Ես ուզում եմ ձեզ տեսնել

«Ես ուզում եմ ձեզ տեսնել» (գերմ․՝ «Ich will euch sehen», ռուս.՝ «Я хочу вас видеть»), 1978 թվականի ֆիլմ (ԳԴՀ, ԽՍՀՄ), որը նկարահանել է ռեժիսոր Յանոշ Վեյչին։

Picto infobox cinema.png
Ես ուզում եմ ձեզ տեսնել
գերմ.՝ Ich will euch sehen
ԵրկիրFlag of East Germany.svg Արևելյան Գերմանիա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թվական1978
Լեզուգերմաներեն և ռուսերեն
ՌեժիսորJános Veiczi?[1]
Սցենարի հեղինակԻգոր Բոլգարին
ՕպերատորHelmut Bergmann?
ԵրաժշտությունGünter Hörig?
ՄոնտաժLotti Mehnert?
Տևողություն96 րոպե

ՍյուժեԽմբագրել

1941 թվականի ձմեռ։ Գերմանացի զինվոր Ֆրիցը, հիասթափվելով պատերազմից, Սմոլենշչինայի անտառներում միանում է խորհրդային պարտիզանական ջոկատի։ Սկզբում պարտիզանները նրան չեն վստահում և թերահավատորեն են վերաբերվում նրան, բայց նրա մասնակցությունը վտանգավոր հետախուզական գործողություններին փոխում է նրա նկատմամբ վերաբերմունքը․ պարտիզանները նրան անվանում են «Վանյա», նա կարևոր առաջադրանք է կատարում և պարգևատրվում շքանշանով։ 1944 թվականին Ֆրից-Վանյան հայտնվում է ֆաշիստների ձեռքում, նրան մահապատժի են ենթարկում։

ԴերերումԽմբագրել

Կադրից դուրս տեքստը կարդում է Ջերի Վոլֆը։

ՆկարահանումներԽմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել Բելառուսի Յարշևիչի գյուղում, նկարահանումների համար տները հատուկ ծածկվել են ծղոտով, գյուղի բնակիչները մասնակցել են զանգվածային տեսարանների նկարահանումներին և էպիզոդիկ դերերում, օրինակ՝ պատերազմի վետերան Միխայիլ Մացկևիչը ուղեկցում է պարտիզանական գումակը, իսկ գյուղի դպրոցի գերմաներենի ուսուցիչ Ֆրանց Ֆրանցևիչ Սեդոյը կատարում է գերմանացի գնդապետի դերը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. З гісторыi вескi Яршэвічы // Газета «Працоўная слава», 23 января 2012

ԱղբյուրներԽմբագրել

  • Ich will euch sehen // Kino ist mehr als Film: die Jahre 1976—1990 / Peter Glass. — AG Verlag, 1999. — 295 с.
  • Filmanalyse Ich will euch sehen (1978, János Veiczi) // Die Antifaschismus-Thematik der DEFA: eine kultur- und filmhistorische Analyse / Anne Barnert. — Schüren, 2008. — 392 с. — стр. 77-87
  • Ich will euch sehen // DEFA կինոստուդիայի պաշտոնական կայք