Միշել Բուկե (նոյեմբերի 6, 1925(1925-11-06)[1][2][3][4], Փարիզ[1]), ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան։ 1947 թվականից սկսած նկարահանվել է ավելի քան 90 կինոնկարներում։

Միշել Բուկե
ֆր.՝ Michel Bouquet
MBouquet.jpg
Ծնվել էնոյեմբերի 6, 1925(1925-11-06)[1][2][3][4] (94 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա
Մասնագիտությունդերասան, մանկավարժ և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
Քննադատների միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Քննադատների միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Քննադատների միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանին[5]
Michel Bouquet Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Միշել Բուկեն ծնվել է 1925 թվականին` Փարիզում։ Օկուպացիայի տարիներին հորը ձերբակալում են։ Միշելը ստիպված թողնում է ուսումը և զբաղվում արվեստից հեռու գործերով։ 1942 թվականին ավարտում է Փարիզի Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիան։ Թատրոնում առաջին անգամ հանդես է գալիս «Կալիգուլա» ներկայացման մեջ։ Այդ օրվանից դերասանը իրեն նվիրում է թատրոնին` կինոյում նկարահանվելը համարելով դրամ վաստակելու միջոց։ Կինոյում առաջին 20 տարին Բուկեին հաջողություն չբերեցին, և միայն Կլոդ Շաբրոլի «Անհավատարիմ կինը» կինոնկարից հետո հանդիսատեսը նրան գնահատեց։ 1977 թվականին ստանում է Դրամատիկ արվեստի ազգային կոնսերվատորիայում պրոֆեսորի գիտական աստիճան և ընդունում ամբիոնը Ժուլիեն Բարտոյից։ Սա նպաստում է Միշել Բուկեի` կինոյից հեռանալու որոշմանը։ Այժմ քիչ, բայց նկարահանվում է, և նրա հազվագյուտ դերերը հիմնականում մրցանակներ են ստանում։

ԾանոթագրություններԽմբագրել