Սարգիս Վարդևանյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Սամվելի Վարդևանյան (հունվարի 21, 1980(1980-01-21), Նոր Երզնկա, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Սարգիս Վարդևանյան
Ծնվել էհունվարի 21, 1980(1980-01-21) (44 տարեկան)
ԾննդավայրՆոր Երզնկա, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան

Կենսագրություն

խմբագրել

Սարգիս Վարդևանյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 21-ին Նոր Երզնկա գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին մշտապես մասնակցել է դպրոցում կազմակերպվող միջոցառումներին[1]։

2000-2004 թվականներին սովորել է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժության ուսումնարանի դերասանական բաժնում։ 2004 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասան[1]։

Դերերը թատրոնում

խմբագրել
Հեղինակ Ներկայացում Դեր
Մարսել Պանյոլ Հացթուխի կինը Հայր սուրբ
Ֆարսեր Գասպար
Պալ Բեկեշ Դուռը բեռնակիր
Էդուարդո դե Ֆիլիպպո Ֆիլոմենա Մարտուրանո փաստաբան
Կլոդ Մանիե Ծակար Ֆիլիպ
Լևոն Շանթ Կայսր Սուրբ
Վիլյամ Սարոյան Հերսոտած մի գնա Փոսյո
Վիլյամ Սարոյան Քո կյանքի ժամերը Արաբ
Ֆրանսիս Վեբեր Հյուրանոց երկուսի համար Վոլֆ
Էդուարդո դե Ֆիլիպպո Կատագերգության արվեստը գյուղացի
Երևան-Բարսելոնա թաղային Համբարձումյան
Ալեքսեյ Արբուզով Իրկուտսկյան պատմություն Լապչենկո
Նիլ Սայմոն Զբոսայգում ոտաբոբիկ
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը Պիեռո
Խելու Ռամմո Համեղ պատառ անտառապահ
Բեղավոր արքայադուստրը թագավոր
Ջաննի Ռոդարի Չիպոլինոյի արկածները դդում
Հովհաննես Թումանյան Ձախորդ Փանոսը Ձախորդ Փանոս

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Դեր
2008 Չիլո[2] Սլավիկ Չիլոյան
2014 Շքամուտք ազատամարտիկ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Սարգիս Վարդևանյան». mmat.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  2. «Հայաստանի ազգային կինոկենտրոն». ncca.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.