Դոմինատ
Դոմինատ (լատին․՝ dominātus՝ գերիշխանություն, լատին․՝ dominus՝ տեր), միապետության ձև Հին Հռոմում՝ III դարի ավարտից մինչև IV դարի ավարտը։ Այն առաջացել է ստրկատիրական հասարակարգի քայքայումը կասեցնելու համար, բայց ֆեոդալական հասարակարգի զարգացման, սըրակատիրական հասարակարգի քայքայման հետևանքով թուլացել է դոմինատի հիմքերը, որն էլ IVդարի վերջում հանգեցրել է վերջինիս կործանմանը։
Դոմինատը ձևավորվել է III դարի վերջին Դիոկղետիանոսի օրոք (284-305 թվականներ)։ Դոմինատի շրջանում կայսեր իշխանությունը եղել է անսահմանափակ, բանակը վերակազմվել է, հարկերը խստացել են։ Դոմինատի ժամանակաշրջանում սենատը զրկվել է իր դերից և նշանակությունից, վերածվել է ձևական գործառույթներով հաստատության[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 433)։ |