Լիեն Ենսը ծնվել է 1967 թվականին Օսլոյում, որտեղ անցել է նրա մանկության մեծ մասը։ 1990-1993 թվականներին սովորել է Լոնդոնի միջազգային կինոդպրոցում[2]։ Նրա դիպլոմային, ինչպես նաև դեբյուտային աշխատանքը եղել է կարճամետրաժ «Մոնտանա» ֆիլմը[3]։ Նույն թվականին ֆիլմը Գրիմստադում ներկայացվել է կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակներում[3]։ Հաջորդ տարի Լիենը Գրիմստադի կինոփառատոնի համար պատրաստել է «Իմ էլեկտրական խոհանոցը» կարճամետրաժ ֆիլմը։ Հաջորդաբար 2000 թվականին նկարահանված «Փակե՛ք դուռը» և «Բնական ակնոց» (2001) կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են Կանի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում[4]։ Մինչև 2003 թվականը Ենսը զբաղվել է մարկետինգով և նկարահանել է գովազդային տեսահոլովակներ[3]։ Կինոյում նրա դեբյուտը եղել է «Ջոնի Վանգ» ֆիլմը, որն ընտրվել է ներկայացվելու Բեռլինի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում, իսկ ցուցադրությունից հետո այն գնել են Սան Խոսեում, Բրյուսելում և այլուր ցուցադրելու համար[2]։
Տարեթիվ |
ՖԻլմի բնօրինակ անվանում |
Հայերեն անվանում
|
1992 |
Montana |
Մոնտանա
|
1995 |
Mitt elektriske kjøkken |
Իմ էլեկտրական խոհանոցը
|
1998 |
Naken greve |
Մերկ հաշվիչ
|
2000 |
Døren som ikke smakk |
Փակե՛ք դուռը
|
2000 |
Hver søndag hos mor |
|
2001 |
Naturlige briller |
Բնական ակնոց
|
2001 |
Spenn |
Լարվածություն
|
2003 |
Jonny Vang |
Ջոնի Վանգ
|
2004 |
Bok kokken |
|
2006 |
Den brysomme mannen |
Անհամապատասխան մարդը
|
2007 |
Høydepunkter |
|
2011 |
Sønner av Norge |
Նորվեգիայի որդիները
|
2014 |
Viva Hate |
|
- Arne Skouens պատվավոր մրցանակ (2006 թ.)
- Ամանդա մրցանակ (2006 թ.)
- Կինոքննադատների մրցանակ (2006 թ.)
- Կանի միջազգային կինոփառատոնի ACID մրցանակ (2006 թ.)