«Երկուսը քաղաքում» (ֆր.՝ Deux Hommes Dans La Ville), 1973 թվականի ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված ֆրանսիացի հայտնի ռեժիսոր՝ Խոսե Ջովաննիի կողմից։ Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականի հոկտեմբերի 25-ին, Փարիզում: Ֆիլմում խաղում են ֆրանսիական կինոյի աստղեր՝ Ժան Գաբենն ու Ալեն Դելոնը: Ժան Գաբենի համար, սա դարձավ իր կյանքի վերջին նշանակալից ֆիլմը։ Սյուժեն ներկայացնում է մի հայտնի թեմա կինեմատոգրաֆի մեջ՝ մահապատժի թեման, որը շատ հոգեհարազատ էր ռեժիսորին։ Երեխաներին ֆիլմը խորհուրդ է տրվում դիտել 13 տարեկանից բարձր և ծնողների հետ միասին։

Picto infobox cinema.png
Երկուսը քաղաքում
Deux hommes dans la ville
Երկուսը քաղաքում.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրքրեական[1], նեո նուառ և դրամա[1]
Թեմամահապատիժ
Թվականհոկտեմբերի 25, 1973[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԽոսե Ջովաննի[1]
ՊրոդյուսերԱլեն Դելոն, André Muchielli? և Hercule Muchielli?
Սցենարի հեղինակԽոսե Ջովաննի և Դանիել Բուլանժե
ԴերակատարներԺան Գաբեն, Միշել Բուկե, Mimsy Farmer?, Ալեն Դելոն, Իլարիա Օկինի, Ժերար Դեպարդիե, Գուիդո Ալբերտի, Victor Lanoux?, Christine Fabréga?, Cécile Vassort?, Բերնար Ժիրոդո, Malka Ribowska?, Ալբեր Օժիե, André Rouyer?, Armand Mestral?, Բեռնար Մյուսոն, Danielle Volle?, Դոմոնիկ Զարդի, Gilbert Servien?, Ժակ Մարշան, Jacques Monod?, Ժակ Ռիսպալ, Ժան Դեգրավ, Jean Rougeul?, Maurice Barrier?, Michel Fortin?, Nicole Desailly?, Patrick Lancelot?, Pierre Asso?, Պիեր Կոլե, Raymond Loyer?, Robert Castel? և Roland Monod?
ՕպերատորJean-Jacques Tarbès?
ԵրաժշտությունՖիլիպ Սարդ
ՄոնտաժՖրանսուազ Ժավե
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՓարիզ
ԿինոընկերությունAdel Productions? և Medusa Film
Տևողություն110 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ժերմեն Կազնևը (Ժան Գաբեն) ֆրանսիացի բանտային դաստիարակ է։ Վերջինիս օգնությամբ, բանտից վաղարժան ազատ է արձակվում նրա բանտարկյալ ընկեր՝ Ջինո Սթրաբլիջջին (Ալեն Դելոն)։ Նախկին հանցագործը որոշում է լիովին նոր կյանք սկսել, ապրել սովորական մարդու կյանքով, ազնիվ գործի դասավորվել և սիրել կնոջը՝ Սոֆիին։ Ազատության մեջ Կազնևն ամեն ինչում աջակցում է Ջինոյին։ Ազատության հենց առաջին օրերին, Ջինոյին այցելում է նրա հին ընկերների հանցախումբը։ Իրենց պարագլուխ Մարսելն, առաջարկում է Ջինոյին դարձյալ զբաղվել հին գործերով, սակայն վերջինս հրաժարվում է։ Դրանից հետո Ջինոն պատահական ավտովթարի է ենթարկվում իր կնոջ հետ, որի մեջ Սոֆին ողբերգական զոհվում է։ Ջինոն ծանր վնասվածքներ ստանալով կենդանի է մնում ու մի քանի օրից դուրս գրվում հիվանդանոցից։ Ժամանակի ընթացքում Ջինոն ծանոթացնում է Կազնևների ընտանիքին, իր նոր ընկերուհու՝ Լյուսիի հետ։ Նա աշխատանքի է դասավորվում մի հրատարակչությունում, որտեղ քրտնաջան, ազնվորեն կատարում է իր պարտականությունները։ Թվում է թե նախկին բանտարկյալին հաջողվում է նոր կյանք սկսել, սակայն շուտով նոր անհաջողություններ են սկսվում։ Ջինոն պատահականորեն հանդիպում է մի տեսուչի՝ Գուատրո ազգանունով։ Վերջինս Ջինոյի կյանքը վերածում է իսկական դժոխքի։ Նա չի հավատում, որ Ջինոյի տեսակ հանցագործը կարող է փոխվել և հետապնդում է նրան ամեն քայլին, հետևում ամեն գործողությանը և հարցաքննում ամեն իրադարձության ժամանակ։ Ջինոյի հետ դարձյալ փորձում է կապ հաստատել՝ Մարսելն, իր հանցախմբի հետ։ Նկատելով դա, տեսուչ Գուատրոն ձերբակալում է ավազակներին։ Չսահմանափակվելով ամեն ինչից, Գուատրոն նորից ու նորից է կպչում Ջինոյի անձին։ Մի օր Ջինոն բռնացնում է տեսուչին, իր ընկերուհուն՝ Սոֆիին սիրահետելիս։ Չդիմանալով, Ջինոն հարձակվում է Գուատրոյի վրա և ծեծկռտուքի մեջ, հանկարծակիորեն սպանում նրան։ Ջինոյին իսկույն ձերբակալում են և սկսում հետաքննությունը։ Ջինոյի դեմ կեղտոտ ցուցմունքներ են տալիս նաև այնպիսի մարդիկ, որոնք ժամանակին տարաձայնություններ էին ունեցել իր հետ։ Դատարանը վճիռ է կայացնում մահապատժի ենթարկել Ջինո Սթրաբլիջջիին։ Ժերմեն Կազնևը բազում անգամ իր բողոքներն է ներկայացնում իշխանությանը, սակայն ապարդյուն։ Ջինոյին գլխատում են գիլյոտինով։

ԴերակատարներԽմբագրել

Դերակատար Դեր
Ժան Գաբեն Ժերմեն Կազնև Ժերմեն Կազնև
Ալեն Դելոն Ջինո Սթրաբլիջջի Ջինո Սթրաբլիջջի
Միշել Բուկե տեսուչ Գուատրո տեսուչ Գուատրո
Միմզի Ֆարմեր Լյուսի Լյուսի
Իլարիյա Օկկինի Սոֆի Սոֆի
Վիկտոր Լայնու Մարսել Մարսել
Գվիդո Ալբերտի հրատարակչության տեր հրատարակչության տեր
Կրիստինա Ֆաբրեգա Ժենեվյեվա Կազնև Ժենեվյեվա Կազնև
Բերնար Ժիրոդո Ֆրեդերիկ Կազնև Ֆրեդերիկ Կազնև
Սեսիլ Վասսոր Էվելին Կազնև Էվելին Կազնև

Պրեմիերան երկրներումԽմբագրել

«Երկուսը քաղաքում» ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1973 թվականի հոկտեմբերի 25-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք՝ Փարիզում:

Խոսե Ջովաննիի սեփական փորձԽմբագրել

«Երկուսը քաղաքում» ֆիլմի ռեժիսոր՝ Խոսե Ջովաննիի կենսագրությունը, ինչ որ չափով նման է ֆիլմի սյուժեին։ Նախկին հանցագործի և մահապատժի թեման, (հայտնի թեմաներ են ամբողջ կինեմատոգրաֆի մեջ) հոգեհարազատ էին Ջովաննիին և դրա համար էլ նա նկարահանեց այս ֆիլմը։

1945 թվականին Խոսե Ջովաննին և նրա ավագ եղբայրը գալիս են Փարիզ: Նրանք մի ավազակախմբի անդամ են դառնում, որի պարագլուխն էր իրենց հարազատ քեռին։ Այդ նույն թվականին, հանցախումբը զինված հարձակում է կազմակերպում մի տան վրա, որի ժամանակ հրաձգություն է սկսվում։ Կրակոցների ժամանակ վիրավորվում է տան տերը, բայց նա էլ կրակ արձակելով, սպանելով Խոսեի եղբորն ու քեռուն։ Խոսեին ձերբակալում են, սակայն ինչպես հետաքննության ժամանակ է պարզվում, նա ձեռքում նույնիսկ զենք չէր բռնել։ Հետաքննությունը տևում էր մոտ երեք տարի։ 1948 թվականի նոյեմբերի 17-ին, դատարանը վճիռ է կայացնում՝ Ջովաննիին և իր գործակցին՝ Ժորժ Աքքադին, մահապատժի ենթարկել գիլյոտինի միջոցով։ Երկար ամիսներ, Խոսեն անցկացնում է մահապատժի ենթարկվածների բանտախցում, սպասելով գիլյոտինի։ Խոսեի հոր քրտնաջան ջանքերի շնորհիվ, նրան հաջողվում է խուսափել մահից։ Ֆրանսիայի նախագահ՝ Վենսան Օրիոլը, որոշում է կայացնում փոխարինել գիլյոտինը քսան տարվա հարկադիր աշխատանքներով։ 1956 թվականին Ջովաննին տասնեմեկ տարվա կալանքից հետո, ազատություն է ստանում։ 1986 թվականին իրականանում է մի նոր դատական նիստ, 1945 թվականի գործով։ Դրանից հետո Խոսե Ջովաննիի գործը լիովին փակված է ճանաչվում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել