Եվլյան այծ
Եվլյան այծ (շվեդ.՝ julbocken i Gävle կամ Gävlebocken), ծղոտից պատրաստված հեքիաթային այծի հսկայական կերպար, որն ուղեկցել է սուրբ ծննդյան շվեդացի հերոս` Յուլեբուկկին (ֆիններեն բառը նշանակում է սուրբ ծննդյան այծ)։ Այծին տեղադրում են Եվլե քաղաքի կենտրոնական հրապարակում, ամեն տարի, երկու օրվա ընթացքում, Սուրբ Ծննդյան նախօրեին։ Եվլյան այծը հայտնի է դարձել նաև այն բանի շնորհիվ, որ գրեթե ամեն տարի խուլիգանները նրան այրելու փորձեր են արել։
Պատմություն
խմբագրելԵվլյան այծի պատմությունը սկիզբ է առնել 1966 թվականին, երբ Ստիգ Գավլենը մտահղացել էր կառուցել Յուլեբուկկի ընդարձակ տարբերակը և տեղադրել այն քաղաքի կենտրոնում:Առաջին Եվլյան այծը 13 մետր բարձրություն ուներ, 7 մետր երկարություն և կշռում էր մոտավորապես 3 տոննա։ Ամանորի գիշերը անհայտ անձանց կողմից հրկիզվել է։ Այծի հրկիզման փորձերը դարձել են ոչ պաշտոնական ավանդույթ, 2016 թվականի նոյեմբերի 28-ին այն հրկիզվել է 29-րդ անգամ[1]։
Ժամանակագրություն
խմբագրել- 1966: Այծը կառուցվել է առաջին անգամ։ Այրվել է Ամանորի գիշերը։ Հանցագործը հայտնաբերվել և դատապարտվել է վանդալիզմի համար[2]։
- 1968: Այծը փրկվել է։ Մինչ այդ նրա շուրջը ցանկապատեր չկային, և երեխաները կարող էին ազատ խաղալ նրա շուրջը և ներսում։
- 1969: Այրվել է Ամանորի գիշերը[2]։
- 1970: Այծն այրվել է այն տեղադրելուց ընդամենը 6 ժամ անց։ Դրամական նվիրատվությունների շնորհիվ կրկին կառուցվել է, միայն ծղոտի փոխարեն օգտագործվել է եղեգ։
- 1971: Ոչնչացվել է։
- 1972: Ավերվել է[2]։
- 1974: Այրվել է[2]։
- 1976: Վնասվել է բեռնատարի հարվածից։
- 1978: Այրվել է[2]։
- 1979: Այրվել է նախքան կառուցման ավարտը։ Նորը պատված է եղել այրվելուն խոչընդոտող հատուկ նյութով։ Սակայն այն ոչնչացվել է։
- 1980: Այրվել է Սուրբ Ծննդյան գիշերը[2]։
- 1982: Այրվել է դեկտեմբերի 13-ին[2]։
- 1983: Ավերվել են ոտքերը[2]։
- 1984: Այրվել է դեկտեմբերի է 12-ին[2]։
- 1985: Այծի շուրջ տեղադրվել 2 մետր բարձրությամբ մետաղյա պարիսպ է։ Այրվել է հունվարին[2]։
- 1986: Այրվել է Սուրբ Ծննդյան նախօրեին[2]։
- 1987: Չնայած կրակից լավ պաշտպանված լինելուն՝ այրվել է Սուրբ Ծնունդից մեկ շաբաթ առաջ։
- 1989: Այրվել է նախքան կառուցման ավարտը։ Կառուցվել նոր Այծ, սակայն այն այրվել է հունվարին[2]։
- 1990: Ոչինչ տեղի չի ունեցել։ Այդ անգամ Այծին հսկել են կամավորները[2]։
- 1991: Այրվել է Սուրբ Ծննդյան առավոտյան[2]։
- 1992: Այրվել է 8 օր հետո։ Կառուցվել է նորը, որը այրել են հաջորդ օրը։ Հաջորդ Այծը այրվել է դեկտեմբերի 20-ին։ Հանցագործը բռնվել է և ուղարկվել բանտ[2]։
- 1995: Նորվեգիայի քաղաքացին ձերբակալվել է հրկիզման փորձի համար։ Այծն այրվել է Սուրբ Ծննդյան առավոտյան[2]։
- 1997: Վնասվել է հրավառությունից։
- 1998:Այրվել է դեկտեմբերի 11-ին[2]։
- 1999: Այրվել է կանգնեցնելուց 2 ժամ անց[2]։
- 2000: Այրվել է Ամանորից երկու օր առաջ[2]։
- 2001: 51 ամյա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Լոռենս Ջոնսը ձերբակալվել է հրկիզման պատճառով:Դատարանում նա հայտարարել է, որ այծի հրկիզումը պաշտոնապես թույլատրված է համարել, սակայն դատապարտվել է 18 օրվա ազատազրկման ու տուգանվել 100 հազար շվեդական կրոն (15 հազար ԱՄՆ դոլար):
- 2002: 22 ամյա Ստոկհոլմի բնակիչը փորձել է այրել Այծին, բայց փորձը հաջողութան չի հասել։
- 2003: Այրվել է դեկտեմբերի 12-ին[2]։
- 2004: Այրվել է դեկտեմբերի 21-ին[2]։
- 2005 : Հրկիզվել է Ձմեռ Պապի կոստյումներ հագած անհայտ վանդալների կողմից։
- 2006: Այծը հրկիզելու փորձեր են արվել, բայց դրանք բոլորը անհաջող են եղել։
- 2007 : Ոչնչացվել է դեկտեմբերի 13-ին, տեղադրվել է նոր Այծ, որի հետ ոչինչ տեղի չի ունեցել։
- 2008: Այրվել է դեկտեմբերի 27-ին։
- 2009: Այրվել է դեկտեմբերի 23-ին։
- 2010: Փորձեր են արվել Այծին այրելու, սակայն դրանք բոլորը հաջողությամբ չեն պսակվել։
- 2011: Այրվել է դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան։
- 2012: Այրվել է դեկտեմբերի 12-ին։
- 2013: Չնայած այն բանին, որ հրակայուն միջոցներով է մշակվել, այրվել է դեկտեմբերի 21-ին։
- 2014 :Արձանի մոտ մեծ թվով այցելուներ են ներգրավվել, որպեսզի խանգարեն վանդալիզմի ակտին,և այն անվնաս է մնացել պատմության մեջ չորրորդ անգամ։ Սուրբ Ծնունդից հետո այն պետք է ներկայացվեր Չինաստանում Ամանորի տոնակատարության համար[3]։
- 2015: Այրվել է դեկտեմբերի 27-ին։ Մեկ կասկածյալ ձերբակալվել է[4][5]։
- 2016 : Հրդեհվել է նոյեմբերի 28-ին, անհայտ անձը Այծի վրա է նետել այրվող խառնուրդի շիշ[6]։
- 2017:Ոչինչ տեղի չի ունեցել։
- 2018: Շնորհիվ շուրջօրյա պահպանության, կրկնակի ցանկապատի և վեբ-տեսախցիկների միջոցով հեռարձակմանը[7], Այծը անվնաս կանգուն է մնացել երկրորդ տարին անընդմեջ։
- 2019: Կրկնակի պարսպի,պահպանության 50 մարդու շնորհիվ 2020 թվականի հունվարի 3 դրությամբ կանգուն է։
Նշումներ
խմբագրել- ↑ Bocken i Gävle har brunnit ned
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 Gävle CityGuide — Sevärdheter & Turistinformation i Gävle (3) Արխիվացված 2016-06-13 Wayback Machine(շվեդ.)
- ↑ «Հեքիաթային Եվլյան Այծը Սուրբ Ծնունդն անց կացնելուց հետո ճանապարհվել է Չինաստան Ամանորի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Julbocken i Gävle har brunnit — en gripen(շվեդ.)
- ↑ «[[Շվեդիա]]յում կրկին այրել են սուրբծննդյան այծին». Լրատվական կայք «Лента.Ру». 2015 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
{{cite news}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Շվեդիայում սուրբծննդյան այծը նշել է 50-ամյակը և կրկին այրվել». Лента.Ру. 2016 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Կանգուն կլինի արդյոք այս տարի Եվլյան Այծը՞» (ռուսերեն). justnu.ru. 2018 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Евльский козёл Թվիթթերում(շվեդ.)(անգլ.)
- Официальный блог(շվեդ.)(անգլ.)
- Официальная страница Евльского Козла(շվեդ.)
- Козёл 2009 года на сайте BBC(անգլ.)
- Сожжение козла в 2013 г. на YouTube
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվլյան այծ» հոդվածին։ |