Ռուբեն Իտերգարդ Ենսեն (նորվ.՝ Ruben Yttergård Jenssen, մայիսի 4, 1988(1988-05-04)[1][2], Թրոմսյո, Թրոմս), նորվեգացի ֆուտբոլիստ, հոլանդական «Գրոնինգեն» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ռուբեն Ենսեն
Ռուբեն Ենսենը «Կայզերսլաուտերն» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկով
Անձնական տվյալներ
Ազգությունը նորվեգացի
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1988(1988-05-04)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Տրոմսյո, Նորվեգիա
Հասակ 173 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Գրոնինգեն
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2013 Նորվեգիա Տրոմսյո 170 (4)
2013-2016 Գերմանիա Կայզերսլաուտերն 75 (9)
2016-մ.հ. Նիդերլանդներ Գրոնինգեն 0 (0)
Ազգային հավաքական
2007 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 5 (0)
2008-2010 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 13 (0)
2010-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 35 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հուլիսի 1-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հունիսի 4-ի

2008 թվականից Ռուբեն Ենսենը սկսել է հանդես գալ Նորվեգիայի բարձրագույն լիգայում՝ «Տրոմսյո» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմում և ժամանակի ընթացքում դարձել է ակումբի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը։

Դրանից հետո Ռուբեն Ենսենը տեղափոխվել է գերմանական «Կայզերսլաուտերն ՖԱ»։ Սկզբնական շրջանում Ռուբենը խաղադաշտում հանդես է եկել վինգերի կարգավիճակով, սակայն ներկա պահին խաղում է որպես կենտրոնական կիսապաշտպան։ Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ենսենը իր նորամուտը կատարել է 2010 թվականի մայիսին և սկսած այդ պահից դարձել է ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։

Ռուբենը նախկին ֆուտբոլիստ Տրուլս Ենսենի որդին է։

Անձնական կյանք խմբագրել

Ռուբենը ծնվել է Նորվեգիայի Տրոմսյո բնակավայրում՝ 1988 թվականի մայիսի 4-ին։ Երիտասարդ տարիներին Ռուբենը մարզվել է տեղի «Ֆլոյա» ակումբի կազմում[3]։ Ռուբենը ընտանիքով տեղափոխվում է Սոգն օգ Ֆյուրանե, երբ իր հայրը՝ Տրուլս Ենսենը 1997 թվականի մրցաշրջանում նշանակվել է «Սոգնդալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ։ Ինը ամյա Ռուբենը չի կորցնում պահը և սկսում է մարզվել ակումբի երիտասարդական դպրոցում[4]։

Ենսենի մայրը՝ Ան-Տորիլդը (նախկինում եղել է «Տրամսյո» բասկետբոլային ակումբի խաղացող), չէր ցանկանում, որպեսզի իր որդին զբաղվի ֆուտբոլով և ցանկանում էր, որ որդին գնա կա՛մ իր ճանապարհով, կամ զբաղվի գեղարվեստական մարմնամարզությամբ։ Մեկ տարի մոր պնդմամբ զբաղվելով բասկետբոլով, Ռուբենը մորը հարցնում է, թե արդյոք ինքը կարող է թողնել բասկետբոլը[5][6]։

Ակումբային կարիերա խմբագրել

«Տրոմսյոյի» երիտասարդական ակումբի կազմում ելույթները ավարտելուց հետո Ռուբեն Ենսենը 2006 թվականի մրցաշրջանում սկսում է հանդես գալ հիմնական կազմում։ 2006 թվականի ապրիլ ամսին Ենսենը «Տրոմսյոյի» ֆուտբոլային ակումբի հետ կնքում է չորսամյա պայմանագիր[5]։ Ակումբի սպորտային տնօրեն Շտեյնար Նիլսենը այդ շրջանում հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է, որ Ենսենը ամենատաղանադավոր ֆուտբոլիստներից մեկն է, որին ակումբը երբևէ հանդիպել է[7]։ Իր հերթին՝ «Տրոմսյոյի» գլխավոր մարզիչ Իվար Մորտեն Նորմարկը հավաստիացրել է, որ երիտասարդ տաղանդների և Հյուսիսային Նորվեգիայի ֆուտբոլի զարգացումը խթանելու համար ավելի լավ է պայմանագիր կնքել Ենսենի հետ, քան Ռոնալդինիոյի[5][8]։

Դեռևս վաղ ժամանակներից՝ Ենսեն Ռուբենը ֆուտբոլայն խաղադաշտում հանդես էր գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, սակայն 2006 թվականից սկսած նա սկսում է խաղադաշտում կատարել աջ վինգերի պարտականությունները։ «Տրոմսյոյի» կազմում նա իր նորամուտը կատարում է 2006 թվականի ապրիլի 9-ին կայացած «Մոլդե» ֆուտբոլային ակումբի դեմ տեղի ունեցած հանդիպման ընթացքում[5][9]։ Մրցաշրջանի սկզբում Ռուբենը դուրս էր գալիս խաղադաշտ թիմի մեկնարկային կազմի հետ, սակայն մի քանի շաբաթ անց նա հայտնվում է պահեստայինների նստարաններին։ Հերթական անգամ նա հայտնվում է հիմնական կազմում միայն մրցաշրջանի վերջում, երբ ակումբը պայքարում էր դիվիզիոնային կարգավիճակը չկորցնելու համար։ Նրանց ուշադրության կենտրոնում հայտնվում է հենց Ենսենը, ում թիմի կողմից հղվում է տեղափոխման առաջարկ, սակայն Ենսենը մերժում է այդ առաջարկը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ռուբեն Ենսեն». altomfotball.no (նորվեգերեն). TV 2. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  4. Թուե, Էրիկ (2011 թ․ ապրիլի 17). «Վերևից ներքև» (նորվեգերեն). Սոգն Ավիս. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Քվամե, Սիգվե (2006 թ․ ապրիլի 14). «Ռուբեն Ենսենի մայրը» (նորվեգերեն). Դոգբլադետ. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  6. Քվեմ, Լարս Հոյեմ (2013 թ․ հունիսի 4). «Կայզերսլաուտերն ֆուտբոլային ակումբի կազմը» (նորվեգերեն). Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին. {{cite news}}: |first2= missing |last2= (օգնություն)
  7. «Ռուբեն Ենսեն» (նորվեգերեն). A. 2006 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  8. «Հյուսիսային ֆուտբոլի զարգացման միտումները» (նորվեգերեն). TV 2. 2011 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  9. Յանսեն, Անդերս Մո (2012 թ․ նոյեմբերի 7). «Syk Ռուբենը վերադառնում է տուն» (նորվեգերեն). Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  10. «Վերակառուցումը» (նորվեգերեն). Վերդենս Գանգ. Նորություններ Նորվեգիայից. 2007 թ․ հունիսի 15. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ենսեն» հոդվածին։