Երմախան Իբրաիմով (ղազ.՝ Ермахан Сағиұлы Ыбрайымов, հունվարի 1, 1972(1972-01-01), Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ բռնցքամարտիկ, ով զգալի հաջողությունների է հասել սիրողական սպորտի ասպարեզում՝ դառնալով 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, 1996 թվականի օլիմպիադայի և 1997 ու 1999 թվականների աշխարհի առաջնությունների մրցանակակիր։

Երմախան Իբրաիմով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 1, 1972(1972-01-01) (52 տարեկան)
Ծննդավայր՝Թարազ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ

ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988), միջազգային կարգի սպորտի վարպետ, Ղազախստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ (2000) և վաստակավոր մարզիչ։

Կենսագրություն խմբագրել

Բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։ Եղել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գենադի Ռոժկովի սանը[1]։

Ասիայի կրկնակի չեմպիոն է (Տաշքենդ, 1995, Տաշքենդ, 1999), աշխարհի զինվորականների առաջնության հաղթող (Հռոմ, 1995), ասիական ամառային խաղերի չեմպիոն (Բանգկոկ, 1998), 2000 թվականին Սիդնեյում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, բռնցքամարտի աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մրցանակակիր (Բուդապեշտ, 1997, Հյուստոն, 1999), 1996 թ. Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի և Չինաստանի Չժենդին քաղաքում 1998 թ. անցկացված աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ 1999 թվականին հռչակվել է Ասիայի լավագույն բռնցքամարտիկ։

Երկու անգամ (1996 և 2000 թվականներին) Երմախան Իբրաիմովին է տրվել օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ղազախստանի դրոշը կրելու պատիվը։

2002-ից 2004 թվականներին նա եղել է բռնցքամարտի Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

2021 թվականի հունվարին ընտրվել է Ալմա Աթայի քաղաքային մասլիհաթի պատգամավոր («Նուր Օթան» կուսակցությունից[2]): Ընտրությունների օրը՝ հունվարի 10-ին նրան նկատել են ընտրությունները բոյկոտելու կոչ անող ցուցարարների վրա հարձակում գործելիս[3]։

Պարգևներ խմբագրել

  • «Բառիս» շքանշան՝ 1-ին աստիճանի (2000)
  • Պետական երիտասարդական «Դառին» մրցանակ (2000)[4].
  • «Ղազախստանի Հանրապետության անկախության 25-ամյակ» հոբելյանական մեդալ (2016)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Казахстанский бокс понёс невосполнимую утрату — на 83-м году жизни скончался Геннадий Рожков». Казахстанская федерация бокса. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Ермахан Ибраимов и Жансая Абдумалик стали депутатами маслихата Алматы
  3. «Ермахан Ибраимов признал посещение митинга в Алматы и возникновение конфликтной ситуации». КазТАГ. 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  4. Постановление Правительства Республики Казахстан от 27 декабря 2000 года № 1904 «О присуждении Государственной молодёжной премии „Дарын“ Правительства Республики Казахстан в 2000 году».
  5. Деятелям культуры и спорта вручили медали «25 лет Независимости Республики Казахстан»

Արտաքին հղումներ խմբագրել

Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող՝
Kayrat Biekenov
Flagbearer for   Ղազախստան
Atlanta 1996
Հաջորդող՝
Vladimir Smirnov
Նախորդող՝
Vladimir Smirnov
Flagbearer for   Ղազախստան
Sydney 2000
Հաջորդող՝
Radik Bikchentayev