Երեխաների մահ Կրասնոյարսկում

Երեխաների մահ Կրասնոյարսկում՝ Կրասնոյարսկում մի խումբ դպրոցականների մահ 2005 թվականին։ 9-12 տարեկան հինգ տղաներ անհետացել են 2005 թվականի ապրիլի վերջին։ Մայիսին նրանց այրված աճյունները հայտնաբերվել են քաղաքային կոլեկտորում։ Դատախազությունը քրեական գործ է հարուցել «սպանություն» հոդվածով։ Քննչական մարմինների կողմից կասկածյալներ չեն հայտնաբերվել, հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 18-ը։ Այդ օրը ՌԴ դատախազության Քննչական կոմիտեի Սիբիրի դաշնային օկրուգի վարչությունը որոշում է կայացրել գործը կասեցնելու մասին՝ «որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի բացակայության պատճառով» ձևակերպմամբ[1]։ Կրասնոյարսկի երկրամասի միլիցիային հանձնարարվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, 2018 թվականի մարտի դրությամբ կասկածյալներն այդպես էլ չեն հայտնաբերվել։

Անհետացում և որոնումներ խմբագրել

2005 թվականի ապրիլի 16–ին Կրասնոյարսկում անհետացել են հինգ երեխաներ՝ Մաքսիմ Տաումանովը, Սաֆար Ալիևը, Գալաշ Մամեդհասանովը, Ալեքսանդր Լավրենովը և Դմիտրի Մակարովը։ Նրանք բոլորն էլ N 50 դպրոցի աշակերտներն էին։ Դիտարկվել է տնից փախչելու տարբերակը։ Այնուհետև դաշնային հետախուզում է հայտարարվել։ Դատախազությունը քրեական գործ է հարուցեցլ ՌԴ քրեական օրենսգրքի 126–րդ հոդվածով (անչափահասների առևանգում)։ Ապրիլի 21-ին գործը վերաորակավորվել է ՌԴ քրեական օրենսգրքի 105–րդ հոդվածով (սպանություն

Որոնումներին մասնակցել են երկրամասային ոստիկանության բոլոր ստորաբաժանումները (ավելի քան 5 հազար մարդ)՝ ոստիկանական ուղղաթիռի օգտագործմամբ։

Մայիսի 8-ին Լենինի շրջանի քիմկոմբինատի շրջանում լքված կոլեկտորում հայտնաբերվել են երեխաների մարմինների այրված մնացորդներ։

Մայիսի 9-ին ստացվել է դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունը, որտեղ ասվում էր, որ հայտնաբերվել են «մի ածխացած դիակ և մի քանի դիակների ջերմային ուժեղ ազդեցության ենթարկված բեկորներ», «սպիտակ գույնի մետաղից շղթայի մնացորդներ, 300 մլ ծավալով այրված անոթ, հագուստի վատ պահպանված հատվածներ, կաշվե կոշիկ, ինչպես նաև մրի և մոխրի նմուշներ»։ «Մարմինների նախնական զննության ժամանակ բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել։ Կոլեկտորում հայտնաբերված բոլոր իրերը տեղափոխվել են Կրասնոյարսկի դատաբժշկական փորձաքննության բյուրո»[2]։ Սիբիրյան դաշնային օկրուգի ՆԳՆ գլխավոր վարչության պետ Յուրի Սկովորդինը նշել է, որ «մարմինների բեկորները խիստ այրվել են, ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ փորձաքննություն՝ դրանք նույնականացնելու համար»[3]՝ հավելելով, որ «նրանց նկատմամբ բռնի գործողությունների տարբերակը բացառվում է»։

Մնացորդները հայտնաբերվել էին այն տնից 300 մետր հեռավորության վրա, որտեղ ապրում էին երեխաները։ Զոհված երեխաներից մեկի հարազատները ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մնացորդները հայտնաբերվել են առավոտյան կամ նախորդ գիշեր, քանի որ, ըստ նրանց, մինչ դա այդ վայրերը բազմիցս ստուգվել էին ոստիկանության և այլ մարդկանց կողմից[3]։ Ծնողները նաև անվստահություն են հայտնել ոստիկանության գործողություններին։ Ինչպես «Նեզավիսիմայա գազետա» - ին ասել է զոհված Մաքսիմ Տաումանովի հայրը[4]՝

  Մեզ չթողեցին մոտենալ տեղանքին, այդ ամայի վայրը շրջապատել էին կրկնակի օղակով։ Բայց մենք գիտենք, որ այդտեղ վկա է եղել՝ մի տեղացի հարբեցող, ով օգնել է քարշ տալ և բեռնել հայտնաբերված մարմինները։ Նա շատ հարբած չի եղել, նա բացարձակապես մեղսունակ է, և ամենաառաջինը ժամանելով տեղի ջրանցք՝ նույնիսկ նկարել է այն։ Նա պատմել է, որ մարմինները այրված չեն եղել, և նրանց վրա եղել են խեղդված լինելու ակնհայտ հետքեր։ Շատերն են տեսել, որ կոլեկտորից հագուստ են հանել։ Իսկ հիմա ասում են, որ ամեն ինչ այրված է, որ այնտեղ միայն մոխիր է եղել և փորձաքննության կարիք կա։ Բայց չէ՞ որ դատախազությունը հայտնել է, որ բանալիների կախազարդի շղթա են գտել։ Ինչու՞ մեզ ցույց չտվեցին դա։ Մեզ հետ ոչ ոք չի խոսում։ Մեզ թույլ չեն տվել մոտենալ դիակների հայտնաբերման վայրին, իսկ երբ մենք փորձում էինք դիահերձարան մտնել, նրանք այն կնքել են և ոչ ոքի թույլ չեն տվել ներս մտնել։ Միլիցիան, ներքին գործերի գլխավոր վարչությունը փորձում են դա որակել որպես դժբախտ պատահար, նրանք չեն ուզում հետաքննել այս գործը։  

Օքսանա Տաումանովան հայտարարել է՝ «Նրանց սպանել են, հետո այրել։ Ես վստահ եմ, վստահ եմ 100 տոկոսով։ Նրանք իրենք չէին մտնի այդ կոլեկտոր։ Այնտեղ հնարավոր չէ մտնելլ, այնտեղ նեղ է և խորությունը 3 մետրից ավելի է, դա անհնար էր»։

«Նովիե Իզվեստիա» թերթը պնդել է, որ աճյունների գտնվելուց մեկ օր առաջ ոստիկանությունն անանուն զանգեր է ստացել, անհայտ անձինք խորհուրդ են տվել որոնումներ կատարել ջերմուղիում[5]։

Մայիսի 20-ին Կրասնոյարսկի Լենինի շրջանի դատախազությունը միլիցիայի աշխատակիցների նկատմամբ անբարեխիղճ որոնման համար հրաժարվել է քրեական գործ հարուցել ՌԴ ՔՕ 293 հոդվածով (անփութություն)։ Ավելի ուշ Կրասնոյարսկի մարզի դատախազությունը պահանջել է կարգապահական պատասխանատվության ենթարկել միլիցիայի աշխատակիցներին «երեխաների աճյուններով ջրհորը անորակ զննելու համար»։

2006 թվականի հոկտեմբերի 5-ին Մաքսիմ Տաումանովի հայրը ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Գտնվելով հիվանդանոցում՝ նա հրաժարվել է REGNUM լրատվական գործակալության թղթակցի հետ խոսել հարձակվողների մասին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)[6]։

Հետաքննություն խմբագրել

Նշանակվել են ԴՆԹ-ի, հրդեհատեխնիկական, քրեագիտական և քիմիական փորձաքննություններ։

Մայիսի 13-ին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Կոլեսնիկովը հայտարարել էր, որ երեխաները սպանվել են։ Դրա հետ մեկտեղ երկրամասի դատախազի ավագ օգնականը հայտնել է, որ երկու օր առաջ հետաքննությանը տվյալներ են տրամադրվել, որոնք թույլ են տալիս խոսել սպանության մասին։ Միևնույն ժամանակ ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության դեպարտամենտի մամուլի քարտուղարն ասել է, որ զոհերից մեկի արյան մեջ հայտնաբերվել է ածխաթթու գազի պարունակության գերազանցում 10 անգամ։ Այս հանգամանքը, ըստ միլիցիայի, դժբախտ պատահարի մասին վարկածի հաստատումն է[7]։

Մայիսի 20-ին Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Խլոպոնինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է՝ «Առայժմ, ելնելով այն նախնական վերլուծություններից, որոնք մենք այսօրվա դրությամբ ունենք, հետաքննությունն ավելի շատ հակված է դժբախտ պատահարի, քան սպանության», «վերջնականապես իրավիճակը մենք կհասկանանք մնացած փորձաքննություններից հաստատում ստանալուց հետո»։ Խլոպոնինի խոսքով՝ զոհվածների ընտանիքներին 30 հազար ռուբլու չափով նյութական օգնություն կհատկացվի[8]։

2005 թվականի մայիսի 26-ին ՌԴ գլխավոր դատախազության բաժնի քննիչը հայտարարել է՝ «Մշակվում են տարբեր վարկածներ։ Ամեն դեպքում, պետք է ելնել նրանից, որ դա սպանություն է, քանի որ տվյալներ այն մասին, որ դա դժբախտ պատահար է, չկան», «սպանությունը կարող էր կատարվել, օրինակ, կենդանի երեխաներին այրելու միջոցով»[9]։

Փորձաքննությունների արդյունքները երկար ժամանակ չեն հրապարակվել։ 2006 թվականի սեպտեմբերին հարազատները վրաններ են տեղադրել Լենինի շրջանի կոլեկտորի մոտ և հացադուլ հայտարարել, որից հետո նրանց թույլ են տվել ծանոթանալ արդյունքներին։ Փորձաքննությունների համաձայն Դմիտրի Մակարովը մահացել է այրվող նյութերից թունավորման հետևանքով, ծնողների հետ նրա ազգակցությունը հաստատվել է 98,8-99,5 տոկոսով։

2007 թվականի մայիսի 25-ին ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Տատյանա Մատյունինան հայտնեց, որ կասկածյալներ չկան։ Նրա խոսքով՝ «գործի հետաքննության ողջ ընթացքում հարցաքննվել են հազարից ավելի վկաներ, անցկացվել է շուրջ 40 փորձաքննություն»[10]։

Հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2007 թվականի նոյեմբերի 18-ը։ Հետաքննությամբ զբաղվել է Սիբիրյան դաշնային օկրուգում ՌԴ Գլխավոր դատախազության բաժինը[11]։

ԶԼՄ-ներում ենթադրություններ են հնչել, որ երեխաները կարող էին մանկապիղծների կամ պոռնոարդյունաբերության քրեական գործակալների զոհը դառնալ[12][13]։

2007 թվականի դեկտեմբերի 18-ին Սիբիրյան շրջանի քննչական կոմիտեի վարչությունը որոշում է կայացրել գործը կասեցնելու մասին՝ «որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի բացակայության պատճառով» ձևակերպմամբ։ Երեխաների մահվան պատճառների և հանգամանքների վերաբերյալ միանշանակ եզրակացություններ այդպես էլ չեն արվել. մասնագետները չեն կարողացել նշել նրանց մահվան ճշգրիտ պատճառը, փորձաքննությունը չի կարողացել պարզել, որ բոլոր մնացորդները պատկանում են կորած տղաներին[14]։

Ծիսական սպանությունների մեղադրանքներ խմբագրել

 
Միխայիլ Նազարովը արյունոտ չարախոսություն է տարածում ժամանակակից Ռուսաստանում

Որոշ ռուս ազգայնականներ պնդել են, որ երեխաները կարող էին սպանվել հրեական աղանդի անդամների կողմից՝ ծիսական նպատակներով։ Մասնավորապես, գրող Միխայիլ Նազարովը բազմիցս հայտարարել է, որ երեխաների մահվան մեջ կարող են մեղավոր լինել ինչ–որ աղանդի անդամ հրեաներ։ Նրա պնդմամբ՝ քննչական փաստաթղթերում արտացոլվել է այն փաստը, որ հայտնաբերված մարմինները արյունաքամված են եղել, սակայն քննչական մարմինները դա թաքցրել են[15]։ 2005 թվականի մայիսի 12-ին «Ռուսկայա լինիա» թերթի «Ապրել առանց հրեաների վախի» բրյոշուրում Նազարովը դեպքը կապել է 1913 թվականի Բեյլիսի գործով դատավարության հետ՝ «հինգ ոչ–հրեա երեխաների անհետացումը ապրիլի 16-ին, Փեսախի տոնից (ապրիլի 23) մեկ շաբաթ առաջ, Կրասնոյարսկում, որտեղ մեծ հրեական Հաբադ Լյուբավիչ համայնք կա», պնդելով, որ Մենահեմ Մենդել Բեյլիսը հուդաիզմի նույն՝ լյուբավիչ-հասիդյան ուղղությանն էր պատկանում, որն այժմ ներկայացնում է Բերլ Լազարը (հարկ է նկատել, որ Բեյլիսը անմեղ է ճանաչվել սպանության մեջ և ինքն էլ հասիդ չէր), «նախագահ Պուտինի խրախուսմամբ նա ձգտում է վերահսկողություն հաստատել բոլոր հրեական համայնքների նկատմամբ, ինչն արել է 2004 թվականին և Կրասնոյարսկում՝ տեղի օլիգարխների, Կրասնոյարսկի ռաբբի Վագների և հրեա նահանգապետ Ալեքսանդր Խլոպոնինի աջակցությամբ, որն ամենուր տեղավորում է իր մարդկանց»[16]։ Ավելի ուշ Նազարովը նամակներ է ուղարկել դատախազություն՝ սպանությունների հետաքննության պահանջով։ Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի հասարակական կազմակերպությունները, «Հոլոքոստ» հիմնադրամը և մարդու իրավունքների միջազգային միության ռուսական բաժինը պահանջել են քրեական գործ հարուցել Նազարովի դեմ ՌԴ ՔՕ 282 հոդվածով (ատելության հարուցում)[17]։

Կրասնոյարսկի երկրամասի օրենսդիր ժողովի պատգամավորներից Օլեգ Պաշչենկոն ասել է՝ «Բնակչության շրջանում բամբասանքներ են տարածվել։ Իսկ եթե դա ծիսական սպանություն է՞․․․ Մարդիկ սկսել են վախենալ երեխաներին փողոց բաց թողնելուց»[7]։

2006 թվականի հուլիսի 5-ին «Կրասնոյարսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակվել է «Երեխաները ծիսական սպանության զոհ են դարձել» հոդվածը, որտեղ տուժողների փաստաբանը հայտարարել է՝ «Կարող եմ ենթադրել, որ դա հասիդների աղանդի աշխատանքն է, որոնք մինչզատկական օրերին ծիսական սպանություն են կատարել՝ մանկական մարմիններից արյուն կորզելու նպատակով»։ «Սովա» կենտրոնը այս հոդվածը հակասեմականության դրսևորում է անվանել[18]։

Երեխաների այլ սպանություններ Կրասնոյարսկում խմբագրել

2006 թվականի մարտի 28-ին Կրասնոյարսկում կոյուղու հորում հայտնաբերվել էր 9-ամյա Սերգեյ Մալկովի մարմինը՝ առանց բռնի մահվան նշանների։ Քննիչների կարծիքով երեխան՝ ինքը չէր կարող ջրհորի մեջ ընկնել, բացի այդ, ջրհորի ցանցի վրա ինչ-որ մեկը ձյուն էր լցրել[19][20]։ 2007 թվականի մարտի 19-ին Կրասնոյարսկում անհետացել է 5-ամյա աղջիկ Պոլինա Մալկովան (Սերգեյ Մալկովի ազգանվանակից)։ Մարտի 29-ին նրա այլանդակված մարմինը՝ կտրվածքների և արյունազեղումների հետքերով, հայտնաբերվել է քաղաքի Լենինյան շրջանում՝ քարհանքում, նրա տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Երեխայի պարանոցին հայտնաբերվել է խեղդօղակ, սեռական օրգանները կտրտվել էին։ Քննիչների խոսքով՝ դրանից մեկ օր առաջ շրջանը հետազոտվել էր որոնողական խմբերի կողմից, սակայն նրանք ոչինչ չէին հայտնաբերել։ Իրավապահ մարմինների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ մարմինը նետվել է այնտեղ[19]։

«Ռոսիա» հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ հետաքննությունը դիտարկում է ծիսական սպանության վարկածը[21]։ Պոլինայի հայրը համաձայն չէ այդ վարկածի հետ, քանի որ, նրա կարծիքով, տվյալ դեպքում տեղի է ունեցել բռնաբարություն և մոլագար է գործել[22]։ 2007 թվականի ապրիլի 4-ին դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ ծիսական սպանության վարկածը չի հաստատվել։ Շարունակվել են մշակվել այլ վարկածներ, մասնավորապես՝ մարդակերության վարկածը[23]։

Միխայիլ Նազարովը կրկին ներկայացրել է սպանության ծիսական բնույթի վարկածը։ Նրա պնդմամբ՝ գոյություն ունի «հասիդյան աղանդ», որի ներկայացուցիչները տոնական Փեսախից առաջ ծիսական նպատակներով սպանում են երեխաներին՝ արյուն ստանալու համար։ Նազարովը նաև պնդում է, որ ծիսական պրոցեդուրան պահանջում է ոչ թե արյունոտ մարմինը թաքցնելը, այլ դեն նետելը։ «Ռուս ժողովրդի միություն» կազմակերպությունը պահանջել է մշակել այդ վարկածը և խուզարկել աղանդավորների սինագոգաները և տները[24][25]։ Սակայն, Կրասնոյարսկի երկրամասի դատախազության հայտարարության համաձայն, Կրասնոյարսկի 5-ամյա բնակչուհի Պոլինա Մալկովայի ծիսական սպանության վարկածը չի հաստատվել[23]։

2009 թվականի նոյեմբերի 6-ին հայտարարվել էր, որ Պոլինա Մալկովայի սպանողը 36-ամյա Վլադիմիր Նաումովն է[26]։ 2010 թվականի մայիսի 24-ին Կրասնոյարսկի երկրամասային դատարանը Նաումովին մեղավոր էր ճանաչել Մալկովայի բռնաբարության և սպանության, ինչպես նաև ևս մեկ աղջկա բռնաբարության մեջ, որի անունը չի նշվել, և նրան դատապարտել էր ցմահ բանտարկության[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «СК поручил милиции Красноярска проводить оперативную работу по делу о гибели школьников». ՌԻԱ Նովոստի. 2007 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. «Обнаруженные в Красноярске останки принадлежат пропавшим пятерым детям: они были убиты». NEWSru.com. 2005 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 «МВД: обнаруженные в Красноярске фрагменты детских тел, скорее всего, принадлежат пропавшим подросткам». NEWSru.com. 2005 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Трофимов, Антон; Блинова, Екатерина (2005 թ․ մայիսի 11). «Прокурор отменил пикет родителей». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Латышев, Евгений (2005 թ․ մայիսի 11). ««Дай Бог, чтобы это были не наши»». Новые Известия.
  6. «Отец одного из погибших школьников, избитый неизвестными, пока отказывается говорить о произошедшем (Красноярск)». ИА REGNUM. 2006 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 Кульчицкий, Андрей (2005 թ․ մայիսի 14). «Убийство или несчастный случай?». Российская газета.
  8. «Хлопонин: гибель пятерых детей в Красноярске — скорее всего, несчастный случай». NEWSru.com. 2005 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. «Пятерых пропавших в Красноярске детей могли сжечь заживо, полагают следователи». NEWSru.com. 2005 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին.
  10. «В уголовном деле о гибели школьников подозреваемые так и не появились (Красноярск)». ИА REGNUM. 2007 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. «Срок расследования гибели пятерых школьников в Красноярске опять продлён». ИА REGNUM. 2007 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. Гриднёва, Марина; Фочкин, Олег; Машкин, Сергей; Каралова, Мила (2005 թ․ մայիսի 13). «А был ли маньяк?». Московский комсомолец. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Фочкин, Олег; Петров, Геннадий; Куксенкова, Ирина (2005 թ․ մայիսի 12). «Пожар или маньяк?». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. «Родители убитых в 2005 году в Красноярске пятерых школьников узнали, что их дети живы и проданы». NEWSru.com. 2008 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  15. «Экспертиза установила признаки ритуального убийства красноярских детей: их тела были полностью обезкровлены». Русская Идея. Выпуск № 7, апрель 2006 г.
  16. «В убийстве красноярских детей обвинили евреев и вспомнили дело Бейлиса». ИА REGNUM. 2005 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  17. «Иудеев обвинили в ритуальном убийстве красноярских детей, а губернатора Хлопонина — в сокрытии этой информации». NEWSru.com. 2005 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  18. ««Красноярский комсомолец» реанимирует «кровавый навет»». Центр «Сова». 2006 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  19. 19,0 19,1 «В Красноярске снова погиб ребёнок: совпадение или закономерность?». ՌԻԱ Նովոստի. 2007 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. «В Красноярске в колодце найдено тело 9-летнего школьника». NEWSru.com. 2007 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  21. «Убийство девочки в Красноярске могло быть ритуальным». Вести.Ru. 2007 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  22. «Тело 5-летней Полины Мальковой нашли дети. На шее — удавка, гениталии вырезаны». NEWSru.com. 2007 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
  23. 23,0 23,1 «Версия о ритуальном убийстве 5-летней девочки в Красноярске не подтвердилась. Но не исключён каннибализм». NEWSru.com. 2007 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  24. «Ксенофобия и нетерпимость в современной России и за рубежом. Мониторинг и анализ». МБПЧ. 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  25. «Новости Движения «Жить без страха иудейска!»». Русская Идея. Выпуск № 21 (20 апреля/3 мая 2007 г.). Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. Мишкина, Мария (2009 թ․ նոյեմբերի 6). «Дело об убийстве Полины Мальковой направили в суд». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  27. «Убийца пятилетней Полины Мальковой приговорен к пожизненному заключению». NEWSru.com. 2010 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել