Երրորդության եկեղեցի (Նյու Յորք)

Երրորդության եկեղեցի, կամ Երրորդութիւն եկեղեցի[3] (անգլ.՝ Trinity Church), Նյու Յորքի թեմական եկեղեցի, գտնվում է Ներքին Մանհեթենի Բրոդվեյ և Ուոլ Սթրիթ փողոցների խաչմերուկում։ Եկեղեցու ներկայիս կառույցը կառուցվել է 1846 թվականին։

Museum Silhouette.svg
Երրորդության եկեղեցի
Trinity Church NYC 004b.JPG
Տեսակեկեղեցի
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան[1]
ՎայրՆյու Յորք շրջան
Հասցե75 Broadway
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Կազմված էTrinity Church Cemetery?
Անվանված էԵրրորդություն
Հիմնադրված է1698
Բացված1846
ՃարտարապետRichard Upjohn?
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2], Նյու Յորքի տեսարժան վայր և ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ
Պաշտոնական կայք

ՊատմությունԽմբագրել

Եկեղեցու առաջին կառույցը համեստ մի շինություն էր՝ կառուցված 1698 թվականին։ 1776 թվականին եկեղեցին ոչնչացվել էր Նյու Յորքի մեծ հրդեհից։ Եկեղեցու երկրորդ կառուցումը սկսվել է 1788 թվականին, իսկ 2 տարի անց՝ 1790 թվականին այն օծել են։ 1838-1839 թվականների ձմռանը այն վնասվել է ձյան առատության պատճառով։ Որոշ ժամանակ անց եկեղեցին փլուզվել է։

Ներկայիս շինությունը կառուցվել է 1846 թվականին Ապջոն Ռիչարդի կողմից նեոգոթիկայի ոճով։ Կառուցման ժամանակ եկեղեցին Նյու Յորքի ամենաբարձր շինությունն էր, որն ուներ 85 մետր բարձրությամբ խաչով սրածայր։ Մինչև 1890 թվականը՝ Նյու-Յորք-Ուորլդ-Բիլդինգի կառուցումը, եկեղեցին բարձրությամբ ռեկորդակիր է համարվել։

1976 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ IIը այցելել է եկեղեցի։

Սուրբ Պավլի մատուռը Երրորդության եկեղեցու հետ հանդիսանում է Նյու Յորքի ամենահին գործող կառույցներից մեկը։

ԳերեզմանատունԽմբագրել

Եկեղեցուն մոտ կա հին գերեզմանատուն, որտեղ թաղված են շատ հայտնի ամերիկացիներ՝ Ալեքսանդր Համիլթոնը, Ջոն Ջեյքոբ Ասթորը, Ռոբերտ Ֆուլտոնը, Ալբերտ Հալատինը, Ուիլյամ Բրեդֆորդը և ուրիշներ։ Ներկա ժամանակներում այն Մանհեթենում միակ գործող գերեզմանատունն է։

ԵրգեհոնԽմբագրել

Երրորդության եկեղեցում կա երգեհոն, որը ստեղծվել էր 1846 թվականին Հենրի Էրբենոմի կողմից։ Այն բազմիցս ենթարկվել է վերանորոգման և վերականգնման։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով Համաշխարհային առևտրի կենտրոնի պայթյունից առաջացած փոշու և կեղտի պատճառով հին երգեհոնը լուրջ վնասվածքներ ստացավ։ Այժմ այն վերանորոգվում է։ Եկեղեցում ժամանակավոր տեղադրվել է իտալական էլեկտրոնական երգեհոն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. Национальный реестр исторических мест США — 1966.
  3. Лопатин В. В., Нечаева И. В., Чельцова Л. К. Прописная или строчная? Орфографический словарь / Отв. ред. Н. Уварова. — М.: Эксмо, 2011. — С. 442. — 512 с. — (Библиотека словарей ЭКСМО). — 2500 экз. — ISBN 978-5-699-49001-1.

Զանգվածային մշակույթումԽմբագրել

ՀղումներԽմբագրել