Եվգենի Ժարիկով
Եվգենի Իլյիչ Ժարիկով (ռուս.՝ Евгений Ильич Жариков, փետրվարի 26, 1941[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 18, 2012[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), Խորհրդային և ռուսական կինոյի դերասան, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978թ.), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989 թ.):
Եվգենի Ժարիկով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1941[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 18, 2012[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Նատալյա Գվոզդիկովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԵվգենի Ժարիկովը ծնվել է Մոսկվայում, խորհրդային գրող Լեոնիդ (Իլյա) Ժարիկովի ընտանիքում և վերջինիս վեցերորդ ու վերջին երեխան էր[3]։ Նրա մանկությունն անցել է մերձմոսկովյան Սերգիև Պոսադ քաղաքում` իր տատի և պապի ընտանիքում, որտեղ չորս տարեկանից արդեն ձի էր նստում և արհեստներ սովորում։
1959 թվականին Եվգենի Ժարիկովը ընդունվել է ԿՀՊԻ և արդեն երկրորդ կուրսում առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ 1964 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո, մեկնել է ԳԴՀ, որտեղ երկու տարվա ընթացքում նկարահանվել է տեղի «Ռուս Ձեզ համար» հեռուստասերիալի գլխավոր դերում։ Վերադառնալով, 1966 թվականից աշխատանքի է անցել Մոսկվայի Կինոդերասանի թատրոն-ստուդիայում և սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։
1970-ական թվականներին Եվգենի Ժարիկովը համամիութենական մեծ համբավի արժանացավ` նկարահանվելով «Հեղափոխությամբ ծնվածը» հեռուստասերիալում, որը պատմում էր խորհրդային միլիցիայի կազմավորման և 1920-ական թվականներին հանցավորության դեմ պայքարի մասին։ 1970 թվականին «Մահ չկա, տղերք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Եվգենի Ժարիկովը ցած էր ընկել ամբողջ թափով վարգող ձիուց և ստացել ծանր մարմնական վնասվածքներ, որից հետո նա առողջական լուրջ խնդիրներ ուներ։ 1999 թվականին, պրոթեզավորմամբ տարել է երկու ծանր վիրահատություն[4]։
1988-2000 թվականներին Եվգենի Ժարիկովը խորհրդային կինոդերասանների գիլդիայի նախագահն էր (1991 թվականից` Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի նախագահը)[5]։ Ընդհանուր առմամբ, Եվգենի Ժարիկովը նկարահանվել է մոտ 70 կինոնկարներում և մասնակցել 200-ից ավելի արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքների։
Անձնական կյանքը
խմբագրել1962-1974 թվականներին Եվգենի Ժարիկովն ամուսնացած է եղել գեղասահքի մարզիչ Վալենտինա Զոտովայի հետ։ Շուրջ 12 տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնալուծվել են։
Երկրորդ անգամ նա ամուսնացել է դերասանուհի Նատալյա Գվոզդիկովայի հետ, ում հետ ծանոթացել էր «Հեղափոխությամբ ծնվածը» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ 1976 թվականին ծնվել է նրանց որդին։
1994-2001 թվականներին Եվգենի Ժարիկովը սիրավեպ է ունեցել լրագրողուհի Տատյանա Սեկրիդովայի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր։ Այն բանից հետո, երբ Տատյանան հրապարակեց իրենց կապի մասին տեղեկությունը, Եվգենի Ժարիկովը խզեց կապերը նրա հետ[4]։
Եվգենի Ժարիկովը մահացել է 2012 թվականի հունվարի 18-ին` քաղցկեղից[6] և թաղված է Մոսկվայի Տրոեկուրովների գերեզմանատանը[7]։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1961 | Իսկ եթե դա սեր է | А если это любовь? | Սերգեյ |
1962 | Իվանի մանկությունը | Иваново детство | ավագ լեյտենանտ Գալցև |
1963 | Նա ողջ է | Он жив | Արթուր |
1963 | Երեքին գումարած երկու | Три плюс два | Վադիմ (դիվանագետ) |
1966 | Վայրի մեղր | Дикий мёд | դրվագ |
1966 | Ոչ և այո | Нет и да | Լատիշև |
1967 | Օդ վաճառողը | Продавец воздуха | Լյուկ |
1967 | Խորհրդավոր վանականը | Таинственный монах | Լատիշև |
1968 | Հրեշտակի օրը | День ангела | Սալին |
1968 | Ձյունանուշիկը | Снегурочка | Լել |
1970 | Մահ չկա, տղերք | Смерти нет, ребята! | Վլադիմիր Ռուբին |
1970 | Ազդանշաններ. Արկածներ տիեզերքում | Signale - Ein Weltraumabenteuer (Sygnały MMXX) | Պավել |
1972 | Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները | Жизнь и удивительные приключения Робинзона Крузо | նավապետ |
1972 | Զնդան կամ մուրճ | Наковальня или молот | Իգոր |
1973 | Այս պատուհանների մոտ | Возле этих окон | Միխայիլ Անոխին |
1973 | Ցանկությունների կատարում | Исполнение желаний | Նիկոլայի ընկերը |
1974-1977 | Հեղափոխությամբ ծնվածը | Рождённая революцией | Նիկոլայ Կոնդրատև |
1975 | Չի կարող պատահել | Не может быть! | Նիկոլայ |
1976 | Խոհ Կովպակի մասին (Ասք Կովպակի մասին) | Дума о Ковпаке | Պլատոն Վորոնկո |
1976 | Ամենագեղեցիկ ձին | Самый красивый конь | Բորիս Ինոզեմցև |
1978 | Ես ուզում եմ ձեզ տեսնել | Я хочу вас видеть | Միրոն |
1979 | Իմ գեներալ | Мой генерал | Սերգեյ |
1980-1981 | Երկար ճանապարհ ավազաբլուրներում | Долгая дорога в дюнах | Օտտո Գրյունբերգ, Ալեքսանդր Եֆիմով |
1981 | Անցած օրվա փաստերը | Факты минувшего дня | Յուսին |
1981 | Սեր իմ` հավերժական | Любовь моя вечная | Գլեբ Նիկիտիչ |
1981 | Աշնանային ճանապարհ մայրիկի մոտ | Осенняя дорога к маме | Դմիտրի |
1981 | Այս րոպեն, այս ակնթարթը | Ta chvíle, ten okamzik | Բորիս |
1983 | Կործանումից յոթ ժամ առաջ | Семь часов до гибели | վիրաբույժ Շուլգին |
1984 | Առաջին հեծելազորը | Первая конная | Կլիմենտ Վորոշիլով |
1984 | Խաղաղ ջրերը խորն են | Тихие воды глубоки | Ուվարով |
1986 | Մադամ Վոնգի գաղտնիքները | Тайны мадам Вонг | «Իվան Բունինի» նավապետը |
1986 | Լեռնանցքում | На перевале | - |
1988 | Շուրավի | Шурави | - |
1989 | Մասնավոր խուզարկու կամ «Կոոպերացիա» գործողությունը | Частный детектив, или Операция «Кооперация» | «Պրոֆեսոր» |
1990 | Պատերազմ արևմտյան ուղղությամբ | Война на западном направлении | Կլիմենտ Վորոշիլով |
1990 | Գլխարկը | Шапка | Նովիկով (գրող) |
1991 | Սպանել «Շնագայլին» | Убить „Шакала“ | Նիկոլայ Պետրով |
1992 | Առնետային անկյուն | Крысиный угол | քրեական հեղինակություն «Ուսուցիչ» |
1992 | Ռիչարդ Առյուծասիրտ | Ричард Львиное Сердце | եպիսկոպոս |
1993 | Գորշ գայլեր | Серые волки | Ալեքսանդր Շելեպին |
1993 | Ձեր մատները խնկաբույր են | Ваши пальцы пахнут ладаном | Գրժիմայլո |
1993 | Ասպետ Քեննեթը | Рыцарь Кеннет | եպիսկոպոս |
1993 | Տրոցկի | Троцкий | Իոսիֆ Ստալին |
1994 | Գնացք մինչև Բրուքլին | Поезд до Бруклина | Ռոզով |
1995 | Օրիորդ գեղջկուհին | Барышня-крестьянка | Պավել Ռոշչին |
1995 | Քաղքենիական սիրավեպ | Бульварный роман | Ֆեոդոր Ագապով |
1995 | Կեսգիշեր Սանկտ-Պետերբուրգում | Midnight in Saint Petersburg | Ֆեոդոր |
1996 | Սիրել ռուսական ձևով 2 | Любить по-русски 2 | նահանգապետ Տուրչակ |
1998 | Իշխան Յուրի Երկայնաբազուկ | Князь Юрий Долгорукий | Լուկա |
1999 | Սիրել ռուսական ձևով 3. Նահանգապետը | Любить по-русски 3: Губернатор | փոխնահանգապետ Տուրչակ |
1999 | Տարանցում սատանայի համար | Транзит для дьявола | Ստեպան Դորոխով |
2000 | Փրկության բանակ | Армия спасения | գեներալ Գրոմով |
2001-2005 | Խուզարկուները | Сыщики | գեներալ Օստապենկո |
2001 | Կատարյալ զույգ | Идеальная пара | Գուդիմով |
2003 | Օրհնեցեք կնոջը | Благословите женщину | ուղևոր |
2004-2014 | Պատվի օրենսգիրքը | Кодекс чести | Միխայիլ Երմակով |
2005 | Ոսկե Մեդուզան | Золотая Медуза | Խան |
2007 | Ես մնում եմ | Я остаюсь | Օլեգ Սապրունով |
2008 | Հարուստ և սիրելի | Богатая и любимая | Յուրի Դորոխով |
2011 | Սիրո պատանդները | Заложники любви | Վիկտոր Զուև |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Lenta.ru: Кино: Умер актёр Евгений Жариков
- ↑ Евгений Жариков (Evgeniy Jarikov) — всё о знаменитости
- ↑ 4,0 4,1 Евгений Жариков (Evgeniy Jarikov) — всё о знаменитости
- ↑ Ушёл из жизни актёр Евгений Жариков
- ↑ Актёр Евгений Жариков скончался от рака.
- ↑ Жариков Евгений Ильич. Актёр.