Երրորդ դարի ճգնաժամ
III դարի Հռոմեական կայսրության ճգնաժամը, Հռոմեական կայսրության պատմության այս շրջանը սովորաբար ընկնում է Ալեքսանդրուս Սևերուսի մահվանից՝ 235 թվականից մինչև Դիոկղետիանոսի կայսր հռչակվելը՝ 284 թվական։ Այս շրջանը բնութագրվում է մի շարք ճգնաժամային երևույթներով՝ տնտեսության, արհեստի, առևտուրի, ինչպես նաև պետական իշխանության անկայունությունը, ներքին և արտաքին ռազմական բախումները և Հռոմի վերահսկողության ժամանակավոր կորուստը մի շարք շրջաններում։ Տարբեր պատմական դպրոցներում տարբերվում են ճգնաժամային երևույթների առաջացման պատճառները, դրա հետ նաև կարծիք կա, որ կարիք չկա III դարը առանձնացնել որպես հռոմեական պատմության առանձին շրջան։
Նախապատմություն
խմբագրելԱնտոնինոսների դինաստիայի վերջին կայսր Կոմմոդոսի մահից հետո կայսրությունում 193-197 թվականներին սկսվել է քաղաքացիական պատերազմ։ Մի շարք նշանավոր առաջնորդներ իրենց կայսր հռչակեցին՝ Պերտինաքսը և Դիդիուս Հուլիանուսը Հռոմում, Դանուբի բանակի հրամանատար Սեպտիմիուս Սևերուսը, Սիրիայի լեգեոնների հրամանատար Պեսցեննի Նիգերը և Կլոդի Ալբինը Բրիտանիայում։ Կայսեր իշխանությունը սենատի կողմից պաշտոնապես հանձնվեց Սեպտիմիուս Սևերոսին, որն էլ հինադրեց Սևերոսների կայսերական դինաստիան (193-235 թվականներ)։ Սեպտիմիուսը հենվել է բացառապես բանակի վրա, նրա իշխանության ռեժիմը վերածվեց ռազմաքաղաքական բյուրոկրատական միապետության։ Արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր հաջողակ պատերազմներով Պարթևաստանի (195-199 թվականներ) և կալեդոնական ցեղերի դեմ (208-211 թվականներ)։ Կայսրի մահից հետո նրա որդի Անտոնինուս Կարակալլան (211—217 թվականներ) սպանել է իր եղբայր Գետային, զբաղեցրել գահը որից հետո սկսեց անհիմն պատերազմ Պարթևստանի հետ և սպանվեց դավադիրների կողմից։ Նրա հետևորդ պրետոր Մակրինոսը (11 ապրիլ 217—218 թվականներ), անհաջող պատերազմ ձեռնարկեց Պարթևստասնի դեմ, որի արդյունքում Հռոմի համար անարդյունավետ պայամանգիր կնքվեց։ Բանակը դժգոհեց Մակրինոսի դեմ՝ ընդ որում, նրա ասիական սովորություններն ու խորամանկությունը առաջացրել են ընդհանուր դժգոհություն։ Կարակալլայի հորաքույրը՝ Յուլիա Մեզան և նրա երկու աղջիներին հաջողվել է բանակի վերահսկողությունը հանձնել Բասսիանին (Էլագաբալուս), ով էլ հայտարարվեց կայսր։ Մեզան նրան է հանձնել Կարակալլայի ապօրին որդուն։ Մակրինոսը նրա դեմ է ուղարկում Յուլպիա Յուլիանին, բայց վերջինիս զինվորները սպանում են և ամբողջ զորքը, բացի պրետորնեից անցնում է Բասսիանի կողմը։ Անտիոքում ճակատամարտ է տեղի ունենում, Մակրինոսը չսպասելով ճակատամարտի ելքին փախուստի է դիմել և սպանվել։ Մակրինոսից հետո հռոմեական կայսր դարձավ Գիլիոգաբալը (Էլագաբալ, Բասսիան, 218-222 թվականներ), 222 թվականի մարտին սպանվել է իր զինվորների կողմից։ Կայսր է դառնում 13-ամյա Ալեքսանդրուս Սևերուսը (222-235 թվականներ), որի ժամանակ ֆինանսական ճգնաժամը սրվել է, ինչպես նաև հզորացել էր Սասանյան Պարսկաստանը որի հետ էլ 231 թվականին սկսվեց պատերազմ։ Ալեքսանդրը սպանվել է ապստամբների կողմից, որն էլ դրեց ավելի խորը քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի սկիզբը։
«Զինվորական կայսրերի» դարաշրջան
խմբագրել235 թվականից սկսվել է «Զինվորական կայսրերի» դարաշրջանը, կայսրությունը ցնցվեց այդ պաշտոնի թեկնածուների միջև ռազմական բախումների պատճառով, և մի շարք տարածքներ այլեև չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ 235-268 թվականների ընթացքում հռչավեցին 29 կայսրեր (այդ թվում բռնապետներ), և միայն նրանցից մեկը Գոստիլիանն է մահացել բնական մահով (ժանտախտից)։ 238 թվականը հայտնի է դարձել որպես 6 կայսրերի տարի՝ կայսրերի արագ փոփոխման պատճառով։ Երկիրը ճգնաժամից դուրս բերեկլու ցանկությունը վերագրվում էր Գայոս Դեցիոսին (249—251 թվականներ), ինչպես նաև արիստոկրատ Վալերիան I (253-260 թվականներ), և նրա որդի Գալլիենին (253-268 թվականներ)։ Այնուամենայնիվ, նրանց իշխանության ընթացքում տեղական անջատողականությունը դարձավ ավելի ակտիվ, իշխանությունը անցավ «իլլիրիական դինաստիային» (այս կայսրերը ազգակցական կապեր չունեին, բայց բոլորը եղել են ռազմական դասի ներկայացուցիչներ՝ Իլլիրիայից)։ Կլավդիոս II Գոտսկի (268—270 թվականներ) հիմք դրեց կայսրության վերածննդին, իշխնությունը հանձնել է Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոսին (270—275 թվականներ)։ Ավրելիանոսը հակահարված է տվել գերմանական ցեղերին (որոնք առաջին անգամ ներխուժել էին Իտալիա)։ Նա վերականգնեց հռոմեական կառավարումը արևելյան նահանգներում և իրեն ենթարկեց Գալլիական կայսրությունը։ Նրա իշխանությունը բացարձակ էր, որը նախապայման էր կայսերական գերիշխանության հետագա դոմինատ համար։
Ճգնաժամի ավարտ
խմբագրել«Իլրիյան դինաստիա»-ն շարունակվել է Մարկոս Ավրելիոս Պրոբան (276—282 թվականներ), ում կայսրական իշխանության տակ են եղել Իլլիրիան, Թրակիան, Փոքր Ասիան։ Նրա հաջորդ՝ Մարկոս Ավրելիոս Կարը (282—283 թվականներ) ջախջախեց գերմանացիներին, որից հետո գահն անցավ իլիրիացի Դիոկլին, որ հայտնի է Դիոկղետիանոս անունով, որն էլ հիմք դրեց դոմինատ ժամանակաշրջանի սկզբին (284—476 թվականներ)։ Դիոկղետիանոսի ժամանակ և նրանից հետո (հերթական քաղաքացիական պատերազմից հետո) Կոստանդիանոս Ա Մեծի շրջանում կայսրությունը ամրապնդվեց, և իրավիճակը համեմատաբար կայունացավ շուրջ 100 տարի։
Ճգնաժամի երևույթները հետագա դարերում
խմբագրելՎերջին կայսրը, որը միայնակ էր ղեկավարում միասնական Հռոմեական կայսրությունը Թեոդոսիոս I էր, որը գոթերին թույլ տվեց հաստատվել իր տարածքում և ամրապնդեց հռոմեական բանակում բարբարոսների ազդեցությունը։ Նրա մահից 15 տարի հետո, Հռոմը իր դարավոր պատմության մեջ առաջին անգամ նվաճվել է վեստգոթերի առաջնորդ Ալարիխի կողմից և ենթարկվել 2-օրյա թալանի։ 440-ական թվականների վերջին սկսվեց Բրիտանիայի նվաճումը անգլաիցիների, սաքսերի և յուտերի կողմից։ 450-ական թվականների սկզբին արևմտյան հռոմեական կայսրությունը ենթարկվեց հոների ավերիչ արշավանքներին Աթթիլաի գլխավորությամբ։ 455 թվականի հունիսին վանդալները գրվեցին Հռոմը և այն սարսափելի ավերածությունների ենթարկեցին։ Իրենց ենթարկեցին Սիցիլիան, Սարդինիան և Կորսիկան։ 457 թվականին բուրգունդները գրավեցին Ռոդաի ավազանը (ժամանակակից Ռոն), ստեղծելով անկախ Բուրգունդյան թագավորությունը։ Հռոմի իշխանության ներքո 460-ական թվականների սկզբին փաստացի մնաց միայն Իտալիան։ Արևմտյան հռոմեական կայսրության ձգվող տառապանքի վերջ տվեց Օդոակրը՝ 476 թվականի գահընկեց արեց արևմտահռոմեական կայսր Հռոմուլոս Օգոստուլոսին և Իտալիայի տարածքում հիմնադրեց իր սեփական բարբարոսական թագավորությունը։
Գրականություն
խմբագրել- Сергеев И. П. Римская империя в III веке нашей эры. Проблемы социально-политической истории. — Харьков: Майдан, 1999. — 223 с.
- Циркин Ю. Б. «Военная анархия» (из политической истории Рима III в. н.э.) // Мнемон. Исследования и публикации по истории античного мира : альманах / Ред. Э. Фролов. — СПб.: Изд-во СПбГУ, 2010. — Т. 9. — С. 271-288.
- Циркин Ю. Б. Альтернативная тенденция в развитии Римского государства в период «военной анархии» // Восток, Европа, Америка в древности: сб. науч. тр. XVI Сергеевских чтений. —М., 2010. — С. 262-269.