Տերևոլորներ
Տերևոլորներ
Acleris sparsana
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թիթեռներ
Ենթակարգ Apoditrysia
Վերնաընտանիք Tortricoidea
Ընտանիք Տերևաոլորներ
Լատիներեն անվանում
Tortricidae Latreille, 1803
Ենթաընտանիքներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Տերևաոլորներ (լատ.՝Tortricidae), թիթեռների ընտանիք, Tortricoidea վերնաընտանիքի միակ ներկայացուցիչը[1]։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Թևերի բացվածքը 0,8-4 սմ է․ առջևի զույգ թևերը հաճախ խայտաբղետ են, ետինները՝ մոխրագույն։ Կնճիթիկը թույլ է զարգացած, բայց թիթեռները կարողանում են ծծել բույսերի հյութը և ջուրը։ Թրթուրները շարժուն են, 16-ոտանի (ունեն 5 զույգ փորային ոտիկներ), 0,9-2 սմ երկարությամբ, ապրում են սովորաբար խողովակաձև կամ ծրարաձև ոլորված տերևների մեջ (այստեղից՝ անվանումը), սնվելով՝ հաճախ անցքեր են բացում տերևներում, բողբոջներում, ծաղիկներում, պտուղներում և այլն։

Տարածվածություն խմբագրել

Հայտնի է տերևաոլորների ավելի քան 10 000 տեսակ[2]։ Տարածված են ամենուրեք, հատկապես Ասիայի արևադարձային անտառներում։ Բազմաթիվ տերևաոլորներ բույսերի վտանգավոր վնասատուներ են։ Հայաստանում՝ տարածված վնասատու տերևաոլորներից են ամենակեր, վարդենու, կաղնու կանաչ տերևաոլորներ, խնձորենու, կաղնու, սալորենու պտղակերները, սոճու շիվապատատը, խաղողի ողկուզակերը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. van Nieukerken (2011). «Order Lepidoptera Linnaeus, 1758. In: Zhang, Z.-Q. (Ed.) Animal biodiversity: An outline of higher-level classification and survey of taxonomic richness» (PDF). Zootaxa. 3148: 212–221.
  2. Van Nieukerken, Erik J. Order Lepidoptera Linnaeus, 1758.(անգլ.) // In: Zhang, Z.-Q. (Ed.) Animal biodiversity: An outline of higher-level classification and survey of taxonomic richness. — Zootaxa. — Magnolia Press, 2011. — Т. 3148. — С. 212–221. — ISSN 1175-5326.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 669  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերևոլորներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերևոլորներ» հոդվածին։