Մակիչ Մարգարյան
Մակիչ Շաքարի Մարգարյան (ապրիլի 14, 1951, Նուկզար, Շամխորի շրջան), հայ դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1951 (71 տարեկան) |
Ծննդավայր | Նուկզար, Շամխորի շրջան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Մակիչ Մարգարյանը ծնվել է 1951 թվականին Շամխորի շրջանի Նուկզար գյուղում։ 1968 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Վարդան Աճեմյանի արվեստանոց)[1]։ Ուսմանը զուգահեռ 1970 թվականից աշխատել է Երևանի, 1973 թվականից` Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1974-1975 թվականներին` Հեռուստաթատրոնում, այնուհետև մինչև 1986 թվականը` կրկին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նկարահանվել է Մոսֆիլմ, Հայֆիլմ, Ուզբեկֆիլմ, Բելառուսֆիլմ և Ռիգայի կինոստուդիաներում։ Հայֆիլմում մասնակցել է ֆիլմերի կրկնօրինակման։ Հանդես է եկել նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Պատանի հանդիսատեսի թատրոններում։ 1986-1988 թվականներին աշխատել է երկրաբանական արշավախմբում։ 1988 թվականից եղել է արցախյան ազատամարտի մասնակից։ 1995 թվականին մի խումբ դերասանների, այդ թվում՝ Լևոն Թուխիկյանի, Վլադիմիր Մսրյանի, Գուժ Մանուկյանի հետ ստեղծել է «Թատրոն բարեգործական հիմնադրամը»։ 2001 թվականից աշխատել է Խորեն Աբրահամյանի հետ, մասնակցել Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված «Խոր Վիրապ» ներկայացմանը։ 2004 թվականից աշխատում է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում[2][3]։
ՆերկայացումներԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- Ռազմական մեդալներ
- Մովսես Խորենացու մեդալ, 2013 թ.
- ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալ, 2015 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Մակիչ Մարգարյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-14
- ↑ «Մարգարյան Մակիչ»։ mmat.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-30-ին։ Վերցված է 2017-04-14
- ↑ «Ընթացիկ Խաղացանկ»։ mmat.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-13-ին։ Վերցված է 2017-04-14
- ↑ «Ձախորդ Փանոսի կտակը»։ cult.am մշակութային պորտալ (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին։ Վերցված է 2017-04-14
- ↑ «Կամակոր կնոջ սանձահարումը»։ cult.am մշակութային պորտալ (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին։ Վերցված է 2017-04-14