Եվգենի Միխայիլի Կրեպս (ռուս.՝ Евгений Михайлович Крепс, ապրիլի 19 (մայիսի 1), 1899, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1985(1985-10-04), Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966, թղթակից անդամ՝ 1946), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ Աշակերտել է Իվան Պավլովին և Լևոն Օրբելուն։ 1934-1937 թվականներին՝ Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր։ 1935 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում։ 1960 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Ի. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, 1967 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի և մկանների համեմատական ֆիզիոլոգիային և կենսաքիմիային։ Մշակել է սեպսիսի վաղ հայտնաբերման մեթոդը, ստեղծել նոր սարքեր՝ օքսիհեմոմետր և օքսիհեմոգրաֆ։

Եվգենի Կրեպս
Евгений Крепс
Ծնվել էապրիլի 19 (մայիսի 1), 1899
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 4, 1985(1985-10-04) (86 տարեկան)
Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերQ4454719?
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԻվան Պավլով
Պարգևներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 685