Եվգենի Պլատով
Եվգենի Պլատով (ռուս.՝ Евге́ний Арка́дьевич Пла́тов, օգոստոսի 7, 1967, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինական և ռուս գեղասահորդ։ Ներկա պահին կանադացի գեղասահորդներ Տեսսա Վիրտի և Սքոթթ Մոիրի հետ (2010 թվականին՝ Վանկուվերում և 2018 թվականին՝ Պխյոնչխանում՝ օլիմպիական չեմպիոն անհատական մրցույթում) արժանացել է անհատական մրցույթում երկու օլիմպիական ոսկե մեդալների (1994 և 1998 թվականներ)։ Նատալյա Լինիչուկի ղեկավարությամբ հանդես է եկել Օքսաննա Գրիշչուկի հետ։ Նրանք՝ աշխարհի քառակի չեմպիոններ, Եվրոպայի եռակի չեմպիոններ, Գրան-Պրիի եզրափակչի կրկնակի հաղթողներ, ինչպես նաև Ռուսաստանի և ԽՍՀՄ չեմպիոններ։ Ավելի վաղ, հանդես գալով Ելենա Կրիկանովայի հետ, Եվգենի Պլատովը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն պատանիների կարգում (1984-1986թթ. անընդմեջ)։
Եվգենի Պլատով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Евгений Аркадьевич Платов |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 7, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
183 սանտիմետր[1] | |
Քաշ՝ | 72 կիլոգրամ[1] |
Կենսագրություն
խմբագրելՍիրողական կարիերա
խմբագրելԳեղասահքով սկսել է զբաղվել 1974 թվականից՝ Օդեսայում՝ «Ավանգարդ» սահադաշտում։ Առաջին մարզիչը՝ Բորիս Ռուբլյով։ Առաջին զուգընկերուհին՝ Ելենա Կրիկանովա։ Նրա հետ Եվգենի Պլատովը երեք անգամ անընդմեջ հաղթել է պատանիների աշխարհի առաջնությանը, որին նրանք մասնակցում էին։
Եվգենիի հաջորդ զուգընկերուհին Լարիսա Ֆեդորինովան էր, ում հետ նրանք հասել էին «չափահասի» մակարդակի։ Այս զույգը երկու անգամ անընդմեջ ԽՍՀՄ առաջնություններում դարձել է չորրորդը։
1989 թվականին Պլատովը զույգ է կազմում Օքսաննա Գրիշչուկի հետ։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրել1998 թվականի Օլիմպիական խաղերի երկրորդ հաղթանակից հետո Օքսաննա Գրիշչուկի հետ կազմած զույգը բաժանվեց։ Օքսաննան փորձում էր նվաճել Հոլիվուդը, իսկ Եվգենին զույգ կազմեց Մայա Ուսովայի հետ, և նոր զույգը սկսեց հանդես գալ պրոֆեսիոնալ սառույցի վրա։ Մարզվում էին Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ։ Հաղթեցին աշխարհի առաջնությունը պրոֆեսիոնալների կարգում։
2006 թվականին մասնակցել է Ռոսիա 1 հեռուստաընկերության «Պարեր սառույցի վրա» շոուին, որտեղ էլ հանդես է եկել դերասան և մոդել Աննա Ազարովայի հետ[2]։
Մարզչական գործունեություն
խմբագրելՄայա Ուսովայի հետ, զուգահեռ ելույթ ունենալով պրոֆեսիանալ շոուներում, 2001-2004թթ. Սիմսբերիում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) աշխատում է որպես Տատյանա Տարասովայի օգնական։ Նա օգնել է մարզելու օլիմպիական չեմպիոնուհի Շիզուկու Արակավային, ինչպես նաև աշխատել է Սաշա Կոենի և Ջոննի Վեիրի հետ (երբ նա խորհրդակցում էր Տարասովայի մոտ)։
Տարասովայի Ռուսաստան վերադառնալուց հետո սկսում է ինքնուրույն աշխատել ԱՄՆ-ում։ Համատեղ աշխատել է Ալեքսանդր Ժուլինի հետ, օգնել է կազմել օլիմպիական ծրագրեր Տատյանա Նավկայի և Ռոման Կոստոմարովի համար։ Համագործակցել է Նիկոլայ Մորոզովի հետ։
Աշխատել է Իսրայելի գեղասահքի հավաքականի հետ։ Մասնավորապես նա եղել է Գալիտ Հայթ/ՍԵրգեյ Սախնովսկի[3] և Ալեքսանդրա Զարետցկայա/Ռոման Զարեցկի[4] պարային զույգերի մարզիչը։
Ներկա պահին նրա ամենահայտնի սաներն են համարվում բրիտանական պարային զույգը՝ Շինեդ և Ջոն Քերրիները[5]։
Աշխատոևմ է «Princeton Sports Center» սառույցի վրա՝ Նյու Ջերսի, ԱՄՆ[6]։
Անձնական կյանք
խմբագրել1992 թվականին ամուսնացել է դերասանուհի Մարիա Անիկանովայի հետ։ Միասին ապրել են երեք տարի և ամուսնալուծվել 1995 թվականին։
Պարգևներ
խմբագրել- Շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի (փետրվարի 27, 1998 թվական)՝ 1998 թ. XVIII Ձմեռային օլիմպիական խաղերում սպորտի, քաջության և հերոսության բարձր նվաճումների համար[7]
- Պատվո շքանշան (ապրիլի 22, 1994 թվական)՝ 1994 թ. XVII ձմեռային օլիմպիական խաղերում սպորտային բարձր նվաճումների համար[8]
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994 թվական)
Ծրագրեր
խմբագրել- Օ. Գրիշչուկի հետ
Մրցաշրջան | Օրիգինալ պարեր | Ազատ պարեր | Ցուցադրական |
---|---|---|---|
1997–1998 |
Jailhouse Rock (երգ)|Jailhouse Rock |
Memorial |
Frozen You'll See Foxy Lady |
1996–1997 |
Libertango |
Passion: Music for The Last Temptation of Christ|The Feeling Begins |
You'll See |
1995–1996 |
España Cañí |
|
I Will Always Love You |
1994–1995 |
Girls Girls Girls |
Steppin' Out |
|
1993–1994 |
Historia de um Amor |
Rock Around the Clock |
Rock Around the Clock |
1992–1993 |
Aquarell |
St. James Infirmary Blues |
Aquarell Վիեննական վալս |
1991–1992 |
|
||
1990–1991 |
|
||
1989–1990 |
Moliendo Café |
Սիրտակի из Զորբա հույնից (ֆիլմ) |
- Մ. ՈՒսովայի հետ
Մրցաշրջան | Ծրագրեր[9][10][11] |
---|---|
2000–2001 |
Tango Desert Rose |
1999–2000 |
Շերբուրյան հովանոցներ
Spente Le Stelle |
1998–1999 |
Padam Padam When You Came Into My Life Լուսնի սոնատ (Բեթհովեն)Լուսնի սոնատ |
Սպորտային ձեռքբերումներ
խմբագրելՍիրողական.
խմբագրել- Օ. Գրիշչուկի հետ
Մրցումներ/մրցաշրջան | 1989—90 | 1990—91 | 1991—92 | 1992—93 | 1993—94 | 1994—95 | 1995—96 | 1996—97 | 1997—98 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 4 | 1 | 1 | ||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 5 | 4 | 3 | 2 | 1 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 5 | 5 | 3 | 2 | 2 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 1 | 1 | |||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 2 | 1 | ||||||
Գրան-Պրի եզրափակիչ | 1 | 1 |
- Լ. Ֆեդորինովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան | 1987—1988 | 1988—1989 |
---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 6 | |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 4 | 4 |
Grand Prix Internationale de Paris | 4 | |
«Московские новости» թերթի մրցանակ | 2 | |
Կարլ Շեֆերի հուշամրցաշար | 1 |
- Ե. Կրիկանովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան | 1983—84 | 1984—85 | 1985—86 |
---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 1 | 1 | 1 |
Պրոֆեսիոնալների կարգում
խմբագրել- Մ. ՈՒսովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան | 1998—99 | 1999—00 | 2000—01 |
---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն պրոֆեսիոնալների միջև | 1 | 2 | 3 |
Sears Figure Skating Open | 1 | ||
ESPN Pro Skating Championship | 2 | ||
Japan Open | 1 | 1 | |
Բարի կամքի խաղեր | 2 | ||
Ice Wars Baton Rouge | 2 | ||
Sears Canadian Open | 2 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ Шоу Танцы на льду
- ↑ Г.Хайт и С.Сахновский(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- ↑ А. и Р. Зарецкие(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- ↑ Ш. и Д. Керр(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- ↑ Evgeny Platov, Olympic ice dancing champion, coaches the next generation Արխիվացված 2011-07-28 Wayback Machine (անգլ.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 27.02.1998 № 206 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 г. № 807 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»
- ↑ «Skate Music List». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ World Professional Figure Skating Championships – Landover, MD
- ↑ Japan Open