Եվգենի Եվգենևիչ Նեստերենկո (հունվարի 8, 1938(1938-01-08)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 20, 2021(2021-03-20), Վիեննա, Ավստրիա), խորհրդային երգիչ (բաս)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976 թ.

Եվգենի Նեստերենկո
Բնօրինակ անունռուս.՝ Евге́ний Евге́ньевич Нестере́нко
Ծնվել էհունվարի 8, 1938(1938-01-08)[1]
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան[2]
Մահացել էմարտի 20, 2021(2021-03-20) (83 տարեկան)
Վիեննա, Ավստրիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, երաժշտության ուսուցիչ, երգերի հեղինակ և հրապարակախոս
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Պատվո շքանշան, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
, Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ,
, Հունգարիայի Հանրապետության դրոշի շքանշան,
և Լենինյան մրցանակ
 Yevgeny Nesterenko Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը խմբագրել

ԽՄԿԿ անդամ 1974 թվականից։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Վ․ Մ․ Լուկանինի դասարան)։ 1963-1967 թվականներին՝ Լենինգրադի օպերայի և բալետի փոքր թատրոնի, 1967-1971 թվականներին՝ Կիրովի անվան թատրոնի, 1971 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ։ Համերգային ծրագրերն ընդգրկում են ռուսական խորհրդային, արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկեր։ 1967 թվականից հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Համամիութենական և միջազգային (Չայկովսկու անվան, Մոսկվա, 1970 թ., 1-ին մրցանակ) են մրցույթների դափնեկիր է։ 1967-1971 թվականներին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, 1972-1974 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտում։ 1975 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի վարիչ։ Լենինյան մրցանակ (1982 թ.

Դերերգերը խմբագրել

Դերերգերից են՝ Ռուսլան (Դլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Բորիս Գողունով (Մուսորգսկու «Բորիս Գողունով»), Իշխան Իգոր, Կոնչակ (Բորոդինի «Իշխան Իգոր»), Դրեմին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մեֆիստոֆել (Դունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Կուտուզով (Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն») և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Нестеренко Евгений Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. http://muse.jhu.edu/journals/opq/summary/v020/20.2graeme03.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 238