Երկթռիչք տերևոլոր
Երկթռիչք տերևոլոր | |
Երկթռիչք տերևոլոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Տերևոլորներ (Tortricidae) |
Ցեղ | Eupoecilia |
Տեսակ | Երկթռիչք տերևոլոր (E. ambiguella) |
Միջազգային անվանում | |
Eupoecilia ambiguella |
Երկթռիչք տերևոլոր, խաղողի պտտուն (Clysia ambiguella), տերևոլորների ընտանիքի թիթեռ, խաղողի վնասատու։ Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հարավային և Արևելյան Ասիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Միջին Ասիայում, ՀՀ-ում և այլուր։
Նկարագրություն
խմբագրելԹևերի բացվածքը 14-18 մմ, առջևինները վարդագույն-դեղին՝ սեղանաձև, սև-դարչնագույն շերտերով, հետիները՝ գորշ-դարչնագույն։ Թրթուրի երկարությունը՝ միչև 14 մմ, կարմրավուն՝ սև գլխիկով և մեջքային վահանակով։ Տարեկան զարգանում է 2, երբեմն՝ 3 (Միջին Ասիայում) սերունդ։ Թրթուրները ձմեռում են բնի կեղևի տակ և փայտե նեցուկների ճեղքերում։ Թիթեռները գարնանը ձվադրում են ծաղկաբույլերի, ամառը՝ պտուղների վրա։ Թրթուրները սնվում են կոկոներով, երիտասարդ սերմնարաններով, պտուղներով։ Վնասված պտուղները մեծ մասամբ փտում են։
Պայքարի միջոցառումները
խմբագրելՊայքարի միջոցառումները նույնն է, ինչ տերևոլորի դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |