսկան Երևանցի. ISBN 9789993000525.
  5. «Эдмонд Тигранян - Архитекторы Еревана». Вне Строк (ռուսերեն). 2021 թ․ ապրիլի 1. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոնդ Տիգրանյան» հոդվածին։